Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 10

   

1. Եւ տեսանէի ահա ՚ի վերայ հաստատութեանն որ էր ՛ի վերայ գլխոց քերովբէիցն իբրև զվէմ շափիղ'այ ական, և ՛ի վերայ նորա նմանութիւն աթոռոյ՚:
2. Եւ ասէ ցայրն՝ որ զգեցեալն էր զպատմուճանն սուրբ. Մո՛ւտ ՚ի մէջ անուոցդ և ՛ի ներքոյ քրովբէիցդ` և լի՛ց զագուռս քո կայծակամբք հրոյ ՛ի միջոյ քրովբէիցդ. և ցանեա ՚ի վերայ քաղաքին, և եմուտ այրն առաջի իմ՝:
3. Եւ քերովբէքն կային ընդ աջմէ տաճարին ՛ի մտանե՛լ առնն և ամպն ելից զսրահն ներքին:
4. Եւ փառքն Տեառն վերացան ՚ի քրովբէից անտի յօդն որ ՛ի մէջ տաճարին. և տաճարն լի՛ եղև ամպով, և սրահն լի եղև լուսով փառացն Տեառն:
5. Եւ ձայն թևոց քրովբէիցն լսելի լինէր մինչև ՚ի սրահն արտաքին իբրև զձայն Աստուծոյ Սադայի` որ խօսէր։
6. Եւ եղև մինչդեռ տա՛յր զպատուէր առնն որ զգեցեալ էր զպատմուճանն սուրբ, և ասէր. Ա՛ռ հուր ՚ի միջոյ անուո՛ցդ ի միջոյ քրովբէիցդ. և եմուտ և եկաց ի մէջ անուոցն։
7. Եւ ձգեաց քերոբ մի զձեռն իւր ՚ի միջոյ քերովբէիցն ՛ի մէջ հրոյն որ էր ՛ի մէջ քրովբէիցն, ա՛ռ և ե՛տ ՛ի ձեռս նորա. և որ զգեցեալ էր զպատմուճանն սուրբ, ա՛ռ և ել անտի”:
8. Հայէի ընդ քերովբէսն, և տեսանէի նմանութիւն ձեռաց մարդոյ ՚ի ներքոյ թևոց նոցա:
9. Տեսանէի՝ և ահա անիւք չորք կային մե՛րձ առ քերովբէսն մի մի անիւ զհետ միոյ միոյ քերովբէի. և տեսիլ անուոցն իբրև զտեսիլ ակա՛ն կարկեհանի։
10. Եւ տեսիլ նոցա և նմանութիւն չորեցունց, որպէս զի իցէ տեսանել անիւ ընդ մէջ անուոյ":
11. Եւ ՚ի գնալն իւրեանց՝ ՚ի չորեսին կողմանս իւրեանց գնային, և յետս ընդդէմ ո՛չ դառնային. զի յոր կողմն հայէր մի առաջն, զհետ նորա երթային և յետս ընդդէմ ո՛չ դառնային։
12. Եւ ամենայն մարմինք իւրեանց, և ձեռք, և թևք նոցա, և անիւք, լի՛ էին աչօք՝ շուրջ զչորեքումբք անուովք նոցա:
13. Եւ անուոցն անուն՝ կոչեցաւ Գեղ գեղ, իմո՛վ իսկ լսելով:
14. Եւ չորք դէմք միոյ դէմք միոյն դէմք եզին դէմք երկրորդին՝ դէմք մարդոյ. և դէմք երրորդին դէմք առիւծու. և դէմք չորրորդին՝ դէմք արծուոյ”։
15. Եւ վերացան քերովբէքն: Այս ա՛յն գազան է՝ զոր տեսի ՛ի վերայ Քոբար գետոյ։
16. Եւ ՚ի գնա՛լ քերովբէիցն, գնային և անիւքն զհետ նոցա. և յամբառնալ քերովբէիցն զթևս իւրեանց ՚ի վերանալն յերկրէ, ո՛չ դառնային յետս անիւքն. քանզի զհետ նոցա էին:
17. Ի կալն նոցա դադարէին, և յամբառնալ նոցա ընդ նոսին վերանային. զի ոգի կենդանութեան էր ՚ի նոսա:
18. Եւ ելին փառքն Տեառն ՚ի միջնօդոյ տաճարին, և նստան ՛ի վերայ քերովբէիցն":
19. Եւ ամբարձին քերովբէքն զթևս իւրեանց, և վերացան յերկրէ առաջի իմ, յելանելն նոցա և անիւքն զհետ նոցա. և կացին առաջի դրանդեաց դրան տանն Տեառն որ հայէ՛ր ընդ արևելս․ և փառքն Աստուծոյ Իսրայէլի ի վերայ նոցա:
20. Այս ա՛յն գազան է զոր տեսի ՛ի ներքոյ Աստուծոյ Իսրայէլի ՛ի վերայ Քոբար գետոյ, և գիտացի թէ այն քերովբէք են'
21. Չորք չորք դէմք միոյ միոյ, և ութ թևք միոյ միոյ և նմանութիւն ձեռաց մարդոյ ՚ի ներքոյ թևոց նոցա.
22. և նմանութիւն երեսաց նոցա: Ա՛յս դէմք են զոր տեսի ՛ի ներքոյ փառացն Աստուծոյ Իսրայէլի ՛ի վերայ Քոբա՛ր գետոյ. զտեսիլ նոցա և զնոսա զի ըստ իւրաքանչի՛ւր դիմաց գնային: