‘Ի վերայ Եգիպտոսի, և փարաւոնի արքային Եգիպտացւոց:
1. Յամին տասներորդի՝ յամսեանն տասներորդի՝ որ օր մի էր ամսոյն, եղև բա՛ն Տեառն առ իս՝ և աս․
2. Որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ փարաւովնի արքային Եգիպտացւոց. մարգարէա՛ց ‘ի վերայ նորա՝ և ‘ի վերայ ամենայն Եգիպտոսի,
3. խօսեա՛ց՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո փարաւովն արքայ Եգիպտացւոց վիշա՛պ մեծ՝ որ նստիս ‘ի մէջ գետոց. որ ասես թէ ի՛մ են գետքս՝ և ե՛ս արարի զսոսա:
4. Եւ ե՛ս արկից դանդանաւանդ ‘ի կզակս քո, և մածուցից զձկունս գետոյդ ‘ի թևս քո, և հանից միջոյ քումմէ զգետսդ քո. և ամենայն ձկունք գետոյդ կցեսցին ‘ի թևս քո․
5. և կործանեցից զքեզ արագ արա՛գ, և զամենայն ձկունս գետոյդ քոյ. ընդ երեսս դաշտին անկանիցիս, և մի՛ ժողովեսցիս, և մի՛ ևս աւաքեսցիս. զի գազանա՛ց երկրի՝ և թռչնոց երկնից ետո՛ւ զքեզ ‘ի կերակուր:
6. Եւ ծանիցեն ամենայն բնակիչքդ Եգիպտացւոց թէ ե՛ս եմ Տէր. փոխանակ զի եղեր գաւազան եղեգնեայ տանդ Իսրայէլի․
7. և յորժամ յենուին ‘ի քեզ՝ ելանէիր ընդ ձեռս նոցա, և յորժամ բուռն հարկանէր զքէն ամենայն ձեռն, և յորժամ յենուին ‘ի քեզ՝ խորտակէիր և բեկանէիր զամենայն մէջս նոցա:
8. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ե՛ս ածեմ ‘ի վերայ քո սուր, և կորուսից ‘ի քէն զմարդ և զանասուն:
9. Եւ եղիցի երկիրդ Եգիպտացւոց ‘ի կորուստ՝ և յաւերակ. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր. փոխանակ զի ասէիր՝ թէ գետքս ի՛մ են, և ես արարի զսոսա:
10. Վասն այդորիկ ահաւադիկ ե՛ս ‘ի վերայ քո՝ և ‘ի վերայ ամենայն գետոցդ քոց, և տաց զերկիրդ Եգիպտացւոց յաւերակ՝ և ‘ի սուր, և ‘ի կորուստ, ‘ի Մակդովղ’այ՝ և ‘ի Սուհենայ մինչև ‘ի սահմանս Եթւովպացւոց:
11. Եւ մի՛ անցցէ ընդ նա ոտն մարդոյ. և կճղակ անասնոյ մի՛ գնասցէ ընդ նա. և մի՛ բնակեսցէ ամս քառասուն:
12. Եւ տաց զերկիրն նորա ‘ի կորուստ ‘ի մէջ աւերակ երկրին. և քաղաքք նոցա ‘ի մէջ աւերեալ քաղաքաց. և եղիցին յապականութիւն ամս քառասուն. և ցրուեցից զԵգիտպոս ‘ի մէջ ազգաց. և հոսեցից զնոսա ընդ գաւառս:
13. Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յետ ամացն քառասնից ժողովեցից զԵգիպտացիս յազգաց ուր ցրուեցան ‘ի նոսա.
14. և դարձուցից զգերութիւն Եգիպտացւոցն, և բնակեցուցից զնոսա յերկրին Պաթուրէս՝ յերկրին ուստի առան. և եղիցի անդ իշխանութիւն մի՝ տառապեալ քան զամենայն իշխանութիւնս:
15. Եւ եղիցի խոնարհագոյն, և մի՛ ևս բարձրասցի ‘ի վերայ ազգաց. և սակաւաւո՛րս արարից զնոսա, զի մի՛ բազմասցին ‘ի մէջ ազգաց։
16. Եւ մի՛ ևս եղիցին տանն Իսրայէլի յոյս յիշատակի անօրէնութեան, երթալ զհետ սրտից նոցա. և ծանիցեն թէ ե՛ս եմ Ադոնայի Տէր։ Դարձեալ ‘ի վերայ Եգիպտոսի։
17. Եւ եղև ‘ի քսաներորդի և յեւթներորդի ամին, որ օր մի էր ամսոյն առաջնոյ. եղև բան Տեառն առ իս՝ և ասէ․
18. Որդի մարդոյ, Նաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց աշխատեցո՛յց զզօրս իւր աշխատութեամբ մեծաւ ‘ի վերայ Տիւրոսի։ Ամենայն գլուխք կնդացեալք՝ և ամենայն ուսք գերծեալք. և վարձք նմա և զօրաց նորա ո՛չ եղեն առ ‘ի Տիւրոսէ ծառայութեանն՝ զոր ծառայեցին ինձ ‘ի նմա:
19. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր, Ահաւասիկ տաց Նաբուքոդոնոսորայ արքայի Բաբելացւոց զերկիրն Եգիպտացւոց. և առցէ զբազմութիւն նորա, և աւարեսցէ զաւար նորա, և կողոպտեսցէ զկապուտ նորա, և եղիցի վա՛րձ զօրաց նորա:
20. Փոխանակ հարկին յորում ծառայեաց ինձ ‘ի Տիւրոս, ետու նմա զերկիրն Եգիպտացւոց ընդ ամենայնի զոր արարին ինձ։ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր.
21. Յաւուր յայնմիկ ծագեսցէ եղջիւր յամենայն տանն Իսրայէլի. և քեզ տաց բերան բա՛ց ‘ի մէջ նոցա. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: