Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 47

 

1. Եւ եմոյծ զիս առաջի դրան տաճարին, և ահա ելանէր ջուր ‘ի ներքոյ վարագուրաց տաճարին ընդ արևելս. զի երեսք տաճարին հայէին ընդ արևելս. և ջուրն հոսէր յաջմէ կողմանէ տաճարին հիւսւսոյ՝ ‘ի սեղանն կոյս:

2. Եւ եհան զիս ընդ ճանապարհ դրանն հիւսւսոյ, և շրջեցոյց զիս ընդ ճանապարհ դրանն արտաքնոյ առ դրամբն արտաքնով, որ հայէր ընդ արևելս. և ահա ջուրն հոսէր յաջմէ կողմանէ։

3. Եւ իբրև զելս առն դէմ յանդիման, և չափ ‘ի ձեռին իւրում։ Եւ չափեաց հազա՛ր, չափովն՝ և անց ընդ ջուրն յորդութեանց․

4. և չափեաց հազա՛ր, չափովն՝ և անց ընդ ջուրն, և հարկանէր ջուրն մինչև ցերանսն. և չափեաց հազա՛ր, չափովն՝ և անց ընդ ջուրն. և հարկանէր ջուրն մինչև ցգօտին.

5. և չափեաց հազա՛ր, չափովն զուխսն՝ և ո՛չ կարէր անցանել. զի յորդեաց ջուրն իբրև զյորձանս հեղեղաց ընդ որ ո՛չ ոք անցանիցէ:

6. Եւ ասէ ցիս. Տե՛ս որդի մարդոյ։ Եւ դարձոյց զիս և տարաւ յափն գետոյն:

7. Եւ ‘ի շրջելն անդ իմում, և ահա յափն գետոյն ծառատունկ բազում յոյժ յա՛յսկոյս յա՛յնկոյս:

8. Եւ ասէ ցիս. Ջուրս այս որ ելանէ ‘ի կողմ Գալիլեացւոց ընդ արևելս, և իջանէ յԱրաբիա, և գայ մինչև ցծով ‘ի ջուրց ելիցն, և բժշկեսցէ զջուրս։

9. Եւ եղիցի ամենայն շունչ անասնոց թքելոց. յամենայնի յորոց վերայ եկեսցէ գետն՝ կենդանասցին։ Եւ եղիցի անդ ձուկն բազում յոյժ, զի հասեալ անդր ջրոյս այսորիկ՝ բժշկեսցէ. և կենդանասցին յորոց վերայ հասցէ գետն՝ և կեցցէ՛:

10. Եւ կացցեն ‘ի նմա որսորդք յԵնգադեայ մինչև ցԵնգադիս. ձգանք ուռկանաց առանձինն եղիցին. և ձկունք նորա իբրև զձկունս ծովուն մեծի, և բազմութիւն բազում յոյժ․

11. յելս նորա՝ և ‘ի դարձս նորին, և ‘ի համբառնալ նորին մի՛ սրբեսցին. այլ յայլս մատնեսցին:

12. Եւ առ գետովն ելցեն զափամբն յայսկոյս յայնկոյս՝ ամենայն ծա՛ռ ուտելի, և մի՛ հնասցի շուրջ զնովաւ, և մի՛ պակասեսցի պտուղ նորա, և զդալարութիւն իւր յառաջագոյն արձակեսցէ. զի ջուրք նորա ‘ի սրբութեանց ելանիցեն. և եղիցի պտուղ նոցա ‘ի կերակուր, և ելք նոցա ‘ի բշժկութիւն:

13. Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Ա՛յս են սահմանք ժառանգութեան երկրին, զոր ժառանգեցուցանիցեն երկոտասան ազգացն որդւոցն Իսրայէլի յաւելուած վիճակաց․

14. և ժառանգեսցեն զնա իւրաքանչիւրոք՝ որպէս և եղբայրն իւր, յոր ամբարձի զձեռն իմ տալ հարցն նոցա. և անկցի երկիրն այն ձեզ ‘ի վիճակ ժառանգութեան:

15. Եւ ա՛յս են սահմանք երկրին որ ընդ կողմ հիւսւսոյ։ ‘Ի ծովէն մեծ է, որ իջանէ և մեկնէ ‘ի մուտս Եղ’ղ’ադայ:

16. և Եմաթայ, և Բերովթայ, Սաբարսիմայ. ‘ի մէջ սահմանացն Դամասկոսի, և ‘ի մէջ սահմանացն Եմաթայ՝ բնակութիւնք Աւնանայ որ են ‘ի սահմանս Աւրանացւոց:

17. Ա՛յս են սահմանք ‘ի ծովէ ‘ի հանգրուանէ Աւնանայ՝ սահմանք Դամասկոսի. և ‘ի կողմ հիւսւսոյ ըստ հիւսւսոյ, և սահմանն Եմաթայ սահման հիւսւսոյ,

18.դէմ յանդիման արևելից ‘ի մէջ Աւրանացւոցն և ‘ի մէջ Դամասկոսի. ‘ի մէջ Գաղաադացւոցն և ‘ի մէջ երկրին Իսրայէլի, Յորդանան մեկնէ ընդ ծովակողմ արևելից ընդ արմաւաստանն. այս ընդ արևելս,

19. և ընդ հարա՛ւ. և առ հարաւով ‘ի Թեմանայ և յարմաւաստանէ՝ մինչև ‘ի ջուրն Մարիբովթկադէս որ ձգի ‘ի ծովն մեծ։ Ա՛յս բաժին հարաւային՝ և առ հարաւո՛վ:

20. Եւ սոյն բաժին ծովուն մեծի, որ որոշէ մինչև հանդէպ մտիցն Եմաթայ, մինչև՛ ‘ի մուտս նորին. ա՛յս ինքն են ընդ ծովակողմն Եմաթայ:

21. Եւ բաժանեսջիք զերկիրն զայն նոցա, և ազգացն Իսրայէլի

22. արկջիք զնա ‘ի  վիճակս. ձե՛զ և եկացն, և պանդխտացն որ ‘ի միջի ձերում, որք ծնան որդիս ‘ի  միջի ձերում. և եղիցին ձեզ իբրև այդրենածինք ‘ի մէջ որդւոցն Իսրայէլի. եղիցին ընդ ձեզ. կերիցեն ժառանգութեամբ ‘ի մէջ ազգացդ Իսրայէլի:

23. Եւ եղիցին յազգ պանդխտաց ‘ի մէջ պանդխտաց՝ որ իցեն ‘ի ձեզ. ա՛նդ տաջիք նոցա ժառանգութիւն՝ ասէ Տէր Աստուած։