1. Եւ եղև յամին երկոտասաներորդի՝ յամսեանն երկոտասաներորդի, որ օր մի էր ամսոյն. եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ ո՛ղբս առ ‘ի վերայ փարաւովնի արքային Եգիպտացւոց՝ և ասասցես ցնա. Առիւծացար ‘ի մէջ ազգաց, և նմանեցար վիշապի՛ ‘ի մէջ ծովու. և ոգորէիր ընդ գետս քո, և առ սմբակ պղտորէիր զջուրսն, և առաթո՛ւր կոխա՛ն առնէիր զգետս քո։
3. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Պատեցից զքեզ թակարդօք իմովք, և ժողովովք զօրաց բազմաց. և հանից զքեզ կարթիւ իմով․
4. տախտապարեցի՛ց զքեզ ‘ի վերայ երկրի, և լցցինք և դաշտք. և իջուցի՛ց ‘ի վերայ քո զամենայն թռչունս երկնից, և յագեցուցից ‘ի քէն զամենայն գազանս երկրի։
5. Եւ տաց զմարմինս քո ‘ի վերայ լերանց, և լցուցից զձորս յարենէ քումմէ.
6. և արբեսցի երկիր յապաւառէ քումմէ՝ ‘ի բազմութեան քոյ ‘ի վերայ լերանց, զձորս լցից ‘ի քէն։
7. Եւ պատրուակեցից զերկինս ‘ի շիջանե՛լ քում, և խաւարեցուցից զաստեղս նորա. զարեգակն ամպով ծածկեցից, և լուսին մի՛ տացէ զլոյս իւր․
8. և զամենայն լուսաւորս խաւարեցուցից ‘ի վերայ քո. և տաց խաւա՛ր ‘ի վերայ քո՝ ասէ Տէր Տէր։
9. Եւ զայրացուցից զսիրտս ազգաց բազմաց, ‘ի ժամանակի իբրև հանից զգերութիւն քո ընդ ա՛զգս յերկիր զոր ո՛չ գիտիցես։
10. Եւ տրտմեսցին ‘ի վերայ քո ազգք բազումք, և թագաւորք նոցա զարհուրելո՛վ զարհուրեսցին, ‘ի թռչե՛լ սրոյ իմոյ առաջի երեսաց նոցա ա՛կն ունել կործանման իւրեանց յօրէ կործանման քոյ։
11. Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Սո՛ւր արքային Բաբելացւոց եկեսցէ ‘ի վերայ քո
12. հանդերձ սրով սկայից, և կործանեցից զզօրութիւն քո. եկեսցեն ամենայն ժանտագո՛րծք ազգաց՝ և կորուսցեն զհպարտութիւն Եգիպտացւոց. և խորտակեսցի՛ ամենայն զօրութիւն նորա:
13. Եւ կորուսից զամենայն անասունս նորա ‘ի ջուրց բազմաց. և մի՛ պղտորեսցէ զնա ոտն մարդոյ, և կճղակ անասնոյ մի՛ կոխեսցէ զնա:
14. Եւ ապա դադարեսցեն ջուրք նոցա, և գետք նոցա նման իւղոյ գնասցեն. ասէ Ադովնայի Տէր։
15. Յորժամ տաց զԵգիպտոս ‘ի կորուստ. և աւերեսցի՛ երկիրն լրիւ իւրով. յորժամ ցրուեցից զամենայն բնակիչսն ‘ի նմանէ, և ծանիցեն թէ ես եմ Տէր Տէր:
16. Ո՛ղբք են՝ և ողբասցեն զնա, և դստե՛րք ազգաց ողբասցեն զնա. ‘ի վերայ Եգիպտոսի և ‘ի վերայ ամենայն զօրութեան նորա ողբասցեն զնա, ասէ Տէր Տէր։
Ողբք ‘ի վերայ փարաւոնի և Եգիպտոսի:
17. Եւ եղև յամին երկոտասաներորդի՝ յամսեանն առաջնում, որ օր հնգետասան էր ամսոյն. եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
18. Որդի մարդոյ ո՛ղբս առ ‘ի վերայ զօրութեանն Եգիպտոսի, և իջուսցեն զդստերս նորա ազգքն՝ զմեռեալս ‘ի խորս երկրի, առ իջեալսն ‘ի խորխորատս ՝
19. ’ի ջուրց վայելչութեան. է՛ջ ննջեա՛ ընդ անթլփատս
20. ’ի մէջ վիրաւորաց. սրո՛վ անկցին ընդ նմա, և դադարեսցէ ամենայն զօրութիւն նորա։
21. Եւ ասասցեն ցքեզ սկայքն. Ե՛կ է՛ջ ‘ի խորս խորինս, զի քան զո՞վ լաւ էիր դու. էջ և դադարեա՛ ընդ անթլփատս ‘ի մէջ վիրաւորաց սրոյ:
22. Ա՛նդ Ասուր և ամենայն ժողովուրդք նորա՝ ամենեքին վիրաւորք. ա՛նդ:
23. տուաւ գերեզման նոցա ‘ի խորս խորխորատին, և եղեն ժողովուրդք նոցա շուրջ զշիրմօք նորա. ամենայն վիրաւորք անկան սրով. որ արարին զգերեզմանս իւրեանց ‘ի յատակս գբոց, և եղեն ժողովք շուրջ զգերեզմանօք նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ‘ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ‘ի վերայ երկրին կենդանութեան:
24. Ա՛նդ Էղ’ամ, և ամենայն զօրութիւն նորա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ‘ի սրոյ իջին անթլփատք ‘ի խորս երկրի. որ ետուն զահ իւրեանց ‘ի վերայ երկրին կենդանութեան, և ընկալան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ‘ի խորխորատ:
25. ’ի մէջ վիրաւորաց։
26. Ա՛նդ տուան Մոսոք՝ և Թոբէլ, և ամենայն զօրութիւնք նոցա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենայն վիրաւորք նորա ամենեքեան անթլփատք վիրաւորք անկեալք ‘ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ‘ի վերայ երկրին կենդանութեան:
27. Եւ ննջեցին ընդ հսկայսն անկեալսն յաւիտենից. որ իջին ‘ի դժոխս պատերազմօղ զինուքն իւրեանց, և եդան անօրէնութիւնք նոցա ‘ի վերայ ոսկերաց իւրեանց. զի զարհուրեցուցին զհսկայս ‘ի կենդանութեան իւրեանց:
28. Եւ դու ‘ի մէջ անթլփատիցն խորտակեսցիս, և ննջեսցես ‘ի մէջ վիրաւորացն սրոյ։
29. Անդ Եդոմ և թագաւորք իւր և ամենայն իշխանք նորա, որ ետուն զզօրութիւն իւրեանց ‘ի հարուածս սրոյ. և նոքա ընդ վիրաւորս ննջեցին ընդ իջեալսն ‘ի խորխորատ:
30. Ա՛նդ ամենայն իշխանք հիւսւսոյ, և ամենեքեան նոքա զօրավարք Ասորեստանւոյն, իջեալք վիրաւորք հանդերձ ահիւն զօրութեամբ իւրեանց. ամօթալի՛ց ննջեցին անթլփատք ընդ վիրաւորս սուսերաց, և տարան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ‘ի խորխորատ։
31. Զնոսա տեսցէ փարաւոն և մխիթարեսցի ‘ի վերայ ամենայն զօրութեան նոցա։ Վիրաւորք փարաւոնի ‘ի սրոյ, և ամենայն զօրութիւն նորա՝ ասէ Տէր Տէր։
32. Զի ետ զահ իւր յերկիրն կենդանութեան, և ննջեսցէ ‘ի մէջ անթլփատիցն վիրաւորելոց սրոյ, փարաւոն՝ և ամենայն բազմութիւն իւր ընդ նմին՝ ասէ Տէր Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: