Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 25

Ի վերայ որդւոցն Ամովնայ։
1. Ի Եւ եղև բա՛ն Տեառն առ իս ՝ ասէ.
2. Որդի՛ մարդոյ ՝ հաստատեա՛ զերեսս քո 'ի վերայ որդւոցն Ամովնայ. մարգարէա՛ց 'ի վերայ նոցա,
3. և ասասցես ցորդիսն Ամովնայ. Լուարո՛ւք զպատգամս Ադովնայի Տեառն. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի ոտնհա՛ր եղերուք 'ի վերայ սրբութեանց իմոց որ պղծեցան, և' ի վերայ երկրին Իսրայէլի որ պաականերա որ աականերաա
4. Վասն այնորիկ ահաւադիկ ես մատնեմ զձեզ որդւոցն Կեդեմայ 'ի ժառանգութիւն, եւ բնակեսցեն մեղօքն իւրեանց' ի քեզ, կանգնեսցեն կ զխորանս իւրեանց «ի քեզ. նոքա կերիցեն զպտուղ քո, և նոքա արբցեն զպարարտութիւն քո:
5. տաց զքաղաքն Ամովնացւոց յարօտս ուղտուց, և զորդիսն Ամովնայ յարօտս հօտից, և ծանիցեն թէ ես եմ Տէր:
6. Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի կայթեցե՛ր դու ձեռամբ քով, և տոփեցեր ոտամբ քով, և ուրա՛խ եղեր անձամբ քով 'ի երայ երկրին Իսրայէլի.
7. վասն այնորիկ ահաւադիկ ես ձգեցից զձեռն իմ 'ի վերայ քո, եւ տաց զքեզ' ի յափշտակութիւն «ի մէջ ազգաց, եւ սատակեցից զքեզ 'ի ժողովրդոց, որ կորուսից զքեզ' գաւառաց ի կորստեամբ. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր:'Ի վերայ Մովաբու։
8. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի ասացին Մովաբ և Սէիր, թէ ահա որպէս ամենայն ա՛զգ են, նո՛յնպէս և տունն Իսրայէլի և Յուդայ:
9. Վասն այդորիկ ահաւադիկ ես քակեցի՛ց զթիկունս Մովաբու 'ի բարձուանդակաց քաղաքաց իւրոց,.
10. զորդիսն Կեդեմայ 'ի վերայ որդւոցն Ամոնայ՝ ետու նմա' ի ժառանգութիւն. զի մի՛ եղիցի յիշատակ որդւոցն Ամովնայ 'ի մէջ ազգաց.
11. և 'ի Մովաբայ վրէ՛ժ խնդրեցից։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։ 'Ի վերայ Եդոմայ։
12. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի խնդրեաց վրէ՛ժ Եդոմ  'ի տանէն Յուդայ, և ոխակալ եղեն՝ և պահանջեցին վրէժս։
13. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ 'ի վերայ Եդովմայ, և սատակեցից' մ նմանէ զմա՛րդ և զանասուն, և եդից զնա անապատ. և հալածեալք 'ի Թեմանայ անկցին' ի սուր:
14. խնդրեցից վրէժս յԵդովմայ 'ի ձեռն ժողովրդեան իմոյ Իսրայէլի. և արասցեն ընդ Եդովմ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ։ Եւ ծանիցեն զվրէժխնդրութիւն իմ, ասէ Ադովնայի Տէր:'Ի վերայ Փղշտացւոցն։
15. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի ոխակալ եղեն այլազգիքն, և յարուցին վրէժխնդրութիւն սրտի մտօք յոտնհարութիւն ՝ սատակել մինչև յաւիտեան:
16. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ  Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ձգեցի՛ց զձեռն իմ 'ի վերայ այլազգեացդ, սատակեցից զԿրետացիսդ, և կորուսից զմնացորդս ծովեզերեայցդ.
17. Եւ խնդրեցից 'ի նոցանէ վրէժս մեծամեծս կշտամբութեա՛մբ և բարկութեամբ։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Ադովնայի Տէր, 'ի պահանջել զվրէժխնդրութիւն իմ' ի նոցանէ: