‘Ի վերայ լերանցն Իսրայէլի։
1․ Եւ դու որդի մարդոյ մարգարեա՛ց ‘ի վերայ լերանցն Իսրայէլի, և ասասցես ցլերինսն Իսրայէլի. Լուարո՛ւք զպատգամս Տեառն.
2․ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի ասաց թշնամին ‘ի վերայ ձեր. Վա՛շ վա՛շ. աւերակք յաւիտենից ‘ի ժառանգութիւն եղեն մեզ.
3․ վասն այդորիկ մարգարեա՛՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի եղէք յանարգութիւն ամենայն ազգաց որ շուրջ զձեւք են, և վտարանդի՛ եղէք ազգաց բազմաց, խօսք լեզուաց և նախատինք ազգաց.
4․ վասն այդորիկ լերինք Իսրայէլի՝ լուարո՛ւք զպատգամս Ադովնայի Տեառն. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր Տէր ցլերինս և ցբլուրս և ցխորս և ցձորս և ցաւերակս ապականեալս և ցքաղաքս լքեալս՝ որ եղեն յաւեր և ‘ի կոխումն մնացելոց ազգացդ որ շուրջ զձեւք են:
5․ Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եթէ ո՛չ հրով բարկութեան իմոյ խօսեցայց ‘ի վերայ այլոց ազգացն, և ‘ի վերայ ամենայն Եդովմայեցւոցն, զի արարին զերկիրն իմ իւրեանց ‘ի վտարանդի. ոտնհարութեամբ անարգեցին զանձինս ապականե՛լ աւարաւ:
6․ Վասն այնորիկ մարգարեա՛ց ‘ի վերայ երկրին Իսրայէլի, և ասասցես ցլերինս և ցբլուրս և ցձորս և ցդաշտս. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես նախանձո՛ւ իմով և բարկութեամբ խօսեցայ. փոխանակ կրելոյն ձերոյ նախատինս ‘ի հեթանոսաց։
7․ Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ամբարձից զձեռն իմ ‘ի վերայ ազգացդ որ շուրջ զձեւքդ են. նոքա ընկալցին զանարգանս իւրեանց:
8․ Բայց զձեր լե՛րինքդ Իսրայէլի՝ զխաղող և զարդիւնս կերիցէ ժողովուրդ իմ Իսրայէլ. զի ա՛կն ունին դառնալոյ։
9․ Ահաւասիկ ես հայեցայց ‘ի ձեզ, և անկանիցիք ‘ի գործ. և սերմանիցիք,
10․ և բազմացուցից ‘ի ձեզ մարդիկ, և համօրէն զտունն Իսրայէլի ‘ի սպառ. և բնակեսցին քաղաքք, և աւերակք շինեսցին։
11․ Եւ բազմացուցից ‘ի ձեզ զմա՛րդ և զանասուն. բազմասցին և աճեսցեն, և բնակեցուցից զձեզ որպէս իսկզբանէն, և բարի՛ արարից ձեզ որպէս և յառաջագոյն. և ծանիջիք թէ ես եմ Տէր։
12․ Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք"”»։
13․ Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեզ ասում են. “Դու մարդ ուտող ես և քո ժողովրդին անզավակ ես արել”,
14․ դրա համար այլևս մարդ չպիտի ուտես և այլևս քո ազգին անզավակ չպիտի անես,- ասում է Տեր Աստված
15․ Եւ անարգանք ազգաց ‘ի ձեզ ո՛չ ևս լինիցին. և նախատինս ‘ի ժողովրդոց՝ այլ ո՛չ ևս կրեսցես, և ազգդ քո այլ ո՛չ ևս անզաւակեսցի՝ ասէ Տէր Տէր:
16․ Եւ եղև բան Տեառն առ իս և ասէ.
17․ Որդի մարդոյ՝ տունդ Իսրայէլի բնակեցան յերկրին իւրեանց, և պղծեցին զնա ճանապարհօք իւրեանց՝ և կռովք իւրեանց՝ և պղծութեամբք իւրեանց, ըստ պղծութեան ապարահի. և եղև ճանապարհ դոցա առաջի իմ:
18․ Եւ հեղի՛ զսրտմտութիւն իմ ‘ի վերայ դոցա վասն արեանն զոր հեղին յերկրին, և կռովք իւրեանց պղծեցին զնա.
19․ և ցրուեցի զդոսա ընդ ազգս, և հոսեցից զդոսա ընդ գաւառս. ըստ ճանապարհաց դոցա, և ըստ մեղաց իւրեանց դատեցա՛յ զդոսա։
20․ Եւ մտին յազգս. և ուր մտինն, և ա՛նդ պղծեցին զանուն իմ սուրբ, յասելն ցնոսա թէ ժողովուրդ Տեառն են դոքա, և յերկրէն նորա ելին։
21․ Եւ խնայեցի ‘ի դոսա վասն անուան իմոյ սրբոյ, զոր պղծեցին տունդ Իսրայէլի ‘ի մէջ ազգացդ յոր մտին ‘ի նոսա:
22․ Վասն այդորիկ ասա՛ ցտունդ Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ո՛չ ձեզ ինչ առնեմ տունդ Իսրայէլի, այլ վասն անուան իմոյ սրբոյ զոր պղծեցէք ‘ի մէջ ազգացդ յորս մտէք ‘ի դոսա:
23․ Եւ սրբեցից զանուն իմ մե՛ծ որ պղծեցաւ ‘ի մէջ ազգացդ՝ զորս դուք պղծեցէք ‘ի մէջ դոցա. և ծանիցեն ազգքդ եթէ ե՛ս եմ Տէր, ասէ Ադովնայի Տէր. ‘ի սրբելն իմում ‘ի ձեզ յանդիման դոցա։
24․ Եւ առից զձեզ ‘ի հեթանոսաց, և ժողովեցից զձեզ յամենայն ազգաց, և տարայց զձեզ յերկիրն ձեր։
25․ Եւ ցանեցից ‘ի վերայ ձեր ջուր սուրբ, և սրբեսջիք յամենայն պղծութեանց ձերոց, և յամենայն կռոց ձերոց սրբեցից զձեզ.
26․ և տա՛ց ձեզ սիրտ նո՛ր, և ոգի նո՛ր նորոգեցից ‘ի ձեզ. և հանից զսիրտն քարեղէն ‘ի մարմնոց ձերոց, և տա՛ց ձեզ սիրտ մարմնեղէն.
27․ և զՈգի իմ տաց ‘ի ձեզ։ Եւ արարից, զի յարդարութիւնս գնայցէք, և զիրաւունս իմ պահիցէք, և առնիցէք զնոսա:
28․ և բնակիցէք յերկրին՝ զոր ետու հարցն ձերոց. և եղիջիք ինձ ‘ի ժողովուրդ, և ես եղէց ձեզ յԱստուած:
29․ Եւ զերծուցից զձեզ յամենայն պղծութեանց ձերոց. և կոչեցից զցորեան և բազմացուցից զնա, և ո՛չ ածից ‘ի վերայ ձեր սով։
30․ Եւ բազմացուցից զպտուղ ծառոց, և զարդիւնս անդոց, զի մի՛ ևս ընդունիցիք զնախատինս սովոյ ‘ի մէջ ազգաց:
31․ Եւ յիշեսջի՛ք զճանապարհսն ձեր չարս և զգնացս ձեր զանբարիս. և տաղտկասջիք յերեսաց անօրէնութեանցն ձերոց, և ‘ի գարշելեացն ձերոց:
32․ Ո՛չ վասն ձեր ինչ առնեմ զայս՝ ասէ՛ Տէր Տէր, այլ յայտնի՛ լիցի ձեզ. ամաչեցէ՛ք և պատկառեցէք ‘ի ճանապարհաց ձերոց տունդ Իսրայէլի։
33․ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում սրբեցից զձեզ յամենայն անօրէնութեանցն ձերոց, և շինեսցին աւերակք, և բնակեցուցից զքաղաքս.
34․ և երկիրն ապականեալ՝ գործեսցի՛. փոխանակ զի ապականեցաւ յանդիման ամենայն անցաւորաց։
35․ Եւ ասասցեն. Երկիրն ապականեալ՝ եղև իբրև զպարտէ՛զ փափկութեան. և քաղաքքն աւերակք՝ ապականեալք և քանդեալք՝ ամրացեալք նստա՛ն։
36․ Եւ ծանիցեն ազգք որ միանգամ շուրջ զձեւք մնացեալք իցեն, թէ ե՛ս եմ Տէր, որ շինեցի զաւերեալսն, և հաստատեցի զապականեալսն. ե՛ս Տէր խօսեցայ՝ և արարից։
37․ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Զա՛յս ևս ա՛յց արարից տանդ Իսրայէլի առնել դոցա. և բազմացուցից զմարդիկ դոցա իբրև զխաշինս,
38․ և իբրև զոչխարս սուրբս. և իբրև զոչխարս Երուսաղեմի ‘ի տունս իւրեանց՝ ա՛յնպէս եղիցին քաղաքքն աւերեալք, լի՛ խաշամբք և մարդկաւ. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: