1․ Եւ դո՛ւ որդի մարդոյ, ա՛ռ դու քեզ աղիւս մի, և դիցես զնա առաջի երեսաց քոց. և նկարեսցես ‘ի նմա զքաղաքն Երուսաղեմի.
2․ և տացես շուրջ զնովաւ պաշարումն. և շինեսցես շուրջ զնովաւ մարտկոցս. և պատեսցես շուրջ զնովաւ պատնէշ. և տացես շուրջ զնովաւ բանա՛կս, և ածցես շուրջ զնովաւ նետակա՛լս։
3․ Եւ առցես դու քեզ տապա՛կ երկաթի, և կանգնեսցես զնա իբրև զպարի՛սպ երկաթի ընդ քեզ և ընդ քաղաքն. և պատրաստեսցես զերեսս քո ‘ի վերայ նորա, և եղիցի ‘ի պաշարումն, և պաշարեսցես զնա. զի ա՛յն նշանակ է որդւոցն Իսրայէլի։
4․ Եւ դու ննջեսցես ‘ի ձախակողմն քո, և դիցես զանիրաւութիւնս տանն Իսրայէլի ‘ի վերայ դորա. ըստ թուոյ աւուրց զոր ննջեսցես ‘ի վերայ դորա հարե՛ւր և յիսուն օր. և առցես զանիրաւութիւնս նոցա։
5․ Եւ ես ետու քեզ զերկուս անիրաւութիւնս նոցա ‘ի թիւ աւուրց՝ հարեւր և իննսուն օր. և առցես զանիրաւութիւնս տանն Իսրայէլի,
6․ և բովանդակեսցես ‘ի միասին զամենայն։ Եւ դարձեալ ննջեսցես յաջակողմն քո, և առցես զանիրաւութիւն տանն Յուդայ զքառասուն օր. զի օր ընդ տարւոյ եդի՛ քեզ։
7․ Եւ ‘ի պաշարումն Երուսաղեմի պատրաստեսցես զերեսս քո, և զօրացուսցես զբազուկս քո, և մարգարէասցի՛ս ի վերայ նորա, և եղիցի ‘ի պաշարումն, և պաշարեսցես զնա. զի ա՛յն նշանակ է որդւոցն Իսրայէլի։
8․ Եւ ես ահա ետու ‘ի վերայ քո կապանս, և մի՛ փոխեսցես կողմն ‘ի կողմանէ մինչև կատարեսցին աւուրք արգելանին քոյ։
9․ Եւ դո՛ւ ա՛ռ քեզ ցորեան, և գարի, ոսպն, և ոլոռն, և կորեակ, և հաճար, և արկցես զայն յամա՛ն մի խեցեղէն, և արասցես դու զայն քեզ հաց. և ըստ թուոյ աւուրցն զոր ննջեսցես դու ‘ի կողմն քո, հարեւր և իննսուն օր կերիցես զայն։
10․ Եւ զկերակուրն քո կերիջիր կշռո՛վ. քսան սիկղ յաւուր, ժամէ ‘ի ժամ կերիջիր անտի․
11․ և ջուր չափո՛վ արբջիր. զվեցերորդ մասն դորակի միոյ՝ ժամէ՛ ‘ի ժամ արբջիր։
12․ Եւ նկան գարեղէն արկեալ կերիցես անտի. յա՛ղբ մարդոյ եփեսջիր զայն առաջի երեսաց նոցա։
13․ Եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Ա՛յսպէս կերիցեն որդիքն Իսրայէլի զհաց իւրեանց պղծութեամբ ‘ի մէջ ազգա՛ց ուր ցրուեցից զնոսա անդր։
14․ Եւ ասեմ. Քա՛ւ լիցի Տէր Աստուած Իսրայէլի, եթէ պղծեալ իցէ երբէք անձն իմ ‘ի պղծութիւնս. և մեռելոտի՝ և ‘ի գազանաբեկ ո՛չ երբէք կերայ ‘ի ծննդենէ իմմէ մինչև ցայժմ. և ո՛չ եմուտ ‘ի բերան իմ ամենայն միս պիղծ։
15․ Եւ ասէ ցիս. Ահա ետու քեզ քակոր արջառոյ փոխանակ աղբոյն մարդոյ, և նովա՛ւ արասցես զհաց քո։
16․ Եւ ասէ ցիս Տէր. Որդի՛ մարդոյ, ահաւանիկ ես բեկանեմ զհաստատութիւն հացի յԵրուսաղէմ. և կերիցեն հաց կշռով՝ և կարօտանաց, և ջուր չափով՝ և կարօտութեամբ արբցեն․
17․ զի եղիցին կարօտեալք ‘ի հացէ և ‘ի ջրոյ. և ապականեսցի մարդ և եղբայր իւր, և հաշեսցին յանիրաւութիւնս իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: