Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 33

Առ որդիսն Յակովբու։ 
 

1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.
2. Որդի մարդոյ՝ խօսեա՛ց ընդ որդիսդ ժողովրդեան քոյ, և ասասցես ցնոսա. Երկիր մի յորոյ վերայ ածիցեմ ես սուր. և առնուցուն ազգք երկրին այր մի յինքեանց, և կացուցանիցեն զնա դէտ․
3. և տեսանիցէ սուր եկեալ յերկիրն, և փո՛ղ հարկանիցէ՝ և ա՛զդ առնիցէ ժողովրդեանն։
4. Եւ լսելով լսիցէ՛ զձայն փողոյն՝ և ո՛չ զգուշասցի. և հասանիցէ սուրն՝ և ըմբռնեսցէ զնա, արիւն նորա 'ի գլո՛ւխ նորին եղիցի:
5. Զի զձայն լուաւ զփողոյն և ո՛չ զգուշացաւ, արիւն նորա 'ի վերայ նորին եղիցի. և նա՝ զի զգուշացոյց, զա՛նձն իւր ապրեցոյց:
6. Եւ եթէ տեսանիցէ դէտն զսուրն եկեալ՝ և ո՛չ նշանակիցէ փողով, և ազգն ո՛չ զգուշանայցէ. և եկեալ սուրն ըմբռնիցէ 'ի նոցանէ անձն մի. նա վասն անօրէնութեան իւրում ըմբռնեցաւ, և զարիւն նորա 'ի ձեռա՛ց դիտին խնդրեցից:
7. Եւ դո՛ւ որդի մարդոյ, դէ՛տ կացուցի զքեզ տանդ Իսրայէլի, և լուիցես բանից բերանոյ իմոյ, և զգուշացուսջիր զնոսա իբրև յինէն:
8. Յասե՛լ ինձ ցմեղաւորն թէ մահու մեռանիցիս. և դու ո՛չ խօսիցիս զգուշացուցանել զամպարիշտն 'ի ճանապարհէ իւրմէ. ինքն անօրէննյանօրնութեան իւրում մեռցի, և զարիւն նորա 'ի ձեռաց քոց խնդրեցից։
9. Ապա թէ դու յառաջագոյն պատմեսցես ամպարշտին զճանապարհս իւր դառնա՛լ նմա 'ի նմանէ, և ո՛չ դարձցի' ի ճանապարհէ իւրմէ. ինքն յամպարշտութեան իւրում մեռցի, և դու զանձն քո ապրեցուսցես:
10. Եւ դու որդի մարդոյ՝ ասա՛ ցտունդ Իսրայէլի. Ա՛յսպէս խօսեցարուք և ասացէ՛ք, եթէ մոլորութիւնք մեր և անօրէնութիւնք մեր 'ի մե՛զ են, և մեք' ի նոսին մաշիմք. և զիա՞րդ ապրեսցուք։
11. Ասա՛ ցնոսա. Կենդանի՛ եմ ես ՝ ասէ Ադովնայի Տէր. ո՛չ կամիմ զմահ ամպարշտին, որպէս զդառնա՛լ ամպարշտին 'ի չար ճանապարհէ իւրմէ՝ և կեալ. դառնալով դարձարո՛ւք 'ի ճանապարհաց ձերոց չարաց. և ընդէ՞ր մեռանիք տունդ Իսրայէլի։
12. Եւ դու որդի մարդոյ՝ ասա՛ ցորդիս ժողովրդեան քոյ. Արդարութիւն արդարոյն ո՛չ փրկեսցէ զնա՝ յաւուր յորում մոլորեսցի. և անօրէնութիւն անօրինին ո՛չ չարչարեսցէ զնա՝ յաւուր յորում դառնայցէ յամենայն անօրէնութենէ իւրմէ։ Եւ արդարն ո՛չ կարասցէ ապրել յաւուր մեղաց իւրոց.
13. յասել ինձ ցարդարն՝ թէ կելով կեցցես, և նա յուսացեալ յարդարութիւն իւր՝ առնիցէ անօրէնութիւն. ամենայն արդարութիւնք նորա մի՛ յիշեսցին, այլ անօրէնութեամբն իւրով զոր արար՝ նովի՛ն մեռցի:
14. յասե՛լ ինձ ցամպարիշտն թէ մահո՛ւ մեռջիր. և դարձցի 'ի մեղաց իւրոց, և արասցէ իրաւունս և արդարութիւն.
15. և զգրաւ պարտապանին 'ի բա՛ց տացէ, և զյափշտակութիւնն դարձուցանիցէ, 'ի հրամանս կենաց գնասցէ չառնե՛լ զանիրաւութիւն. կելո՛վ կեցցէ՝ և մի՛ մեռցի․
16. ամենայն մեղք իւր զոր մեղաւ՝ մի՛ յիշեսցին. զի իրաւունս և արդարութիւն արար, նոքիմբք կեցցէ։
17. և ասեն որդիք ժողովրդեան քոյ. Ո՛չ ուղիղ են ճանապարհք Տեառն. նա՝ նոցա ճանապարհն չէ՛ ուղիղ:
18.'Ի դառնալն արդարոյն յարդարութենէ իւրմէ և առնել անիրաւութիւնս՝ նոքի՛մբք մեռցի։
19. Եւ 'ի դառնալ մեղաւորին յանօրէնութենէ իւրմէ՝ և առնիցէ իրաւունս և արդարութիւն՝ նոքի՛մբք կեցցէ:
20. ա՞յս է զոր ասացէքն թէ ո՛չ ուղիղ է ճանապարհ Տեառն. զիւրաքանչիւրոք ըստ ճանապարհաց ձերոց դատեցայց զձեզ տունդ Իսրայէլի:
21. և եղև յամին երկոտասաներորդի՝ 'ի տասներորդ ամսեանն, ր օր հինգ էր ամսոյն գերութեան մերոյ, եհաս առ իս ոմն զերծեալ յԵրուսաղեմէ, և ասէ. Առա՛ւ քաղաքն:
22. Եւ ձեռն Տեառն եղեալ 'ի վերայ իմ յերեկորեայն՝ մինչչև՛ եկեալ էր նորա, և եբա՛ց զբերան իմ մինչչև՛ եկեալ էր ընդ առաւօտն. և 'ի բանալ բերանոյ իմոյ՝ ո՛չ ևս ամփոփեցաւ անդրէն:
23. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
24. Որդի մարդոյ՝ բնակիչք աւերակաց երկրին Իսրայէլի ասեն. Մի մա՛րդ էր Աբրահամ՝ և կալաւ զերկիրն. և արդ մեք բազումք եմք, և մե՛զ տուեալ է երկիրն 'ի ժառանգութիւն. ո՞չ ժառանգիցեմք զնա։
25. Վասն այսորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Որովհետև 'ի վերայ արեան ուտէք, և զաչս ձեր արձակեցէք 'ի կուռս, և արիւն հեղուք, կ կամիք զերկիրն ժառանգել:
26. Եղիցի դա ձեզ 'ի սո՛ւր, զի արարէք պղծութիւնս, իւրաքանչի՛ւր զկին ընկերի իւրոյ պղծէիք. և արդ այտի՞ւ ժառանգիցէք զերկիրն:
27. Վասն այդորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի՛ եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին. և որ ընդ երեսս դաշտին իցեն ՝ գազանաց անապատի՛ տացին 'ի կերակուր. և որ ընդ պարսպօքն և այսր իցեն՝ մահու կոտորեցից․
28. և տաց զերկիրն յաւերակ և յապականութիւն. և կորիցէ՛ հպարտութիւն զօրութեան նորա. և աւերեսցին լերինք Իսրայէլի, զի մի՛ ոք իցէ որ գնայցէ ընդ նոսա։
29. Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր. և արարից զերկիր նորա աւերակ. և աւերեսցի վասն ամենայն գարշելեաց իւրեանց զոր արարին:
30. Եւ դու որդի մարդոյ, որդիք ժողովրդեան քոյ շրջին, քրթմնջեն զքէն առ պարսպօքն և 'ի դրունս ապարանիցն, ս ասեն մի ցմի՝ այր ցեղբայր իւր. Ժողովեսցուք երթիցուք լուիցուք զպատգամսն որ ելին 'ի Տեառնէ։
31. Եւ արդ ՝ գա՛ն առ քեզ որպէս ժողովեալք 'ի ժողովուրդ. և նստին առաջի քոյ ժողովուրդն իմ, լսել զբանս քո՝ և ո՛չ առնեն զնոսա. զի ստութի՛ւն է 'ի բերանս նոցա, և զհետ պղծութեան իւրեանց գնան սիրտք իւրեանց:
32. Եւ դու լինիցիս նոցա իբրև զձայն երգոյ քաղցրաբարբառ յօրինելոյ. և լուիցեն զբանս քո՝ և ո՛չ արասցեն:
33. յորժամ գայցէ՝ ասասցեն, թէ ահա՛ւասիկ եհաս. և ծանիցեն թէ մարգարէութիւն գո՛յ 'ի մէջ նոցա: