1․ Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ զոր ինչ գտանե՛ս ‘ի դմա՝ կե՛ր. կե՛ր մանր զմատեանդ զայդ. և գնա՛ և խօսեա՛ց ընդ որդիսն Իսրայէլի։
2․ Եբաց զբերան իմ, և ջամբեաց զմատեանն.
3․ և ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ բերա՛ն քո կերիցէ, և որովայն քո լցցի ‘ի մատենէ այտի որ տուաւ քեզ։ Կերա՛յ զայն, և եղև ‘ի բերան իմ իբրև զքաղցրութիւն մեղու։
4․ Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ գնա՛ դու և մո՛ւտ ‘ի տունն Իսրայէլի, և խօսեսցի՛ս ընդ նոսա զպատգամս իմ։
5․ Զի ո՛չ եթէ առ ժողովուրդ խորախօս ծանրալեզու առաքեսցիս առ տունն Իսրայէլի.
6․ և ո՛չ առ ժողովուրդս բազումս այլազգիս կամ այլալեզուս. և ո՛չ առ թանձրալեզուս, զորոց ո՛չ լսիցես զբանս նոցա. զի թէ առ այնպիսիսն առաքէի զքեզ. սակայն և նոքա՛ լսէին քեզ։
7․ Այլ տունն Իսրայէլի ո՛չ հաւանին լսե՛լ քեզ, քանզի ո՛չ կամին լսել ինձ. զի ամենայն տունն Իսրայէլի հակառակօղք և խստասիրտք են։
8․ Եւ ահաւասիկ արարի զդէմս քո հաստատուն առաջի երեսաց նոցա. և զյաղթութիւն քո զօրացուցից առաջի հակառակութեան նոցա.
9․ և եղիցի յամենայն ժամ հաստատուն իբրև զվէմ յաղթութիւն քո։ Մի՛ երկնչիր ‘ի նոցանէ, և մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի տո՛ւն դառնացողաց են։
10․ Եւ ասէ ցիս Տէր. Որդի՛ մարդոյ՝ զամենայն զբանս զոր խօսեցայ ընդ քեզ, լո՛ւր ակընջովք քովք, և դի՛ր ‘ի սրտի քում.
11․ և ե՛րթ մո՛ւտ ‘ի մէջ գերութեանն առ որդիս ժողովրդեանն քո. խօսեսցի՛ս ընդ նոսա՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր՝ եթէ իցէ լուիցե՞ն և անսայցե՞ն։
12․ Եւ վերացո՛յց զիս Ոգի. և լուայ զկնի իմ ձայն շարժման մեծի՝ որ ասէին. Օրհնեա՛լ են փառք Տեառն ‘ի տեղւոջէ իւրմէ.
13․ և տեսի ձայն թևոց գազանացն սաւառնելոց ընդ միմեանս, և ձայն անուոցն զհետ նոցա, և ձայն շարժման։
14․ Եւ Հոգի Տեառն վերացո՛յց զիս և բարձրացոյց, և երթայի՛ համբարձեալ ‘ի դիմել հոգւոյն իմոյ։ Եւ ձեռն Տեառն եղև ‘ի վերայ իմ զօրութեամբ.
15․ և մտի վերամբարձ ‘ի մէջ գերութեանն, և շրջեցայ առ բնակչօքն Քոբար գետոյ որ էին անդ. և նստայ աւուրս եւթն դադարեալ ‘ի մէջ նոցա։
16․ Եւեղև յետ եւթն աւուրն, եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
17․ Որդի՛ մարդոյ, դէ՛տ կացուցի զքեզ տանն Իսրայէլի. լուիցես յինէն զպատգամս՝ և սպառնասցես նոցա իբրև յինէն։
18․ Յորժամ ասիցե՛մ ցանօրէնն, թէ մահո՛ւ մեռանիցիս. և դու ո՛չ զգուշացուցանիցես նմա, և ո՛չ խօսեսցիս զգուշանալ անօրինին, և դառնալ ‘ի չա՛ր ճանապարհաց իւրոց և կեալ. անօրէնն այն յանօրէնութեան իւրում մեռցի, և զարիւն նորա ‘ի ձեռաց քոց խնդրեցից։
19․ Իսկ եթէ դու զգուշացուցանիցես անօրինին, և նա ո՛չ դարձցի յանօրէնութենէ իւրմէ՝ և ‘ի ճանապարհէ իւրմէ, անօրէնն այն՝ յանօրէնութեան իւրում մեռցի. և դու զանձն քո ապրեցուսցես։
20․ Եւ յորժամ դարձցի՛ արդարն յարդարութեանց իւրոց՝ և արասցէ յանցանս, արկից տանջանս զգլխով նորա. ինքն մեռցի. քանզի ո՛չ եթէ յիշեսցին արդարութիւնք նորա զոր արար. բայց քանզի դու ո՛չ զգուշացուցեր նմա՝ զարիւն նորա ‘ի ձեռաց քոց խնդրեցից։
21․ Ապա եթէ դու զգուշացուցանիցես զարդարն զի մի՛ մեղիցէ, արդարն կելով կեցցէ. զի դու զգուշացուցեր նմա. և դու զանձն քո ապրեցուսցե՛ս:
22․ Եւ եղև ‘ի վերայ իմ անդ ձեռն Տեառն, և ասէ ցիս. Արի՛ և ե՛լ դու ‘ի դաշտ անդր, և ա՛նդ խօսեցա՛յց ընդ քեզ։
23․ Յարեայ և ելի ‘ի դաշտ անդր. և ահա իջեալ կային անդ փառքն Տեառն, իբրև զտեսիլն և զփառսն՝ զոր տեսի առ ափն Քոբար գետոյ. և անկայ ‘ի վերայ երեսաց իմոց։
24․ Եւ եկն ‘ի վերայ իմ Հոգի, և կացոյց ‘ի վերայ ոտից իմոց. և խօսեցա՛ւ ընդ իս՝ և ասէ. Մո՛ւտ և արգելի՛ր ‘ի մէջ տան քոյ։
25․ Եւ դու որդի մարդոյ, ահաւադիկ տուեալ են ‘ի վերայ քո կապանք, և կապեսցեն զքեզ նոքօք. և ո՛չ ելցես ‘ի միջոյ նոցա։
26․ Եւ զլեզու քո կապեցից ‘ի քի՛մս քո, և եղիջիր դու հա՛մր. և ո՛չ եղիցիս դու նոցա իբրև զայր մի յանդիմանիչ, զի տուն դառնացողա՛ց են։
27․ Եւ յորժամ խօսիցիմ ընդ քեզ՝ բա՛ց զբերան քո, և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադոնայի Տէր Տէր. Որ լսելոցն է՝ լուիցէ, և որ արհամարհելոցն՝ արհամարհեսցէ. քանզի տուն դառնացողա՛ց են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: