Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 39

   
1․ Եւ դու որդի մարդոյ մարգարեա՛ 'ի վերայ Գովգայ ՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ե՛ս 'ի վերայ քո Գովգ ՝ իշխանդ Ռովսմեսովքայ և Թոբելայ.
2. և ժողովեցից զքեզ և առաջնորդեցից քեզ. և հանից զքեզ 'ի ծագաց հիւսւսոյ, և ածից զքեզ' ի վերայ լերանցն Իսրայէլի:
3. Եւ կորուսից զաղեղն քո 'ի ձախմէ ձեռանէ քումմէ, և զնետս քո յաջմէ ձեռանէ քումմէ. և կործանեցից զքեզ
4. 'ի  վերայ լերանցն Իսրայէլի. և անկանիցիս դո՛ւ և ամենեքին որ զքև իցեն. և ազգքն որ ընդ քեզ իցեն, մատնեսցին 'ի կերակուր հաւո՛ւց և ամենայն թռչնոց. և ամենայն գազանաց անապատի ետու զքեզ 'ի կերակուր.
5. ընդ երեսս դաշտին անկցիս. զի ե՛ս խօսեցայ ՝ ասէ Տէր Տէր:
6. Եւ առաքեցից հո՛ւր 'ի վերայ Մագովգայ. և բնակեսցեն կղզիք 'ի խաղաղութեան. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր Տէր։
7. Եւ անուն իմ սուրբ ծանիցի 'ի մէջ ժողովրդեան իմոյ Իսրայէլի. և մի՛ ևս պղծեսցի անուն իմ սուրբ. և ծանիցեն ամենայն ազգք երկրի ՝ թէ ե՛ս եմ Տէր Սուրբն Իսրայէլի։
8. Ահաւասիկ հասեալ է. և ծանիցես թէ լինիցի ՝ ասէ Տէր Տէր. ա՛յս է օրն զորմէ խօսեցայ։
9. Եւ ելցեն բնակիչք քաղաքաց Իսրայէլի. և այրեսցեն զզէնս, զնիզակաբեկս, զասպարաբեկս, նետս, զբեկորս աղեղանց, զտիգաբունս, զսըւնակոթս, այրեսցեն իւրեաց.
10. և մի՛ առցեն փայտ 'ի վայրաց, և յատցեն փայտ յանտառաց. այլ զզէնսն այրեսցեն 'ի կրակի. և առցեն յաւարի զաւարառուս իւրեանց, ողոպտ կողոպտեսցեն զկողոպտիչս իւրեանց ՝ ասէ Տէր Տէր:
11.Եւ եղիցի եղիցի. անուանի գերեզման յԻսրայէլի. զշիրիմ եկելոցն 'ի կողմանց ծովուն, և շինեսցեն շուրջ զափամբք ձորոյն և թաղեսցեն անդ զԳովգ, և զամենայն ժողովս նորա. և կոչեսցի Գե՛հ գերեզման Գովգայ:
12. Եւ թաղեսցեն զնոսա տուն Իսրայէլի, զի սրբեսցի երկիրն. զեւթն ամիս
13. թաղեսցեն զնոսա ամենայն ժողովուրդք երկրին. և եղիցի նոցա անուանի օրն յորում փառաւորեցայց ՝ ասէ Տէր Տէր։
14. Եւ ա՛րս նմին իրի գումարեսցեն երթալ շրջել ընդ երկիրն, և թաղե՛լ զմնացորդս 'ի վերայ երեսաց երկրին. և սրբել զնա յետ եւթն ամսոյ:
15. Եւ խնդրեսցէ ամենայն որ անցանիցէ ընդ երկիրն. և յորժամ տեսանիցէ ոսկր մարդոյ ՝ շինեսցէ առ նովաւ նշանակ ինչ, մինչև թաղեսցեն զայն որք թաղենն 'ի Գեհ' ի գերեզմանին Գովգայ.
16. զի և անուն քաղաքին Գերեզման կոչեսցի. և սրբեսցի երկիրն։
17. Եւ դու որդի մարդոյ ՝ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ասա՛ դու ցամենայն հաւս ​​թռչունս, և ցամենայն գազանս դաշտի. Ժողովեցարո՛ւք և եկա՛յք, ժողովեցարո՛ւք յամենայն կողմանց երկրի 'ի զենումն իմ զոր ես զենի ձեզ ՝ զենումն մեծ' ի վերայ լերանցն Իսրայէլի. կերէ՛ք միս և արբէ՛ք արիւն.
18. կերէք զմիս սկայից, և արբէ՛ք զարիւն իշխանաց երկրին, զխոյս ՝ և զզուարակս ՝ զնոխազս. զի զուարակք պարարեալք են ամենեքեան.
19. և կերիջիք ճարպ ցյագ, և արբջիք արիւն ցարբենալ 'ի զենլեաց իմոց զոր զենի ձեզ.
20.  և յագեսջիք 'ի սեղանոյ իմմէ. 'ի հեծելոց, և յերիվարաց, և 'ի սկայից, և յամենայն արանց պատերազմողաց ՝ ասէ Տէր Տէր:
21. Եւ տաց զփառս իմ 'ի ձեզ. և տեսցեն ամենայն ազգք զդատաստանն իմ զոր արարի, և զձեռն իմ զոր ածից 'ի վերայ նոցա:
22. Եւ ծանիցեն տունն Իսրայէլի թէ ե՛ս եմ Տէր Աստուած նոցա, յօրէ յայնմանէ և առ յապայ:
23. Եւ ծանիցեն ամենայն ազգք, թէ վասն մեղաց իւրեանց գերեցան տունն Իսրայէլի. փոխանակ զի անարգեցին զիս, դարձուցի զերեսս իմ 'ի նոցանէ, և մատնեցի զնոսա' ի ձեռս թշնամեաց իւրեանց. և անկա՛ն ամենեքեան 'ի սուր.
24. վասն պղծութեան նոցա ՝ և անօրէնութեանց ՝ արարի նոցա զայն. և դարձան երեսք իմ 'ի նոցանէ:
25. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ա՛րդ դարձուցից զգերութիւնն Յակովբայ, և ողորմեցայց տանն Իսրայէլի, ն նախանձեցայց վասն անուան իմոյ սրբոյ:
26. Եւ ընկալցին զանարգանս իւրեանց և զանիրաւութիւնս զոր անիրաւեցան. 'ի բնակեցուցանել զնոսա յերկրին իւրեանց խաղաղութեամբ, և ո՛չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ `
27. 'ի դարձուցանել ինձ զնոսա յազգաց, և ժողովել զնոսա ' ի գաւառաց հեթանոսաց։ Եւ սուրբ եղէ՛ց 'ի նոսա առաջի ազգաց.
28. ծանիցեն թէ ես եմ Տէր Աստուած նոցա, յերևել ինձ նոցա 'ի մէջ ազգաց. և ժողովեցից զնոսա յերկրին իւրեանց, և ո՛չ ևս թողից 'ի նոցանէ ուրեք .
29. ո՛չ ևս արձուցից զերեսս իմ 'ի նոցանէ. փոխանակ հեղլոյ զսրտմտութիւն իմ 'ի վերայ տանն Իսրայէլի. ասէ Տէր Տէր։