Վասն փայտի՛ որթուն:
1. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ, զի՞նչ լինիցի փայտ որթուն՝ յամենայն փայտից ոստոց որ են 'ի փայտս անտառի:
3. Միթէ առնուցո՞ւն 'ի նմանէ փայտ մի առնել գործի ինչ, կամ առնուցո՞ւն 'ի նմանէ ցի՛ց մի կախել նմանէ անօթ ինչ։
4. Բայց զի 'ի հրո՛յ ծախս տուեալ է. զի ամ 'ի յամէ զյա՛ւտ նորա ծախէ հուր, և պակասէ 'ի սպառ. միթէ պիտանացո՞ւ ինչ իցէ 'ի գործ.
5. թէպէտ և նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ ինչ պիտոյ 'ի գործ. բայց թէ հրո՛յ ճարակ լինիցի 'ի սպառ. և ո՛չ ինչ ամենևին պիտանացու 'ի գործ:
6. Վասն այնորիկ ասա՛. Այսպէս ասէ Ադովնայի Տէր. Որպէս զփայտ որթուն 'ի փայտս անտառի ետու ճարա՛կ հրոյ, ա՛յնպէս տաց զբնակիչսդ Երուսաղեմի
7. և հաստատեցից զերեսս իմ 'ի վերայ նոցա. 'ի հրոյ ելցեն՝ և հուր կերիցէ զնոսա. և ծանիցեն թէ ես եմ Տէր։ 'Ի հաստատել ինձ զերեսս իմ 'ի վերայ նոցա,
8. և տաց զերկիրն յապականութիւն, փոխանակ զի անկան ընդ յանցանօք՝ ասէ Ադովնայի Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: