Առ ծերս տանն Իսրայէլի
1. Եւ եղև յամին եւթներորդի, յամսեանն հինգերորդի որ օր տասն էր ամսոյն. եկին ա՛րք 'ի ծերոց տանն Իսրայէլի հարցանել' ի Տեառնէ՝ և նստան առաջի իմ:
2. Եւ եղև բան Տեառն առ՝ իս ասէ.
3. Որդի մարդոյ՝ խօսեա՛ց ընդ ծերսդ տանդ Իսրայէլի՝ և ասասցե՛ս ցդոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եթէ հարցանե՞լ գայք դուք առ իս. կենդանի՛ եմ ես եթէ տաց ինչ ձեզ պատասխանի՝ ասէ Ադովնայի Տէր։
4. Եթէ իցէ խնդրեցից զվրէժ նոցա որդի մարդոյ. զմեղաց հարց դոցա դի՛ր դոցա վկայութիւն.
5. ևս ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Յօրէ յորմէհետէ ցանկացայ ես տանդ Իսրայէլի, և ծանուցայ զաւակի տանդ Յակոբու. և ծանուցայ նոցա յերկրին Եգիպտացւոց, ձե՛ռն ետու նոցա և ասեմ. Ե՛ս եմ Տէր Աստուած ձեր.
6. յաւուր յայնմիկ ես ձեռն ետու նոցա հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր պատրաստեցի նոցա. երկիր որ բղխէ զկաթն և զմեղր, ա՛ղցր քան զամենայն երկիր:
7. Եւ ասացի ցնոսա. Իւրաքանչիւրոք զգարշելիս իւր յաչաց իւրոց 'ի բա՛ց ընկեսցէ, և' ի գնացսն Եգիպտացւոց մի՛ պղծիք. ե՛ս եմ Տէր Աստուած ձեր։
8. ապստամբեցա՛ն յինէն, և ո՛չ կամեցան լսել ինձ. իւրաքանչիւրոք զգարշելիս իւր յաչաց իւրոց ո՛չ ընկէց 'ի բաց, և զգնացսն Եգիպտացւոց՝ ո՛չ թողին. և ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ 'ի վերայ նոցա, կատարել զբարկութիւն իմ' ի նոսա 'ի մէջ Եգիպտացւոցն։
9. Բայց ոչ արարի, զի մի անուն իմ ամենևին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա. յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց:
10. Հանի՛ զնոսա յերկրէն Եգիպտացւոց ՝ և ածի զնոսա յանապատն.
11. ետու նոցա զհրամանս իմ. և զիրաւունս իմ ցուցի նոցա, զոր առնիցէ մարդ՝ և կեցցէ 'ի նոսա։
12. Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս և ընդ նոսա. ճանաչե՛լ նոցա թէ ե՛ս եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայէլի յանապատի անդ՝ թէ 'ի հրամանս իմ գնացէ՛ք, և ո՛չ գնացին. և՝ զիրաւունս իմ պահեցէ՛ք, առնել զնոսա. զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք:
13. Եւ դառնացուցին զիս տունն Իսրայէլի յանապատին. ըստ հրամանաց իմոց ո՛չ գնացին, և զիրաւունս իմ մերժեցի՛ն. զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք. և զշաբաթս իմ պղծեցին յոյժ։ Եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ յանապատին սատակե՛լ զնոսա.
14. և արարի զի անուն իմ ամենևին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց հանի զնոսա յանդիման նոցա:
15. Եւ ես համբարձի զձեռս իմ 'ի վերայ նոցա յանապատին, համօրէն չտանե՛լ զնոսա յերկրին՝ զոր ետու նոցա. երկիր որ բղխէ զկաթն և զմեղր. քա՛ղցր քան զամենայն երկիր:
16. Փոխանակ զի զիրաւունս իմ մերժեցին, և ըստ հրամանաց իմոց ո՛չ գնացին, և զշաբաթս իմ պղծեցին, և զհետ խորհրդոց սրտից իւրեանց գնացին
17. Եւ նայեա՛ց 'ի նոսա ակն իմ ջնջել զնոսա. և ո՛չ արար զնոսա 'ի վախճան յանապատին:
18. Եւ ասացի ցնոսա յանապատին. Ըստ կրօնից հարցն ձերոց մի՛ գնայք, և զիրւունս նոցա մի՛ պահէք. և 'ի գնացս նոցա մի՛ խառնակիք և մի՛ պղծիք:
19. Ես եմ Տէր Աստուած ձեր, ըստ հրամանաց իմո՛ց գնացէք, և զիրաւունս իմ պահեցէ՛ք՝ և արարէ՛ք զնոսա.
20. զշաբաթս իմ սրբեցէ՛ք. և եղիցի նշանա՛կ ընդ իս և ընդ ձեզ, ճանաչել ձեզ թէ ես եմ Տէր Աստուած ձեր։
21. Դառնացուցին զիս և որդիք նոցա, ըստ հրամանաց իմոց ո՛չ գնացին, և օրինաց իմոց ո՛չ զգուշացան առնել զնոսա. զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ՛ նոքօք. և զշաբաթս իմ պղծեցին. և ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ 'ի վերայ նոցա յանապատին, կատարել զբարկութիւն իմ' ի վերայ նոցա:
22. Եւ դարձուցի զձեռն իմ 'ի նոցանէ. և արարի զի անուն իմ ամենևին մի՛ պղծեսցի առաջի ազգացն՝ յորոց հանի զնոսա յանդիման նոցա։
23. Եւ ես ես ամբարձի զձեռն իմ 'ի վերայ նոցա յանապատի անդ, ցրուե՛լ զնոսա ընդ ազգս, և ցանե՛լ զնոսա ընդ գաւառս.
24. փոխանակ զի զիրաւունս իմ ո՛չ արարին, և զհրամանս իմ մերժեցին, և զշաբաթս իմ պղծեցին. և զհետ խորհրդոց հարցն իւրեանց էին աչք նոցա։
25. ես ետու նոցա հրամանս անբարիս, և իրաւունս՝ որովք ո՛չ կեցցեն:
26. Եւ պղծեցից զնոսա 'ի պատարագս իւրեանց. ընդ անցանե՛լ ինձ ընդ ամենայն՝ որ բանայ զարգանդ, զի սատակեցից զնոսա. և ծանիցեն եթէ ե՛ս եմ Տէր:
27. Վասն այդորիկ խօսեա՛ց ընդ ծերս տանդ Իսրայէլի, որդի մարդոյ՝ և ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Մինչև ցա՛յսչափ բարկացուցին զիս հարքն ձեր յանցանօքն իւրեանց զոր յանցեան առ իս:
28. Եւ տարայ զնոսա յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տալ նոցա զնա. և տեսին անդ զամենայն բլուրս բարձր, և զամենայն ծառ վարսաւոր, և զոհեցին անդ դիցն իւրեանց. և կարգեցին անդ զոհս պատարագաց իւրեանց. և արկին զխունկս անուշութեան իւրեանց, ուի նուիրեցին անդ զնուէրս իւրեանց:
29. Եւ ասացի ցնոսա. Զի՞նչ է աբբանա՛յդ այդ յոր դուքդ մտանէք. և կոչեցին զանուն նորա Աբբանա, մինչև ցայսօր ժամանակի:
30. Վասն այնորիկ ասա՛ ցտունն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Եթէ յանօրէնութիւն հարցն ձերոց պղծիք, և զհետ գարշելեացն նոցա պոռնկիք.
31. 'ի պտուղս պատարագացն ձերոց, և յընծայս որդւոցն ձերոց. և 'ի զատուցանել որդւոցն ձերոց ածել զբոցով. պղծիք յամենայն խորհուրդս ձեր մինչև ցա՛յսօր ժամանակի. և ես տայցե՛մ ձեզ պատասխանի՞ տունդ Իսրայէլի։ Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ տաց ձեզ պատասխանի։
32. եթէ անկցի յոգիս ձեր այդ, թէ ոչ լիցի որպէս դուքդ ասէք, եթէ եղիցուք մեք իբրև զհեթանոսս, և իբրև զազգս երկրի պաշտել զփայտս,
33. վասն այդորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ ոչ հզօր ձեռամբ և բարձրացեալ բազկաւ. և հեղեալ ցասմամբ թագաւորեցից 'ի վերայ ձեր։
34. Հանից զձեյ յազգաց, և ընկալայց զձեյ յաշխարհաց ուր ցրուեալ իցէք 'ոս նոսա, հզօ՛ր ձեռամբ և բարձրացեալ ղազկաւ, ևրղաեալ ազկաւ, ևրղաեա ազկաւ, ևրղաեալ.
35. և ածից զձեզ յանապատ ազգացն. և դատեցից ընդ զձեզ անդ դէմ յանդիման:
36. Որ օրինակ եդի դատ ընդ հարսն ձեր յանապատի անդ՝ յորժամ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց. ա՛յնպէս դատեցայց ընդ ձեզ՝ ասէ Տէր Տէր Աստուած:
37. և Եւանցուցից զձեզ ընդ ցպո՛վ իմով, և մուծից զձեզ ընդ թուով ուխտի իմոյ։
38. Եւ որոշեցից 'ի ձէնջ զամպարիշտս և զապստամբս. զի 'ի բնակութենէ նոցա հանից զնոսա, և յերկիրն Իսրայէլի ո՛չ մտցեն. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր Աստուած։
39. Եւ դուք տունդ Իսրայէլի՝ ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Նախ՝ 'ի բա՛ց ընկեցէք զիւրաքանչիւր զգնացս ձեր. և ապա թէ լսիցէք ինձ, և զանուն իմ սուրբ ո՛չ պղծիցէք պատարագօք ձերովք՝ և գնացիւք ձերովք:
40. 'ի վերայ լերին սրբոյ իմոյ, և' ի վերայ լերին բարձու Իսրայէլի՝ ասէ Տէր Տէր.
41. 'ի հոտ անուշից ընկալայց, հանել զձեզ' ի ժողովրդոց, և ընդունել զձեզ յաշխարհաց ուր ցրուեալն էիք 'ի նոսա. և սո՛ւրբ եղէց 'ի ձեզ յանդիման ժողովրդոց։
42. Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր, 'տ տանել զձեզ յերկիրն Իսրայէլի, յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տա՛լ զնա հարցն ձերոց։
43. Եւ յիշեսջիք անդ զճանապարհս ձեր և զգնացս ձեր, որովք պղծեցայք 'ի նոսա. և կոծեսջիք զերեսս ձեր 'ի վերայ ամենայն անիրաւութեանցն զոր արարէք:
44. Եւ ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր, առնել ձեզ զայն ա՛յնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի ըստ ճանապարհաց ձերոց չարաց. և ըստ ապականեալ գնացից ձերոց. ասէ Ադովնայի Տէր:
45. Եւ եղև բան Տեառն առ իս՝ ասէ.
46. Որդի մարդոյ ՝ հաստատեա՛ զերեսս քո 'ի Թեման, և հայեա՛ց' ի Դագովն. և մարգարէա՛ 'ի վերայ անտառի իշխանին Նագեբայ.
47. և ասասցես ցանտառն Նագեբայ. Լո՛ւր զպատգամս Տեառն. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Ահաւասիկ ես հարից զքէն հուր, և կերիցէ 'ի քեզ զամենայն փայտ դալար և զամենայն փայտ չոր, և ո՛չ շրջիցի բոցն բորբոքեալ. և այրեսցին 'ի նմա ամենայն դէմք յարևելից մինչև' ի հիւսւսի:
48. Եւ ծանիցէ ամենայն մարմին, եթէ ե՛ս Տէր վառեցի զնա՝ և ո՛չ շիջցի։
49. Եւ ասեմ. Քա՛ւ լիցի Տէր Տէր։ Եւ նոքա ասեն ցիս. Ո՞չ ապաքէն առա՛կ է ա՛յդ որ ասիդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: