Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 11

   

1. Եւ ամբա՛րձ զիս Հոգի, և ա՛ծ զիս յանդիման դրան տանն Տեառն որ հայէ՛ր ընդ արևելս. և ահա առաջի դրան սրահին արք իբրև քսանևհինգ, և տեսի ‘ի մէջ նոցա զՅեզոնիա զորդի Յազերայ՝ և զՓաղ’տիա Բանեայ՝ զառաջնորդս ժողովրդեանն։

2. Եւ ասէ՛ ցիս Տէր. Որդի մարդոյ, ա՛յս ա՛րք են որ խորհին սնոտիս, և տան խրատ չար ‘ի քաղաքիդ յայդմիկ.

3. և ասեն. Ո՛չ եթէ նորո՛գ ինչ շինեալ են տունքս, այլ սա՛ է կաթսա՝ և մեք մի՛ս։

4. Վասն այդորիկ մարգարեա՛ց ‘ի վերայ նոցա. մարգարեա՛ց որդի մարդոյ։

5. Եւ եհաս ‘ի վերայ իմ Ոգի Տեառն՝ և ասէ. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ա՛յդպէս ասացէք տո՛ւնդ Իսրայէլի, և զխորհուրդ ոգւոց ձերոց ես գիտե՛մ։

6. Յաճախեցէք զդիակունս ձեր ‘ի քաղաքիդ յայդմիկ, և լցէք զճանապարհս դորա վիրաւորօք։

7. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Զի դիակունս ձեր զոր կոտորէիք ‘ի մէջ դորա, նոքա մի՛սն են, և կաթսայն դա՛ է. և զձեզ հանից ‘ի միջոյ դորա:

8. ‘Ի սրոյ երկնչէիք՝ սո՛ւր ածից ‘ի վերայ ձեր՝ ասէ Ադովնայի Տէր:

9. Եւ հանից զձեզ ‘ի միջոյ դորա, և մատնեցից զձեզ ‘ի ձեռս օտարաց. և արարից ‘ի ձեզ դատաստան՝
10․ զի անկանիցիք ‘ի սուր. և ‘ի վերայ լերանց Իսրայէլի դատեցայց զձեզ. և ծանիջիք թէ ես եմ Տէր:

11. Եւ դա՛ չիցէ՛ ձեզ կաթսա, և դուք չլինիցիք ‘ի դմա միս։ ‘Ի վերայ լերանցն Իսրայէլի դատեցայց զձեզ,

12. և գիտասջիք թէ ես եմ Տէր. զի ըստ արդարութեանց իմոց դուք ո՛չ գնացէք, և զիրաւունս իմ դուք ո՛չ արարէք. այլ և ոչ ըստ կրօնից ազգացն որ շուրջ զձեւք էին՝ արարէք:

13. Եւ եղև մինչդեռ մարգարէանայի, մեռաւ Փաղ’տիա որդի Բանեայ. անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց, և ‘ի ձայն մեծ աղաղակեցի՝ և ասեմ. Վա՛յ ինձ՝ վա՛յ ինձ Ադովնայի Տէր. զի ‘ի կատարա՛ծ հասուցեր զմնացորդս Իսրայէլի։

14. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

15. Որդի մարդոյ, եղբարք քո՝ և արք գերութեան քոյ՝ և ամենայն տունդ Իսրայէլի հասեալ են ‘ի վախճան. որոց ասացին բնակիչքն Երուսաղեմի. ‘Ի բա՛ց մերժեցարուք ‘ի Տեառնէ. զի մե՛զ տուեալ է զերկիրդ ‘ի ժառանգութիւն։

16. Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, և ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. և եղէ՛ց նոցա փոքր մի ‘ի սրբութիւն ‘ի գաւառսն յոր մտանիցեն ‘ի նոսա:

17. Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ ընկալա՛յց զնոսա յազգացն, և ժողովեցի՛ց զնոսա ‘ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա ‘ի նոսա. և տա՛ց նոցա զերկիրն Իսրայէլի։

18. Եւ մտցեն անդր, և բարձցեն զամենայն գարշելիս նորա, և զամենայն զանօրէնութիւնս նորա ‘ի նմանէ:

19. Եւ տաց նոցա սիրտ այլ. և ոգի նո՛ր նորոգեցից նոցա. և հանի՛ց զսիրտն քարեղէն ‘ի մարմնոց նոցա, և տա՛ց նոցա սիրտ մարմնեղէն:

20. զի ըստ հրամանաց իմ գնասցեն, և զիրաւունս իմ պահեսցեն, և արասցեն զնոսա. և եղիցին ինձ ‘ի ժողովուրդ՝ և ես եղէց նոցա Աստուած:

21. Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա, և ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին, և ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ‘ի գլուխս նոցա՝ ասէ Ադովնայի Տէր:

22. Եւ ամբարձին քերովբէքն զթևս իւրեանց, և անիւքն զհետ նոցա. և փառքն Աստուծոյ Իսրայէլի ‘ի վերայ նոցա։
23․ Եւ ամբարձան փառքն Տեառն ‘ի միջոյ քաղաքին. և կացին ‘ի վերայ լերինն որ էր յանդիման քաղաքին:

24. Եւ վերացոյց զիս Ոգի, և ա՛ծ ‘ի յերկիրն Քաղդեացւոց ‘ի մէջ գերութեանն, տեսլեամբ Հոգւոյն Աստուծոյ։ Եւ յարեայ ‘ի տեսլենէ անտի զոր տեսի.

25. և խօսեցայ առ գերութեանն զամենայն բանս Տեառն զոր եցոյց ինձ։