1. Եւ եղև յամին մետասաներորդի՝ յամսեանն երրորդի, որ օր մի էր ամսոյն. եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ ասա՛ ցարքայն Եգիպտացւոց ցփարաւովն և ցզօրս իւր. Ո՞ւմ նմանեցուցեր զքեզ ‘ի հպարտութեանդ քում.
3. ահաւանիկ Ասո՛ւր իբրև նոճ մի ‘ի Լիբանան գեղեցիկ շառաւիղօք և խիտ ոստովք՝ և բարձր մեծութեամբ. ‘ի մէջ ամպոց եղև գլուխ նորա,
4. և ջուր սնոյց զնա, և անդունդք բարձրացուցին զնա. և զգետս նորա ա՛ծ շուրջ զտնկովք իւրովք, և զանտառախիտս իւր արձակեաց ընդ ամենայն փայտս դաշտին:
5. Վասն այնորիկ բարձրացաւ մեծութիւն նորա քան զամենայն ծառս դաշտին, և տարածեցան ոստք նորա. և բարձրացան շառաւիղք նորա ‘ի ջուրց բազմաց.
6. ‘ի տարածանել իւրում ‘ի շառաւիղս նորա բնակեցին ամենայն թռչունք երկնից, և ‘ի ներքոյ ոստոցն նորա ծնան ամենայն գազանք դաշտի, և ընդ հովանեաւ նորա բնակեցին ամենայն բազմութիւնք ազգաց:
7. Եւ եղև գեղեցիկ բարձրութեամբ իւրով, վասն երկայնութեան ոստոց իւրոց. զի եղեն արմատք նորա ‘ի ջուրս բազումս։
8. Սա՛րդն և սարոյն և նոճ ‘ի դրախտին Աստուծոյ, և ո՛չ հաւասարեցին շառաւիղաց նորա մայրքն և սաւսոյք՝ ո՛չ նմանեցին ոստոց նորա։ Ամենայն փայտ ‘ի դրախտին Աստուծոյ ո՛չ նմանեցին նմա գեղեցկութեամբ՝
9. վասն անտառախիտ ոստոց նորա. և նախանձեցան ընդ նմա ամենայն ծառք դրախտին փափկութեան Աստուծոյ:
10.Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի մեծացար մեծութեամբ, և հասին ծայրք քո յամպս. և տեսի զհպարտութիւն քո,
11. մատնեցից զքեզ ‘ի ձեռս իշխանին ազգաց, և արարին զնա ‘ի կորուստ:
12. Եւ հանին զնա, և սատակեցին զնա օտարք ժանտագործք յազգաց, և տապալեցին զնա ‘ի վերայ լերանց. յամենայն ձորս անկան ոստք նորա, և խորտակեցաւ ստեղն նորա ընդ ամենայն դաշտս երկրի. և իջին ‘ի հովանւոյ նորա ամենայն ազգք ազանց, և յատակեցին զնա:
13. Եւ ‘ի գլորելն նորա՝ հանգի՛ստ եղև ամենայն թռչնոց երկնից, և ‘ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի։
14. Զի մի՛ ևս հպարտասցին ‘ի մեծութեան իւրեանց ամենայն փայտք ջրասունք, և ո՛չ արձակեսցեն զծայրս իւրեանց ընդ ամպս, և մի՛ կացցեն ‘ի հպարտութեան իւրեանց իբրև զնա որ ըմպիցէն ջուր. ամենեքին ‘ի մի մահ մատնեցան ‘ի խորս երկրի՝ ‘ի մէջ որդւոց մարդկան իջելոց ‘ի խորխորատ:
15. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում էջ ‘ի դժոխս՝ սո՛ւգ առին ‘ի խերայ նորա անդունդք. և արգելի զգետս նորա, և խի՛ց արկի ջուրց բազմաց. և տխրեցա՛ւ ‘ի վերայ նորա Լիբանան, և ամենայն ծառք դաշտի լքան վասն նորա:
16. ’Ի ձայնէ կործանման նորա դղրդեցա՛ն ազգք, յորժամ իջուցի զնա ‘ի դժոխս ընդ իջեալսն ‘ի գուբ. և մխիթարէին զնա ‘ի սանդարամետսն ամենայն ծառք փափկութեան. և ընտիր ընտիր գեղեցիկքն Լիբանանու որ էին ջրարբիք:
17. Քանզի նոքա իջին ընդ նմա վիրաւորօք սրոյ ‘ի դժոխս. և զաւակք նորա որ բնակեալ էին ընդ հովանեաւ նորա, յընդմիջել կենաց իւրեանց սատակեցան:
18. Ո՞ւմ նմանեցար զօրութեամբ և փառօք և մեծութեամբ՝ ‘ի ծառս փափկութեան. է՛ջ՝ և զիջի՛ր հանդերձ ծառովք փափկութեան քոյ ‘ի խորս երկրի, ‘ի մէջ անթլփատից ննջեցելոց ընդ վիրաւորս սրոյ. ա՛յնպէս փարաւոն և ամենայն բազմութիւն զօրութեան իւրոյ՝ ասէ Տէր Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: