Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 46

 

1. Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Դուռնն որ 'ի ներքնում սրահին հայի ընդ արևելս. եղիցի փակեալ զվե՛ց աւուրսն արգոյս, և յաւուրն շաբաթու բացցի, և յաւուրն ամսագլխոցն բացցի:
2. Եւ մտցէ առաջնորդն ընդ ճանապարհ կամարի դրանն արտաքնոյ, կ կացցէ 'ի վերայ սեմոց դրանն. և արասցեն վասն նորա ողջակէզս քահանայքն. և զփրկութեանցն վասն նորա. և երկի՛ր պագցէ 'ի վերայ սեմոց դրանն՝ և ելցէ. և դուռն մի՛ փակեսցի մինչև ցերեկոյ:
3. Եւ երկի՛ր պագանիցէ ժողովուրդ երկրին առաջի մտից դրանն յաւուր շաբաթուց՝ և յամսագլուխս՝ առաջի Տեառն։
4. Եւ զողջակէզսն զոր մատուցանէ Տեառն առաջնորդն յաւուր շաբաթուց, վե՛ց որոջ անարատ՝ և խոյ մի անարատ․
5. և մաննա եփեալ առ խոյն և առ որոջսն և զոհս և տուրս ընդ ձեռին նորա, և քսէստ իւղոյ ըստ հացին:
6. Եւ յաւուրն ամսամտից զուարակ մի՝ որդի պառակամօր՝ անարատ. և վեց որոջքն և խոյն, անարա՛տք եղիցին։
7. Եւ նաշիհ ըստ զուարակին, և նաշիհ և մաննա ըստ խոյին՝ և ըստ որոջացն. որպէս և պատրաստեսցի 'ի ձեռս իւր. և եւղ ըստ նաշհւոյն:
8. Եւ 'ի մտանել առաջնորդին ՝ ընդ ճանապարհ կամարի դրա՛նն մտցէ, և ընդ նոյն ճանապարհ դրա՛նն ելցէ։
9. Եւ յորժամ մտանիցէ ժողովուրդ երկրին առաջի Տեառն 'ի տօնս, որ մտանիցէ ընդ ճանապարհ դրանն հիւսւսոյ երկի՛ր պագանել ելցէ ընդ ճանապարհ դրանն հարաւոյ. և որ մտցէ ընդ ճանապարհ դրանն հարաւոյ, ելցէ ընդ ճանապարհ դրանն հիւսւսոյ. և մի՛ դարձցի ընդ ճանապարհ դրանն ընդ որ եմուտ. այլ ուղորդ ընդ նո՛յն ելցէ:
10. Եւ առաջնորդն 'ի մէջ նոցա,' ի մտանելն նոցա՝ ընդ նոսին մտցէ, և ընդ ելանելն նոցա՝ ընդ նոսին ելցէ:
11. 'ի տօնս և' ի ժողովս՝ եղիցի մաննա եփեալ ըստ զուարակին, և մաննա ըստ խոյին և ըստ որոջացն, որպէս պատրաստեսցի 'ի ձեռս նորա և քսէստ մի իւղոյ ըստ հացին։
12. Ապա թէ առնիցէ առաջնորդն զխոստովանութեան ողջակէզս, և զկամաւն փրկութեան Տեառն. բացցէ իւր զդուռնն որ հայի ընդ արևելս, ա արասցէ զողջակէզս՝ և զվասն փրկութեանն, ըստ օրինակին որպէս առնիցէ յաւուր շաբաթուցն. և ելցէ և փակեսցէ զդրունսն յե՛տ ելանելոյն իւրոյ:
13. բուծ մի տարևոր անարատ արասցէ յողջակէզ Տեառն, հանապազօր այգո՛ւն այգուն արասցէ զայն:
14. և մաննա ընդ նմին այգո՛ւն այգուն, զվեցերորդ մասն չափոյն. և երորդ մասն քսէստի եւղ խառնեալ 'ի նաշիհն. մաննա Տեառն՝ հրաման յաւիտենական․
15. հանապազ մատուցանիցէ զգառնն և զմաննայն, և զեւղն արասցէ այգո՛ւն այգուն ողջակէզ հանապազորդ։
16. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եւ եթէ տացէ առաջնորդն պարգև միում յորդւոց իւրոց 'ի ժառանգութենէ իւրմէ. եղիցի այն որդւոց նորա 'ի կալուածս ժառանգութեան:
17. թէ եթէ տացէ պարգև 'ի ժառանգութենէ իւրմէ միում 'ի ծառայից իւրոց, եղիցի նմա այն մինչև ցտարին թողութեան, և ապա դարձցի անդրէն առ առաջնորդն. բայց ժառանգութիւն որդւոց նորա՝ նոցի՛ն եղիցի։
18. Եւ մի՛ առցէ առաջնորդն 'ի ժառանգութենէ ժողովրդեանն իւրոյ բռնադատե՛լ զնոսա. այլ յիւրմէ կալուածոց և յիւրմէ ժառանգութենէ ժառանգեցուսցէ որդւոց իւրոց. զի մի՛ ցրուեսցի ժողովուրդ իմ 'ի յիւրաքանչիւր բնակութենէ:
19. Եւ տարաւ զիս ընդ ճանապարհ դրանն հարաւոյ. 'ի պատշգամ սրբութեանց քահանայիցն որ հայէր ընդ հիւսւսի, և ահա անդ տեղի զատեալ․
20. և ասէ ցիս. Ա՛յս է տեղի յորում եփիցեն քահանայքն զվասն անգիտութեանն՝ և զվասն մեղացն. ա՛նդ եփեսցեն և զմաննայն, ամենևին մի՛ ելանել 'ի սրահն արտաքին սրբել զժողովուրդն:
21. հ եհան զիս 'ի սրահն արտաքին, և շրջեցոյց զիս ընդ չորս կողմանս սրահին. և ահա գաւիթ առ գաւիթս․
22. ընդ չորս կողմանս սրահին։ Գաւթին փոքու ՝ քառասուն կանգուն երկայնութիւն. և երեսուն կանգուն լայնութիւն. մի չափ էր չորեցունց:
23. Եւ պատշգամք շուրջանակի զչորեքումբք. և խոհակերոցք շինեալք 'ի ներքոյ պատշգամացն շուրջանակի։
24. Եւ ասէ ցիս. Ա՛յս տունք են խոհակերաց, ուր հասուցանիցեն պաշտօնեայքն տանն զզենլիս ժողովրդեանն։