Ողբք 'ի վերայ Տիւրոսի։
1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ ՝ ո՛ղբս առ 'ի վերայ Տիւրոսի.
3. և ասասցես ցՏիւրոս. Որ բնակեալդ ես 'ի մուտս ծովուդ վաճառաշահ ազգաց 'ի կղզեաց բազմաց։ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցՏիւրոս. Դու ասէիր. Ե՛ս զարդարեցի զիս 'ի զարդ գեղո՛յ իմոյ՝
4. 'ի սիրտ ծովու Բէէլիմայ։ Սահմանակիցք քո որդիքն քո զարդարեցին զքեզ:
5. Մայրք 'ի Սանայիր լեռնէ շինեցան քեզ պահանգք, և տախտակք նոճիք 'ի Լիբանանէ առան, առնել քեզ կայմս եղևնափայտեայս:
6. 'Ի Բասանէ արարին զղեկս նաւաց քոց. և զմեհեանս քո շինեցին 'ի փղոսկրէից. ապարանս անտառախիտս 'ի կղզեաց Քետիմացւոց։
7. Բեհեզ ընդ դիպակի գործեցաւ քեզ. 'ի պաստառս յԵգիպտոսէ՝ արկանելիք քեզ' ի փառս, և հանդերձ ծիրանի և կապուտակ 'ի կղզեացն յԵլիմացւոց եղեն' ի զարդ պաճուճանաց քոց:
8. Եւ իշխանք քո բնակիչք Սիդովնացւոց. և եղեն Արադացիք նաւավարք քո, և իմաստունք քո Տիւրոս որ եղեն 'ի քեզ. նոքա եղեն քեզ նաւապետք:
9. Եւ ծերքն մատենագէտք, և իմաստունք նոցա որ էին 'ի քեզ, նոքա զօրացուցանէին զխորհուրդս քո. և ամենայն նաւք ծովուն և նաւավարք նոցա եղեն քեզ երթալ յարևմուտս արևմտից:
10. ացիք և Լիբէացիք թիկունք զօրութեան քոյ՝ ա՛րք ընտիրք պատերազմօղք, որ կախեցին զվահանս և սաղաւարտս իւրեանց 'ի քեզ, ոք նոքա փառաւորեցին զքեզ։
11. Որդիքն Արադացւոց զօրութեամբք իւրեանց զպարսպօք քովք պատեալ կային ՝ և պահէին զաշտարակս քո, զկապարճս իւրեանց կախէին շուրջանակի 'ի պարիսպս քո. և նոքա իսկ բովանդակեցին զգեղեցկութիւն քո:
12. Կարքեդովնացիք վաճառականք քո 'ի բազմութենէ ամենայն զօրութեան քոյ. զարծաթ և զոսկի և զպղինձ՝ և զերկաթ և զանագ՝ և զկապար ետուն 'ի վաճառս քո.
13. Յո՛յնք և ամենայն որ շուրջ զնովաւ էին մարդավաճառք քո, և անօթս պղնձիս ետուն 'ի վաճառս քո։
14. Եւ 'ի տանէ Թորգոմայ ձիովք և հեծելովք և ջորւովք լցին զվաճառս քո։
15. Որդիք Հռոդացւոց վաճառականք քո յաճախեցին 'ի կղզեաց զվաճառս քո, ժանեօք փղոսկրէիւք. և երթևեկացն մարդի՛կ տայիր 'ի գինս:
16. Եւ վաճառք քո բազմացեալք յաղխամաղխէ քումմէ. յԱփեկայ զտաշխն, և երփն երփն նարօտուց 'ի Թարշշայ. և Հռամովթ և Կարքովդ լցին զվաճառս քո:
17. Հրէաստան և որդիքն Իսրայէլի՝ վաճառականք քո ցորենով՝ և խնկովք՝ և կասեաւ՝ և ընտիր ընտիր մեղու, և իւղով, և ռետամբ լցին զաղխամաղխեայ վաճառաց քոց:
18. Դամասկոս վաճառականք քո. և բազմաղխի՛ և 'ի բազում զօրութենէ քումմէ. գինի 'ի Քեղ'բովնայ, ս ասր 'ի Միլիտեայ:
19. Դան՝ և Յաւան 'ի Մէովզենա՛յ բերէին քեզ գինի 'ի վաճառս քո. յԱսելայ երկա՛թ գործեալ անի՛ւս պատրաստեալս 'ի վաճառս քո:
20. Դեդանացիք վաճառականք քո, ածէին կառս ընտիրս ջորւովք հանդերձ:
21. Արաբացիք՝ և ամենայն իշխանք Կեդարու, և նոքա վաճառականք ընդ ձեռամբ քով՝ ուղտս, և խոյս, և որոջս՝ վաճառէին 'ի քեզն:
22. աբա և Հռեգմա, և նոքա վաճառականք քո. եւղս անուշունս, և ականս պատուականս, և ոսկի, ետո՛ւն 'ի վաճառս քո:
23. Խառան, և Քանան, և Դադան, և նոքա վաճառականք քո. Սաբա, և Ասուր, և Քաղման վաճառականք քո․
24. ոք բերեն քեզ վաճառս ընդ Մաքղիմ, և ընդ Գալիմ՝ հիր, կ կարմիր, և կապուտակ, և երփն երփն նարօտուց. և գանձս ընտիրս վանդակեալս չուանօք․
25. 'ի նաւս նոճիս, որովք էր վաճառն քո. նաւք 'ի բազմութեան վաճառաց քոց, և' ի յաճախութենէ աղխամաղխի քոյ, լցա՛ր ծանրացար յոյժ։ 'Ի սիրտ ծովու:
26. 'ի ջուրս բազումս վարեցին զքեզ նաւավարք քո. հողմ հարաւոյ խորտակեաց զքեզ 'ի սիրտ ծովու։
27. Եւ զօրութիւն քո, և վարձք քո, և խառնաղանջիցն քոց, և նաւավարք քո, և նաւապետք քո, և խորհրդականք քո, և խառնաղանջք խառնաղանճից քոց. և ամենայն արք պատերազմօղք քո որ 'ի քեզ, մ ամենայն ժողովք որ' ի միջի քում անկցին 'ի սիրտ ծովու՝ յաւուր կործանման քոյ:
28.'Ի ձայնէ բարբառոյ քոյ նաւավարք քո երկիւղիւ զարհուրեսցին.
29. և իջցեն 'ի նաւաց իւրեանց. ամենայն նաւավարք քո և նաւամուտք քո առաջապահք նաւաց, յափն ծովուն կացցեն․
30. և աղաղակեսցեն 'ի վերայ քո, և փոխեսցեն զձայնս իւրեանց. գուժեսցին դառնապէս, հող 'ի գլո՛ւխ լիցին,
31. ընդ մոխիր թաւալեսցին. գերծցեն զգլուխս 'ի կնդութիւն, և քրձազգածք լիցին, և լացցեն' ի վերայ քո դառնացեալ սրտիւք:
32. Կոծ դառնութեան առցեն որդիք նոցա 'ի վերայ քո, ո՛ղբս առցեն և ողբասցեն. Ո՛վ էր իբրև զՏիւրոս որ լռեաց դադարեաց 'ի մէջ ծովուն:
33. Որչափ ինչ գտեր քեզ վարձս 'ի ծովէ այտի. լցուցեր զազգս 'ի բազմութենէ քումմէ, և յաղխամաղխէ վաճառաց քոց մեծացուցեր զամենայն թագաւորս երկրի:
34. Արդ բեկա՛ր 'ի ծովուդ' ի խորս ջուրց վաճառք քո. և ամենայն ժողովք քո 'ի միջի քում, անկա՛ն ամենայն նաւավարք քո:
35. Ամենայն բնակիչք կղզեաց տրտմեցան 'ի վերայ քո. և թագաւորք նոցա զարհուրելով զարհուրեցան. և հեղին արտասուք զերեսօք իւրեանց 'ի վերայ քո:
36. Վաճառականք ազգաց շչեցին 'ի վերայ քո. 'ի կորուստ մատնեցար, և այլ ո՛չ ևս իցես յաւիտեան՝ ասէ Տէր Աստուած:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: