1. Եւ ա՛յս են սահմանք ցեղիցն. իսկզբանէ կողմանն հիւսւսոյ ըստ կողման զառիթափին, որ զատանէ ընդ մուտս Էմաթու հանգրուանին Աւնանու. սահման Դամասկոսի առ հիւսւսով ըստ կողման բնակութեանն Եմաթայ։ Եւ եղիցի նոցա արևելակողմ մինչև ‘ի ծովակողմ՝ Դանայ բաժին մի:
2. Եւ ‘ի սահմանաց անտի Դանայ յարևելակողմ մինչև ‘ի ծովակողմ՝ Ասերայ բաժին մի։
3. Եւ ‘ի սահմանացն Ասերայ յարևելից կուսէ մինչև ցծովակողմ՝ Նեփթաղիմայ բաժին մի։
4. Եւ ‘ի սահմանացն Նեփթաղիմայ յարևելից կուսէ մինչև ցծովակողմ՝ Մանասէի բաժին մի:
5. Եւ ‘ի սահմանացն Մանասէի յարևելից կուսէ մինչև ցծովակողմ՝ Եփրեմի բաժին մի:
6. Եւ ‘ի սահմանացն Եփրեմի յարևելից կուսէ մինչև ‘ի ծովակողմ՝ Ռոբինի բաժին մի։
7. Եւ ‘ի սահմանացն Ռոբինի յարևելից կուսէ մինչև ցծովակողմ՝ Յուդայի բաժին մի:
8. Եւ ‘ի սահմանացն Յուդայի յարևելից կողմանէ մինչև ցծովակողմ. և եղիցի պտուղ նուիրաց քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազար ‘ի լայնութիւն. իբրև զմի ‘ի վիճակաց ‘ի կողմանցն արևելից մինչև ցծովակողմն։ Եւ եղիցի սուրբ ‘ի մէջ նոցա.
9. պտուղ զոր նուիրիցեն Տեառն, յերկայնութիւն քսան և հինգ հազար կանգուն, և ‘ի լայնութիւն տասն հազար:
10. Եղիցի պտուղ սրբութեանց քահանայիցն. ընդ հարաւակողմ յերկայնութիւն քսան և հինգ հազար, և ընդ ծովակողմ ‘ի լայնութիւն տասն հազար, և ընդ արևելս ‘ի լայնութիւն տա՛սն հազար, և ընդ հիւսւսակողմ յերկայնութիւն քսան և հինգ հազար։ Եւ եղիցի սահման սրբութեանցն ‘ի միջի նոցա,
11. քահանայիցն սրբեցելոց որդւոցն Սադովկայ, որք պահեն զպահպանութիւնս տանն Տեառն. որք ո՛չ մոլորեցան ‘ի մոլորութիւն որդւոցն Իսրայէլի՝ որպէս մոլորեցան Ղևտացիքն։
12. Եւ եղիցի նոցա պտուղ տուեալ ‘ի պտղոյ երկրին սրբութիւն սրբութեանցն, ‘ի սահմանաց Ղևտացւոցն:
13. Եւ Ղևտացւոցն որ զհետ սահմանաց քահանայիցն, եղիցէ յերկայնութիւն քսան և հինգ հազար՝ և ‘ի լայնութիւն տասն հազար․
14. ո՛չ վաճառեսցի ‘ի նոցանէն, և ո՛չ չափեսցի, և ո՛չ առցի առաջին արդեանց երկրին. զի սրբութիւն Տեառն է։
15. Բայց հինգ հազարն աւելո՛րդ լայնութեամբ առ քսան և հինգ հազարին, պատուար արտաքոյ քաղաքին լիցին ‘ի բնակութիւն և յարձակավայրս նորին. և եղիցի քաղաքն ‘ի միջի նորա:
16. Եւ ա՛յս է չափ նորա. ‘ի կողմանէ հիւսւսոյ՝ չո՛րք հազար և հինգ հարեւր. և ‘ի կողմանէ հարաւոյ՝ չորք հազար և հինգ հարեւր. և ‘ի կողմանէ արևելից՝ չորք հազար և հինգ հարեւր. և ‘ի կողմանէ ծովուն՝ չորք հազար և հինգ հարեւր:
17. Եւ եղիցի բացատ քաղաքին ընդ հիւսւսի՝ երկերիւր և յիսուն. և ընդ հարաւ՝ երկերիւր և յիսուն. և ընդ արևելս՝ երկերիւր և յիսուն. և ընդ ծով՝ երկերիւր և յիսուն:
18. Եւ աւելորդ երկայնութեանն մերձ առ երախայրեօք սրբութեանցն տասն հազար ընդ արևելս, և տասն հազար ընդ ծով. և եղիցին երախայրիք ‘ի սրբութեանն. և եղիցին արդիւնք նորա ‘ի հաց գործաւորի քաղաքին․
19. և գործաւորք քաղաքին գործեսցեն զնա ամենայն ցեղիցն Իսրայէլի:
20. Եւ ամենայն պտուղ քսան և հինգ հազար՝ առ քսան և հինգ հազար. չորեքկուսի զատանիջիք զպտուղ սրբութեանն ‘ի բնակութենէ քաղաքին:
21. Եւ աւելորդ նորուն՝ գլխաւորի՛ն եղիցի. և անտի ‘ի պտուղ սրբութեան, և ‘ի նիստ քաղաքին յանդիման նորին, քսան և հինգ հազար յերկայնութիւն՝ մինչև ‘ի սահմանս արևելից կողմանն. և ‘ի ծովակողմ դէմ յանդիման նմին, քսան և հինգ հազար մինչև ‘ի սահմանս ծովակողմանն մե՛րձ առ վիճակ գլխաւորին։ Եւ եղիցի պտուղ սրբութեանցն, և սրբութիւն տաճարին ‘ի մէջ նորա․
22. և ժառանգութիւն Ղևտացւոցն։ Եւ ‘ի բնակութենէ քաղաքին, միջոցն գլխաւորացն եղիցի. և ‘ի մէջ սահմանացն Յուդայ. և ‘ի մէջ սահմանացն Բենիամինի՝ գլխաւորին եղիցի:
23. Եւ աւելորդ ցեղիցն՝ ‘ի կողմանցն արևելից մինչև ցծովակողմ Բենիամինի բաժին մի։
24. Եւ ‘ի սահմանացն Բենիամինի՝ ‘ի կողմանցն արևելից մինչև ‘ի ծովակողմ Շմաւոնի բաժին մի:
25. Եւ ‘ի սահմանացն Շմաւոնի ‘ի կողմանցն արևելից մինչև ‘ի ծովակողմ Իսաքարայ բաժին մի։
26. Եւ ‘ի սահմանացն Իսաքարայ ‘ի կողմանցն արևելից մինչև ‘ի ծովակողմ Զաբուղոնի բաժին մի:
27. Եւ ‘ի սահմանացն Զաբուղոնի ‘ի կողմանցն արևելից մինչև ‘ի ծովակողմ Գադայ բաժին մի:
28. Եւ ‘ի սահմանացն Գադայ մինչև ցհարա՛ւ եղիցի սահմանք նորա՝ ‘ի Թեմանայ և ‘ի ջրոցն Ռաբովթկադէս՝ ժառանգութիւն մի մինչև ցծովն մեզ։
29. Ա՛յս երկիր է զոր բաժանիցէք վիճակաւ ազգացն Իսրայէլի. և ա՛յս բաժինք նոցա ասէ Տէր Աստուած:
30. Եւ ա՛յս ելամուտ քաղաքին. ընդ կողմ հիւսւսոյ չորք հազար և հինգ հարեւր չափովն:
31. Եւ դրունք քաղաքին ըստ անուանց ազգացն Իսրայէլի. դրունք երեք ընդ կողմ հիւսւսոյ. դուռն մի Ռոբինի, և դուռն մի Յուդայ, և դուռն մի Ղևեայ։
32. Եւ ընդ կողմ արևելից չորք հազարք՝ և հինգ հարեւր չափովն. և դրունք երեք. դուռն մի Յովսեփայ, և դուռն մի Բենիամինի, և դուռն մի Դանայ։
33. Եւ ընդ կողմ հարաւոյ չորք հազարք՝ և հինգ հարեւր չափովն. և դրունք երեք. դուռն մի Շմաւոնի, և դուռն մի Իսաքարայ, և դուռն մի Զաբուղոնի։
34. Եւ ընդ կողմն ծովու չորք հազար՝ և հինգ հարեւր չափովն. և դրունք երեք. դուռն մի Գադայ, և դուռն մի Ասերայ, և դուռն մի Նեփթաղիմայ։
35. Շուրջ շրջանակաւ՝ ութուտասն հազար. և անուն քաղաքին յորմէհետէ եղիցի անդ Տէր, Տէր եղիցի անուն նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: