1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Եւ դո՛ւ որդի մարդոյ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Երկրի՛դ Իսրայէլացւոց վախճա՛ն հասեալ է. հասեա՛լ է վախճան ‘ի վերայ չորեցունց կողմանց երկրիդ։
3. Ահաւասիկ հասեալ է ‘ի վերայ քո վախճան։ Եւ առաքեցից ‘ի վերայ քո, և խնդրեցից ‘ի քէն վրէժս ըստ ճանապարհաց քոց. և հատուցից քեզ ըստ ամենայն գարշելեացն քոց։
4. Եւ ո՛չ խնայեսցէ ակն իմ ‘ի քեզ և ո՛չ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, և գարշելիքն քո ‘ի միջի քում եղիցին. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։
5. Քանզի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Չարիք մի ահաւասիկ՝ չարիք մի հասեալ են.
6. եհաս վախճան. զարթեաւ ‘ի վերայ քո։
7. Ահաւադիկ հասեալ է զըմբա՛ղ ‘ի վերայ քո, որ բնակեալդ էք յերկրիդ. հասեալ է ժամանակ, մերձեցաւ օր՝ և ո՛չ աղմկաւ և ո՛չ երկամբք։
8. Այլ այժմ ‘ի մօտո՛յ հեղից զբարկութիւն իմ ‘ի վերայ քո, և կատարեցից ‘ի քեզ զսրտմտութիւն իմ. և դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, և տաց ‘ի վերայ քո զամենայն պղծութիւնս պաշտամանց քոց։
9. Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ‘ի քեզ, և ո՛չ ևս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, և գարշելիքդ քո՝ ‘ի միջի քում եղիցին. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր որ հարկանեմ զքեզ։
10. Ահաւասիկ օր Տեառն, ահա հասեալ է վախճան. ե՛կն զըմբաղն, ծաղկեցաւ գաւազանն. յարեա՛ւ ամբարտաւանութիւնն.
11. և խորտակեսցե՛ս զհաստատութիւն անօրինին. ո՛չ աղմկաւ և ո՛չ փութով. ո՛չ են ‘ի միտս իւրեանց գեղեցկութիւն ‘ի նոսա։
12. Հասեալ է ժամանակ. ահա եկն օր. ստացօղն՝ մի՛ խնդասցէ, և որ վաճառէն՝ մի՛ ողբասցի. զի բարկութիւն ‘ի վերայ ամենայն անիրաւութեան մարդկան, և ‘ի վերայ ամենայն բազմութեան նոցա։
13. Զի որ ստանայն, ‘ի վաճառական անդր այլ մի՛ դարձցի, և ո՛չ ևս է՝ կեա՛լ ‘ի կենդանութեան նոցա. զի տեսիլս ‘ի վերայ ամենայն բազմութեան նոցա ո՛չ դարձցի. և մարդ յաչս կենաց իւրոց՝ մի՛ հաստատեսցի։
14. Փո՛ղ հարէք և ընտրեցէ՛ք զամենայն. և ո՛չ ոք իցէ որ երթայցէ ‘ի պատերազմ, զի բարկութիւն ‘ի վերայ բազմութեան նորա։
15. Պատերազմ սրոյ արտաքուստ, և սով և մահ ‘ի ներքուստ. և որ ‘ի բացի՛ իցեն, սրո՛վ վախճանեսցին, և որ ‘ի քաղաքի իցեն, սովով և մահուա՛մբ վախճանեսցին։
16. Եւ ապրեսցին որք ապրելոց իցեն ‘ի նոցանէ. և եղիցին ‘ի վերայ լերանց իբրև զաղաւնիս անձանձրո՛յթ մնչել։ Զամենեսեան կոտորեցից՝ զիւրաքանչիւրոք յանիրաւութեան իւրում։
17. Ամենայն ձեռք լքցին, և ամենայն երանք գարշասցին խոնաւութեամբ։
18. Սփածցին քուրձս, և ծածկեսցեն զնոսա ցնո՛րք. յամենայն երեսս ամօթ, և յամենայն գլուխս կնդութիւն։
19. Արծաթ նոցա անկեալ կայցէ ‘ի հրապարակս, և ոսկի նոցա արհամարհեսցի՛։ Արծաթ նոցա և ոսկի նոցա ո՛չ կարասցէ փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. և անձինք նոցա մի՛ յագեսցին, և որովայնք նոցա մի՛ լցցին. զի տանջանք եղեն անիրաւութեանց նոցա։
20. Զընտիր ընտիր զարդուցն եդին ‘ի հպարտութիւն. և պատկերս գարշելեաց պաշտամանցն իւրեանց արարին ‘ի նոցանէ. վասն այնորիկ տաց զայն նոցա ‘ի պղծութիւն,
21. և մատնեցից ‘ի ձեռս օտարաց յափշտակել զնոսա. և ժանտագործաց երկրի յաւա՛ր, և պղծեսցեն զնոսա։
22. Եւ դարձուցից զերեսս իմ ‘ի նոցանէ՝ և զոր արարէք ձե՛զ ինքեանց պէսպէս զարդս, և պղծեսցեն զնոսա։ Եւ պղծեսցեն զայցելութիւնս իմ, և մտցեն ‘ի նոսա անխտի՛ր. և պղծեսցեն զնոսա,
23. և արասցեն խառնակութիւն. զի լցա՛ւ երկիր ‘ի դատաստանաց արեանց նոցա, և քաղաքք լի՛ եղեն անօրէնութեամբք։
24. Եւ ածից զչարս ազգաց՝ և ժառանգեսցեն զտունս նոցա. և կործանեցից զամբարտաւանութիւն բռնութեանց նոցա. և պղծեսցին սրբութիւնք նոցա։
25. Եկեսցէ քաւութիւն, և խնդրեսցէ զխաղաղութիւն՝ և ո՛չ գտանիցէ։
26. Վա՛յ ‘ի վայի՛ վերայ եղիցի, և գո՛յժ ‘ի գուժի. խնդրեսցին տեսիլք ‘ի մարգարէից, և օրէնք դիւրիչք ‘ի քահանայէ, և խորհուրդք ‘ի ծերոց. և ո՛չ գտանիցին։
27. Թագաւորն սգասցի, և իշխանն զգեցցի զապականութիւն, և ձեռք ժողովրդեան երկրին լքցի՛ն. ըստ ճանապարհաց նոցա արարի՛ց նոցա. և ըստ դատաստանաց նոցա առից վրէ՛ժ ‘ի նոցանէն. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: