1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.
2. Որդի մարդոյ ՝ մարգարեա՛ց՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր Տէր. Ո՛հ ո՛հ, օր.
3. զի մե՛րձ է օր Տեառն, օր միգի. հասեալ է վախճան ազգաց:
4. Եւ եկեսցէ՛ սուր 'ի վերայ Եգիպտացւոց, և եղիցի խռովութիւն 'ի կողմանս Եթւովպացւոց. և անկցին վիրաւորք յԵգիպտոս, և առցեն զբազմութիւն նորա, և տապալեսցին հիմունք նորա։
5. Պարսիկք, և Կրետացիք, և Լիդացիք, և Լիբէացիք, և ամենայն խառնաղանճքն. և յորդւոց ուխտին իմոյ 'ի նմա սրո՛վ կոտորեսցին:
6. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Կործանեսցին մո՛յթքն Եգիպտացւոց, և իջցէ հպարտութիւն զօրութեան նորա, 'ի Մակդովղ'այ մինչև ցՍուհէն սրո՛վ անկցին 'ի նմա, ասէ Ադովնայի Տէր.
7. և աւերեսցի 'ի մէջ ապականեալ աշխարհաց, և քաղաքք նոցա' ի մէջ քաղաքաց աւերելոց:
8. Եւ ծանիցեն՝ թէ ե՛ս եմ Տէր, յորժամ արկից հուր 'ի վերայ Եգիպտացւոցն. և խորտակեսցին ամենայն օգնականք նորա։
9. Յաւուր յայնմիկ ելցեն հրեշտակք յերեսաց իմոց տագնապաւ՝ ապականել զսնոտի յոյսն Եթւովպացւոց, և եղիցի խռովութիւն 'ի նոսա յաւուրն Եգիպտացւոց. քանզի ահաւասիկ հասեալ է:
10. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եւ կորուսից զբազմութիւն Եգիպտացւոցն, 'ի ձեռն Նաբուքոդոնոսորայ արքային Բաբելացւոց.
11. զնա՝ զազգ նորա ընդ նմա. ժանտագործք յազգաց առաքեսցին կործանել զերկիրն, և թափեսցեն զամենայն սուրս իւրեանց 'ի վերայ Եգիպտոսի, և լցցի երկիրն վիրաւորօք:
12. Եւ տաց զգետս նորա յանապատ, և մատնեցից զերկիրն 'ի ձեռս չարաց. և կորուսից զերկիրն լրիւ իւրով ձեռօք այլազգեաց. զի ես Տէր խօսեցայ:
13. Այսպէս ասէ Տէր Տէր. Կորուսից զգարշելիսն, և դադարեցուցից զմեծամեծս 'ի Մեմփացւոց. և զիշխանս յերկրէն Եգիպտացւոց, և ո՛չ ևս լինիցին. և արկից ա՛հ 'ի վերայ երկրին Եգիպտացւոց.
14. և կորուսից զերկիրն Պաթուրէս, և արկից հուր զՏայանու, և խնդրեցից զվրէ՛ժ 'ի Դիոսպոլացւոց:
15. Եւ հեղից զսրտմտութիւն իմ 'ի վերայ Սասիսայ զօրութեանն Եգիպտացւոց, և կորուսից զբազմութիւն Մեմփացւոց:
16. Եւ տաց հուր յԵգիպտոս, և խռովութեամբ խռովեսցի Սայիս. և եղիցի քաղաքն Դիոսպոլացւոց յերգիծո՛ւմն. և բղխեսցեն ջուրք:
17. Երիտասարդք Արեգ քաղաքի և Բուբաստայ՝ անկցին սրով, կ կանայք նոցա 'ի գերութիւն վարեսցին:
18. Եւ խաւարեսցի՛ տիւ 'ի Տափնաս,' ի փշրել ինձ անդ զգաւազան իշխանութեան Եգիպտացւոցն. և կորիցէ անդ հպարտութիւն զօրութեան նորա, և զնոյն մէ՛գ ծածկեսցէ. և դստերք նորա 'ի գերութիւն վարեսցին:
19. Եւ արարից դատաստան յԵգիպտոս. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր:
Դարձեալ 'ի վերայ Եգիպտոսի։
20. Եւ եղև 'ի մետասաներորդի ամի անդ՝ յամսեանն առաջնում, որ օր եւթն էր ամսոյն. եղև բան Տեառն առ իս և ասէ․
21. Որդի մարդոյ, զբազուկս փարաւովնի արքային Եգիպտացւոց խորտակեցից, և ահա ո՛չ ևս պատեսցի 'ի բժշկութիւն. և ո՛չ տացին 'ի վերայ նորա դեղք, կամ թէ զօրանայցէ առնուլ սուր 'ի ձեռին:
22. Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես 'ի վերայ փարաւոնի արքային Եգիպտացւոց, և խորտակեցից զբազուկս նորա հզօրս, զնեարդապատս և զաճառապատս. և ընկեցից զսուրն 'ի ձեռանէ նորա․
23. ցրուեցից զԵգիպտոս ընդ ազգս, և հոսեցի՛ց զնոսա ընդ գաւառս։
24. Եւ զօրացուցից զբազուկս արքային Բաբելացւոց, և տա՛ց զսուր իմ 'ի ձեռս նորա. և ածցէ զայն 'ի վերայ երկրին Եգիպտացւոց, և աւարեսցէ զաւար նորա, ողոպտ կողոպտեսցէ զկապուտ նորա:
25. Եւ զօրացուցից զբազուկս արքային Բաբելացւոց. և բազուկքն փարաւոնի լքցին։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր, 'ի տալն ինձ զսուրն իմ 'ի ձեռս արքային Բաբելացւոց, և ձգեցից զնա' ի վերայ արքային Եգիպտացւոց:
26. Եւ ցրուեցից զԵգիպտոս ընդ ազգս, և հոսեցից զնոսա ընդ գաւառս. և ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ե՛ս եմ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: