Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 41

   
1. Եւ տարա՛ւ զիս 'ի տաճարն զորոյ չափեաց զկամարն, վեց կանգուն զլայնութիւն' ի միոջէ կողմանէ. և վեց կանգուն զերկայնութիւն կամարին 'ի միւսմէ կողմանէ:
2. Եւ զլայնութիւն դրանն տասն կանգուն. և զխոյակս կոճոց դրանն յայսկոյս յայնկոյս հինգ հինգ կանգուն. և չափեաց զերկայնութիւն նորա քառասուն կանգուն, և զլայնութիւնն քսան կանգուն:
3. Եւ եմուտ «ի ներքին սրահն, եւ չափեաց զլայնութիւն մտին երկուս կանգունս, եւ զմուտսն վեց կանգուն, եւ զխոյակս կոճոց մտիցն յայսկոյս յայնկոյս հինգ հինգ կանգուն:
4. Եւ չափեաց զերկայնութիւն դրանն ՝ քառասուն կանգուն, և զլայնութիւնն քսան կանգուն ՝ առաջի տաճարին. և ասէ ցիս. Ա՛յս է սրբութիւն սրբութեանցն:
5. Եւ չափեաց զորմ տաճարին 'ի վեց կանգնոյ. և զլայնութիւն կողման տանն, 'ի չորից կանգնոց շուրջ շրջանակաւ.
6. և 'ի կողմանէ' ի կողմ երեսուն և երիս կանգունս կրկին. և անջրպետ 'ի մէջ որմոց տաճարին շուրջանակի շուրջ զկողմամբքն. զի լինիցի ա՛յնոցիկ որք անկանիցին զնոքօք հայել. և ամենևին մի՛ մերձենայցեն յորմ տաճարին։
7. Եւ զլայնութիւն կողմանց վերին դրանն, ըստ առանցից կողմանց յորմոցն առ 'ի վերին կողմն շուրջ զտամբն. զի ընդարձակութիւն լինիցի տանն 'ի վերուստ և' ի ներքուստ, որոց ելանիցեն 'ի վերնայարկսն, և' ի միջնայարկացրն յերրո՛րսրն:
8. Եւ ձեղուան տանն բարձրութիւն շուրջ շրջանակաւ զանջրպետօք կողմանցն, հաւասար ձողոյն 'ի վեց կանգնոյ անջրպետ մի:
9. Եւ լայնութիւն որմոյ արտաքին կողմանն 'ի հինգ կանգնոյ. և առանցք 'ի մէջ կողմանց տանն.
10. և 'ի մէջ պատշգամացն' ի լայնութիւն քսան կանգուն, և շրջանակաւ շրջանակք տանն:
11. Եւ դուրք պատշգամացն յառանցս ՝ դրան միոյ ընդ հիւսւսի, և դուռն մի որ ընդ հարաւ. և լայնութիւն տեղւոյն ընդարձակութեան վասն լուսոյ առանցիցն, հինգ կանգուն 'ի լայնութիւն շուրջանակի:
12. Եւ անջրպետ 'ի մէջ առանցիցն' ի ծովակողմ ճանապարհին, յերկայն ութսուն կանգուն, եւ լայնութիւն որմոյն անջրպերա
13. Եւ չափեաց առաջի տանն յերկայնութիւն հարեւր կանգուն. և խորշքն և անջրպետք և որմք նոցա ՝ յերկայնութիւն հարեւր կանգուն.
14. և լայնութիւն առաջի տանն, և խորշքն յանդիման նորին ՝ հարեւր կանգուն։
15. Եւ չափեաց զերկայնութիւն անջրպետին ընդդէմ խորշիցն 'ի թիկանց տանն. և զխորշսն աստի և անտի հարեւր կանգուն յերկայնութիւն։ Եւ տաճարն արտաքին, և անկիւնքն, և կամարքն:
16. Եւ յարկքն, և պատուհանքն վանդակապատքն, լուսանցոյցք շուրջ զերեքումբք վասն հայելոյ. և տունն ՝ և որ զնովաւ յարկքն առ հասարակ շուրջ շրջանակաւ տախտակամա՛ծ 'ի յատակացն մինչև' ի պատուհանսն. և պատուհանք բացեալք երեքկին առ 'ի հայել ․
17. որպէս և 'ի ներքոյ կողմանն մինչև յարտաքինն։ Եւ 'ի վերայ ամենայն տանն շուրջ շրջանակաւ, և' ի վերայ ամենայն տանն շուրջանակի ներքոյ և արտաքոյ,
18. քերովբ քանդակեալ ՝ և արմաւենիք. և արմաւենի մի 'ի մէջ քերովբէիցն, և երկու քերովբէքն հանդէպ միմեանց. միոյ քերովբէին:
19. դէմքն մարդոյ ՝ 'ի միոջէ՛ կողմանէ արմաւենւոյն. և դէմք առիւծու ՝ 'ի միւսմէ կողմանէ արմաւենւոյն. և ա՛յսպէս քանդակեալ էր ամենայն տաճարն շուրջանակի,
20 յատակաց մինչև ցյարկսն քերովբէք և արմաւենիք քանդակեալք. և սրբութիւնն ՝ և տաճարն ՝ թռուցեալ:
21. և բացեալ չորեքկուսի: Եւ դէմ յանդիման սրբությեանցն տեսիլ,
22. իբրեւ նմանութիւն փայտեղէն սեղանոյ, երեք կանգուն «ի բարձրութիւն, եւ երկու կանգուն յերկայնութիւն, եւ երուն յերկայնութիւն, եւ երուն երկանգուն եեր. և յատա՛կքն նորա և որմք փայտեղէնք։ Եւ ասէ ցիս. Ա՛յս է սեղան երեսաց Տեառն։
23. եղե երկու մուտք տաճարին, և երկու մուտք սրբութեանց. երկոցունց շրջանակաւ մտիցն ՝
24. երկու մուտք միոյ, և երկու մուտք միւսոյ դրանն.
25. և քանդակագործք 'ի վերայ նոցա. և 'ի վերայ մտից տաճարին քերովբէք և արմաւենիք քանդակեալք ըստ քանդակի սրբութեանցն. և փայտակերտ ազնիւ դէմ յանդիման կամարին արտաքուստ կողմանէ:
26. և պատուհանք ծածուկք։ Եւ չափեաց յայսկոյս յայնկոյս զյա՛րկս կամարին, և զկողմանս տանն խառնեալ ընդ միմեանս: