1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ, դի՛ր վկայութիւն Երուսաղեմի զանօրէնութեանց նորա,
3. Եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր ցԵրուսաղէմ. Արմատ քո և ծնունդ քո յերկրէն Քանանացւոց. և հայր քո Ամովրհացի, և մայր քո Քետացի.
4. և ծնունդն քո յորում աւուր ծնար՝ ո՛չ ոք եհար զպորտ քո, և ո՛չ պնդեցին զստինս քո. և ջրով ո՛չ լուացար 'ի փրկութիւն, և աղիւ ո՛չ յաղեցար, և' ի խանձարուրս ո՛չ պատեցար:
5. Եւ ո՛չ նայեաց 'ի քեզ ակն իմ, և ո՛չ արարի քեզ ինչ մի յայսմ ամենայնէ զգուշանալ, թէ գուցէ՛ անցանիցէ ինչ ընդ քեզ. և ընկեցեալ դնէիր ընդ երեսս դաշտին վասն խոտորնակ մտաց քոց. յաւուրն յորում ծնար:
6. անցի՛ առ քև, և տեսի արեամբ թաթաւեալ. և ասացի զքեզ. Կենդանասջի՛ր յարենէ քումմէ, կ կեանք քո յարենէ բազմասջի՛ր.
7. քանզի իբրև զբո՛յս ագարակի ետու զքեզ. և բազմացար՝ և մեծացար, ե եկիր մտե՛ր դու 'ի քաղաքս քաղաքաց. ստինք անկան քո՝ և մազք արձակեցան. և դու էիր մե՛րկ խայտառակ:
8. Եւ եկի հասի 'ի վերայ քո, և տեսի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո, և ժամանակ խախտողաց քոց. տարածեցի զթևս իմ 'ի վերայ քո և ծածկեցի՛ զխայտառակութիւն քո. և երդուայ քեզ երդումն, և յուխտ մտի ընդ քեզ. ասէ Ադովնայի Տէր։ Եւ եղեր ինձ:
9. Եվ լացի զքեզ ջուրբ, և սրբեցի զքեզ յարենէ քումմէ, և օծի զքեզ իւղով.
10. և զգեցուցի զքեզ պէսպէսս, ագուցի քեզ զերկնագոյնն, ածի ընդ մէջ քո բեհեզ, և արկի զքև սնդուս.
11. և զարդարեցի զքեզ զարդու, և եդի եդի ապարանջանս 'ի ձեռս քո, և քառամանեա՛կ' ի պարանոց
12. եդի քեզ գինդս, և գորշապահանգս յականջս քո. և պսակ պարծանաց 'ի գլուխ քո.
13. և արդարեցար 'ի զարդ ոսկւոյ և արծաթոյ։ Եւ հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչանաւուխտ. և կերար նաշիհ և եւղ և մեղր, և եղեր գեղեցիկ յոյժ յոյժ. և գրգեցար 'ի գրգանս թագաւորութեան:
14. Եւ ել անուն գեղեցկութեան քոյ ընդ ամենայն ազգս. զի է՛ր կատարեալ վայելչութիւն գեղոյ քոյ զոր յօրինեցի 'ի վերայ քո, ասէ Ադովնայի Տէր։
15. եղապա՛նծ եղեր 'ի գեղ քո, և պոռնկեցար' ի հոմանիսն քո. և տարածեցեր զպոռնկութիւն քո առ ամենայն անցաւորս, որոց ո՛չ լինէր այնպիսի ինչ:
16. Եւ առեր 'ի հանդերձիցն քոց և արարեր քեզ կուռս կարկատունս, և պոռնկեցար ընդ նոսա. և մի՛ մտցես անդր, զի ո՛չ էին՝ և ո՛չ լիցին։
17. Եւ առեր զսպաս պարծանացն քոց յոսկւոյն իմոյ և յարծաթոյն զոր ետու քեզ, և արարեր քեզ պատկերս արուականս, և պոռնկեցար ընդ նոսա:
18. Եվ առեր զհանդերձն գեղեցիկ քո՝ և արկե՛ր զնոքօք. և զեւղսն իմ և զխունկսն եդիր առաջի երեսաց նոցա.
19. և զհացն իմ զոր ետու քեզ՝ և զնաշիհն և զեւղ և զմեղր զոր ջամբեցի քեզ՝ եդիր առաջի երեսա՛ց նոցա 'ի հոտ անուշից։ Եւ եղև յետ այնորիկ՝ ասէ Ադովնայի Տէր,
20. առեր զուստերսն քո և զդստերս զոր ինձ ծնար՝ զոհեցեր նոցա 'ի սատակումն։ Իբրև զփոքր ինչ համարեցար զպոռնկութիւնն.
21. և զեներ զորդիսն իմ, և արարեր զնոսա նոցա ջնջոցս։
22. Եւ այն անհնարի՛ն եղև քան զամենայն պոռնկութիւնս և պղծութիւնս քո. և ո՛չ յիշեցեր զաւուրս տղայութեան քոյ, 'ի ժամանակի յորում էիր մերկ և խայտառակեալ, և թաւալեալ յարեան քում, ուստի կցեն արան քում, ուստի կցեն
23. և եղև յետ ամենայն չարեացն քոց՝ վա՛յ վա՛յ քեզ ասէ Ադովնայի Տէր։
24. Եւ շինեցե՛ր դու քեզ տուն պոռնկութեան, և արարեր քեզ բագինս յամենայն հրապարակս քո:
25. Եւ ի գլուխս ամենայն ճանապարհաց քոց շինեցեր զպոռնկոցս քո, եւ ապականեցեր զգեղ երեսաց քոց, լայնեցա՛ր ամենայն եւ անցաւորաց ճանապարհի՝ եւ յաճախեցեր զպոռնկութիւնս քո.
26. Եւ պոռնկեցար ընդ որդիսն Եգիպտացւոց սահմանակիցս քո ընդ մեծանդամս. և բազմապատիկ պոռնկեցար՝ զի զի՛ս բարկացուսցես։
27. Արդ՝ ես ձգեցից զձեռն իմ 'ի վերայ քո և բարձի՛ց զիրաւունս քո, և մատնեցից զքեզ' ի ձեռս ատելեաց քոց քոց դստերաց այլազգեացն, որք թիւրէին զքեզ 'ի ճանապարհէ քումմէ:
28. Ամպարշտեցար և պոռնկեցար ընդ որդիսն Ասորեստանեայց, սակայն և ա՛յնպէս ո՛չ յագեցար. յաճախեցեր 'ի պոռնկութիւնս քո, սակայն և ա՛յնպէս ո՛չ յագեցար։
29. Յաճախեցեր դաշինս ընդ երկիրն Քանանու և Քաղդեացւոց, համայն և ա՛յնպէս ո՛չ յագեցար:
30. Զի՞նչ արարից ընդ դստերս քո. ասէ Ադովնայի Տէր. յետ գործելոյ քո զայդ ամենայն գործս կնոջ պոռնկի. զի պոռնկեցար բազմապատի՛կ ընդ դստերսն քո:
31. Եւ շինեցե՛ր զպոռնկոցս 'ի գլուխս ամենայն ճանապարհաց, կոթո՛ղս կոթողէիր յամենայն հրապարակս. և ո՛չ եղեր իբրև զկին մի պոռնիկ որ ժողովէ զկապէնս.
32. զի ամենայն կին պոռնիկ նմանօղ քո, որ շնայցէ ընդ արամբ իւրով, ո՛չ առնու գանձս յառնէ իւրմէ՝ և տայ վարձս հոմանեա՛ց իւրոց:
33. Ամենայն պոռնիկք կապէ՛նս առնուն անձանց իւրեանց, և դու տայիր վա՛րձս սիղեխաց քոց, եւ աւղերձէիր զնոսա գա՛լ առ քեզ յամենայն կողմանց 'ի պոռնկութիւնս քո:
34. Եվ եղև քեզ 'ի խոտորնակի քան զամենայն կանանց' ի պոռնկութեան քում. և յե՛տ քո ո՛չ պոռնկեցան. զի նոքա կապէ՛նս առնուն յարանց, և դու տայիր վարձս սիղեխաց. և եղև քեզ այն 'ի խոտորնակի:
35. Վասն այդորիկ պոռնիկ՝ լո՛ւր զպատգամս Տեառն.
36. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի հեղեր արկեր զպղինձ քո. և յայտնեսցի ամօթ պոռնկութեան քոյ առաջի հոմանեաց քոց. և յամենայն խորհուրդս անօրէնութեանց քոց, և յարիւնս որդւոց քոց զորս տայիր նոցա։
37. Վասն այնորիկ ահաւասիկ ես ժողովեցի՛ց 'ի վերայ քո զամենայն հոմանիս քո, ընդ որս դո՛ւ խառնակէիր. և յարուցից 'ի վերայ քո զամենայն սիրելիս և զատելիս քո. և ժողովեցի՛ց պատեցից զնոսա շուրջ զքև. և յայտնեցից զչարիս քո առաջի նոցա, և տեսցեն զամենայն խայտառակութիւնս քո:
38. Եւ խնդրեցի՛ց 'ի քէն զվրէժ շնացելոյ և արիւնահեղի. և եդից զքեզ յարիւն քո, և եդից զքեզ յարիւն սրտմտութեան և նախանձու։
39. Եւ մատնեցից զքեզ 'ի ձեռս նոցա. և կործանեսցեն զպոռնկոցս քո, և քակեսցեն զկոթողս քո, և մերկասցեն 'ի քէն զհանդերձս քո, և առցեն զպսակս պարծանաց քոց. և թողցեն զքեզ մե՛րկ խայտառակեալ.
40. և ածցեն 'ի վերայ քո ամբոխ, և քարկոծեսցեն զքեզ վիմօք. և կոտորեսցեն զքեզ սրով իւրեանց.
41. և այրեսցեն զտունս քո հրով՝ և արասցեն 'ի քեզ վրէժխնդրութիւն առաջի կանանց բազմաց. և դարձուցից զքեզ 'ի պոռնկութենէ քումմէ, և վարձս ո՛չ ևս տացես նոցա։
42. Եւ արձակեցի՛ց զսրտմտութիւն իմ 'ի վերայ քո, և բարձցի նախանձն իմ' ի քէն. և հանգեա՛յց՝ և ո՛չ ևս հոգացայց.
43. փոխանակ զի ո՛չ ևս յեցեր զօր տղայութեան քոյ. և տրտմեցուցանէիր զիս 'ի վերայ ամենայնի և ես ահաւասիկ ըստ ճանապարհացն քոց ետու 'ի գլուխ քո. ասէ Ադովնայի Տէր. և ա՛յնպէս արարեր ամպարշտութիւնս 'ի վերայ ամենայն անօրէնութեանց քոց:
44. Ա՛յս ամենայն է զոր մրմնջէին զքէն առակօք՝ և ասէին, եթէ որպէս մայրն՝ նո՛յնպէս և դուստրն։
45. Արդ՝ դուստր մօրն դո՛ւ ես, որ մերժեաց զայր իւր և զորդիս իւր, քոյր քերցն քոց որք մերժեցին զարս իւրեանց՝ և զորդիս իւրեանց: Մայր ձեր Քետացի, և հայր ձեր Ամովրհացի.
46. և քոյր ձեր երէց Շամրնի, ի՛նքն և դստերք իւր, որ բնակեալ է 'ի ձախմէ քումմէ. և քոյր քո կրսեր, որ բնակեալ է ընդ աջմէ քումմէ, Սոդոմ և դստերք իւր:
47. Սակայն ո՛չ ևս ըստ ճանապարհաց նոցա գնացեր, և ո՛չ ըստ անօրէնութեանց նոցա արարեր. զի փոքր մի առաւե՛լ գտար քան զնոսա յամենայն ճանապարհս քո:
48. Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր՝ եթէ արար ինչ աւելի Սոդոմ քոյրն քո, ինքն և դստերք իւր, քան զոր արարեր դո՛ւ և դստերք քո:
49. Բայց ա՛յս է անօրէնութիւն Սոդոմայ քեռ քոյ. ամբարտաւանութիւն, 'ի լիութեան հացի և յըղփութեան գինւոյ փափկանայր ինքն և դստերք իւր. այնո՛ւ առաւել էր ինքն և դստերք իւր։ Եւ ձեռն յաղքատն և 'ի տնանկն ո՛չ կարկառէին.
50. մեծամտէին և գործէին զանօրէնութիւն առաջի իմ. իբրև զայն տեսի՝ բարձի զնոսա:
51. Նա՝ և Շամրին զկէս յանցանաց քոց ո՛չ յանցեաւ. և յաճախեցեր զանօրէնութիւնս քո առաւել քան զնոսա, ա արդարացուցեր զքորս քո յամենայն անօրէնութիւնս քո զոր արարեր։
52. Եւ արդ ընկա՛լ զտանջանս քո որ ապականեցեր զքորսն քո, անօրէնութեամբքն զոր անօրինեցար առաւել քան զնոսա. և արդարացուցեր զնոսա յո՛յժ քան զքեզ. և արդ յամօ՛թ լեր և կրեա՛ զանարգանս 'ի յարդարացուցանել զքորսն քո քան զքեզ։
53. Եւ դարձուցից զդարձուածս նոցա, զդարձուածս Սոդոմայ՝ և զդստերաց իւրոց. և դարձուցից զդարձուածս Շամրնի, և զդստերաց նորա. և դարձուցից զդարձուածս քո 'ի միջի քո.
54. Զի ընկալցիս զտանջանս քո, և անարգեսցիս յամենայնէ զոր արարեր 'ի բարկացուցանե՛լ զիս։
55. Եւ քո Սոդոմ, և դստերք իւր անդրէ՛ն հաստատեսցին, որպէս և էինն իսկզբանէ. և Շամրին՝ և դստերք իւր հաստատեսցին անդրէն որպէս և էինն իսկզբանէ. և դու և դստերք քո հաստատեսջիք 'ի նոյն՝ որպէս և էիք իսկզբանէ։
56. Եւ եթէ ո՛չ էր Սոդոմ քոյր քո համբաւ 'ի բերան քո՝ յաւուրս հպարտութեան քոյ.
57. մինչչև յայտնեալ էին չարիքն քո, որպէս այժմդ նախա՛տ եղեր դստերացն Ասորւոց, և ամենեցուն որ շուրջ զնովաւ էին դստերք այլազգեաց, և պատեալ շուրջ զքև:
58. Արդ, կրեա զամպարշտութիւնս քո եւ զանօրէնութիւնս քո, ասէ Տէր:
59. Զի ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ արարից ընդ քեզ՝ որպէս արարե՛րն, րպէս անարգեցեր զայն ամենայն անցանել զուխտիւ իմով։
60. Եւ յիշեցի՛ց զուխտն իմ որ ընդ քե՛զն էր յաւուրս տղայութեան քոյ. և կանգնեցից ինձ ուխտ յաենական.
61. և յիշեցից զճանապարհսն քո՝ և անարգեսցիս, յորժամ զմտա՛ւ ածիցես զքորսն քո՝ զերիցունսն հանդերձ կրսերօքն. և տաց զնոսա քեզ 'ի փորձ, և ո՛չ' ի դաշնաւորս:
62. Եւ կանգնեցի՛ց ես զուխտ իմ որ ընդ քեզ, և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր.
63. զի յիշեսցես՝ և ամաչեսցես, մի՛ ևս լիցի քեզ բանալ զբերանս քո առաջի անարգանաց քոց, ի քաւել ինձ զամենայն գործս քո զոր գործեցեր. ասէ Ադովնայի Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: