Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 24

 

1. Եւ եղև բան Տեառն առ իս՝ յամին իններորդի, յամսեանն տասներորդի, և  օր տասն էր ամսոյն։
2. Եւ ասէ. Որդի մարդոյ, գրերայ դու քեզ զնշան աւուրն, յորմէհետէ եհաս արքայն Բաբելացւոց 'ի վերայ Երուսաղեմի:
3. Յօրէ յայնմանէ առակեսցես տանն դառնացողաց զառակս զայս, և ասասցես ցնոսա. Ա՛յսպէսասէ Տէր Տէր. Կառո՛ զկաթսայդ, կառո՛՝ և արկցես 'ի դմա ջուր:
4. Եւ դիցես զանդամաթիւդ, զամենայն յօշուած գեղեցիկ, զազդր՝ և զերի, քանցեալ յոսկերաց,
5. առեալ յընտիր ընտիր անասնոց. և զոսկերսն 'ի ներքոյ կաթսային այրեսջիք. եռա՛ց՝ զեղաւ՝ քա՛ջ եռաց, եփեցա՛ն ոսկերքն 'ի միջի նոցա:
6. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ո՛վ քաղաք արեանց, կաթսա լի ժանգով. ևժանգն 'ի նմանէ ո՛չ պարզեցաւ. անդամ անդամ եհան 'ի նմանէ, և վիճակ ո՛չ անկաւ' ի վերայ նորա.
7. զի արիւն նորա 'ի միջի նորա է. 'ի սալաքարի՛ վերայ եդի զնա, և ո՛չ հեղի զնա յերկիր ծածկել զնա հողով:
8. Մինչև ելցէ սրտմտութիւն իմ 'ի վրէժխնդրութիւն պահանջել զվրէժս, տու ետու զարիւն նորա' ի վերայ սալաքարին զի մի՛ ծածկեսցի։
9. Վասն այդորիկ այսպէս ասէ Ադովնայի Տէր. Վա՛յ քաղաք արեանց. և ես զփայտն բազմացուցից, և յաճախեցից:
10. զխանձողն. և հուր բորբոքեցից զի միսն հալեսցի, և արգանակն նուաղեսցի, և ոսկերքն փխրեսցին,
11. և կացցէ 'ի վերայ կայծականց իւրոց։ Բորբոքեցաւ զի վառեսցի՛ ջեռցի՛, և պղինձ նորա հալեսցի՛, և 'ի միջի նորա պղծութիւն նորա. և պակասեսցի ժանգ նորա.
12. և նուաղեսցի ժանգ նորա, և մի՛ ելցէ 'ի միջոյ նորա բազում ժանգ նորա. և յամօթ լիցի ժանգ նորա պղծութեամբ արգանակին:
13. փոխանակ զի պղծէիր դու, և ո՛չ սրբեսցիս 'ի պղծութենէ քումմէ. և զի՞նչ իցէ զի ո՛չ սրբեսցի տակաւին, մինչև կատարեցից զսրտմտութիւն իմ 'ի նմա:
14. Ես Տէր  խօսեցայ, և եկեսցէ և արարից՝ և ո՛չ խորշեցայց, և ո՛չ ողորմեցայց, և ո՛չ  մխիթարեցայց. այլ ըստ ճանապարհաց քոց՝ և ըստ գնացից քոց դատեցայց  զքեզ, ասէ Ադովնայի Տէր։ Վասն այդորիկ ե՛ս դատեցայց զքեզ ըստ արեանց  քոց. և ըստ խորհրդոց քոց դատեցայց զքեզ պիղծդ և անուանարկ, որ  յաճախեցեր ‘ի դառնութիւնս։
15. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
16. Որդի մարդոյ. Ահաւադիկ ե՛ս բառնամ  ‘ի քէն զցանկալիս աչաց քոց պատերազմաւ, և ո՛չ կոծեսցիս, և ո՛չ լայցես, և ո՛չ  ելանիցէ արտօսր ‘ի քէն:
17. Զի հեծութիւն արեան միջոյ և սգոյ է, և ո՛չ հիւսցին  գէսք քո, և կօշիկք քո այդրէն յոտս քո. և մի՛ մխիթարեսցիս ‘ի շրթանց նոցա, և  զհաց արանց մի՛ կերիցես:
18. Եւ խօսեցայ ժողովրդեանն ընդ առաւօտս, որպէս  հրամայեաց ինձ Տէր. և մեռա՛ւ կինն իմ յերեկորեայ. և արարի ընդ առաւօտն  որպէս հրամայեցաւ ինձ:
19. Եւ ասէ ցիս ժողովուրդն. Ո՛չ պատմես մեզ՝ զի՞նչ է  այդ զոր գործեսդ։
20. Եւ ասե՛մ ցնոսա. Բա՛ն Տեառն եղև առ իս՝ և ասէ.
21. Ասա՛  ցտունդ Իսրայէլի. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես պղծեցից զսրբութիւնս  իմ, զհպարտութիւն զօրութեան ձերոյ, զցանկալիս աչաց ձերոց, և յորս  խնայենն անձինք ձեր. ուստերքն ձեր և դստերք ձեր որ ‘ի ձէնջ մնացեալ են՝ ‘ի  սո՛ւր անկցին:
22. Եւ արասջիք նո՛յնպէս որպէս ես արարի. ‘ի բերանոց նոցա մի՛  մխիթարիցիք, և զհաց արանց ո՛չ ուտիցէք:
23. Եւ վարսք ձեր ‘ի վերայ գլխոց  ձերոց, և կօշիկք ձեր յոտս ձեր. ո՛չ կոծիցիք, և ո՛չ լայցէք. և հաշեսջիք  յանիրաւութիւնս ձեր, և ո՛չ մխիթարեսցէ իւրաքանչիւրոք զեղբայր իւր։
24. Եւ  եղիցի ձեզ Եզեկիէլ ‘ի նշան. ըստ ամենայնի զոր ինչ արար, առնիցէ՛ք յորժամ  հասանիցէ այդ. և ծանիջիք թէ ե՛ս եմ Ադովնայի Տէր:
25. Եւ դու որդի մարդոյ, ոչ  ապաքէն յաւուր յայնմիկ յորժամ բարձի՛ց ‘ի նոցանէ զօրութիւն նոցա, և  զհպարտութիւն պարծանաց նոցա, և զցանկալիս աչաց նոցա, և  զհպարտութիւն անձանց նոցա, զուստերս և զդստերս նոցա.
26. յաւուրն յայնմիկ գայցէ ապրեալն առ քեզ ՝ տալ գոյժ յականջս քո:
27. Յաւուր յայնմիկ բացցի՛ բերան քո առ ապրեալն. խօսեսցիս և մի՛ ևս համրասցիս, և եղիցիս նոցա 'ի նշան. և ծանիցեն եթէ ե՛ս եմ Տէր։