Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 18

   

1․ Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

2․ Որդի մարդոյ՝ զի՞նչ է ձեզ առակդ այդ՝ ‘ի մէջ որդւոցդ Իսրայէլի զոր ասեն. թէ հարք ազո՛խ կերան, և որդւո՛ց ատամունք առան:

3․ Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ լինիցի առակդ այդ որ ասի ‘ի մէջ Իսրայէլի:

4․ Զի ամենայն անձինք ի՛մ են. որպէս անձն հօր՝ նո՛յնպէս և անձն որդւոյ. անձն որ մեղիցէ՝ նո՛յն և մեռցի։

5․ Այլ մարդն որ արդա՛ր իցէ, և առնիցէ զիրաւունս և զարդարութիւն.

6․ ‘ի վերայ լերանց զոհեալ՝ ո՛չ ուտիցէ. և զաչս իւր ‘ի կուռս տանն Իսրայէլի ո՛չ արձակիցէ. և զկին ընկերի իւրոյ ո՛չ ապականիցէ. և ‘ի կին իւր ապարահ ո՛չ մերձենայցէ:

7․ Եւ մարդոյ՝ բուռն ո՛չ լինիցի. զգրաւ պարտապանի դարձուցանիցէ. յափշտակութիւն ո՛չ յափշտակիցէ. զհաց իւր տացէ քաղցելոց, և զմերկն զգեցուցանիցէ.

8․ զարծաթ իւր ‘ի վարձու ո՛չ տացէ, և տոկոսեօք անդրէն ո՛չ պահանջիցէ. յանիրաւութենէ զձեռս իւր դարձուցանիցէ. դատաստան արդար առնիցէ ընդ այր և ընդ ընկեր իւր:

9․ Ըստ հրամանաց իմոց գնայցէ, զիրաւունս իմ պահիցէ և առնիցէ զնոսա. արդա՛ր է նա՝ կելով կեցցէ, ասէ Ադովնայի Տէր։

10․ Եւ եթէ ծնանիցի որդի խառնագնաց, արիւնահեղ, և առնիցէ զմեղս.

11․ ’ի ճանապարհս հօրն իւրոյ արդարոյ՝ ո՛չ գնաց. և ‘ի վերայ լերանց եկեր զոհեալ. և զկին ընկերի իւրոյ պղծեաց.

12․ և զաղքատն և զտնանկն յաղթահարեաց, և յափշտակութիւն յափշտակեաց, և զգրաւ ո՛չ դարձոյց, և ‘ի պաշտօն դից զաչս իւր արձակեաց,
անօրէնութիւն գործեաց.
13․ զարծաթ իւր ‘ի վարձո՛ւ ետ, և վաշխիւ և տոկոսեօք պահանջեաց. նա՝ մի՛ կեցցէ որ զայն ամենայն անօրէնութիւնս արար՝ մահո՛ւ մեռցի. և արիւն նորա ‘ի վերայ նորի՛ն եղիցի:

14․ Եւ եթէ ծնանիցի որդի՝ և տեսանիցէ զամենայն մեղս հօր իւրոյ զոր գործեաց. և երկիցէ՝ և ո՛չ արասցէ զնոյնս։

15․ ’Ի վերայ լերանց զոհեալ ո՛չ եկեր. և զաչս իւր ‘ի խորհուրդս տանն Իսրայէլի ո՛չ արձակեաց. և զկին ընկերի իւրոյ ո՛չ ապականեաց.

16․ և զմարդ ոք ո՛չ յաղթահարեաց. և զգրաւ ո՛չ գրաւեաց. և յափշտակութիւն ո՛չ յափշտակեաց. զհաց իւր ետ քաղցելոց, և զմերկն զգեցոյց.

17․ և յանիրաւութենէ դարձո՛յց զձեռս իւր. վաշխս և տոկոսիս ո՛չ առ. արդարութիւն գործեաց. և ըստ հրամանաց իմոց գնաց. նա՝ մի՛ վախճանեսցի յանիրաւութիւնս հօր իւրոյ, այլ կելո՛վ կեցցէ:

18․ Բայց հայրն նորա թէ նեղելով նեղիցէ, և յափշտակելով յափշտակիցէ զեղբայր իւր, հակառակութեան գործս գործեաց ‘ի մէջ ժողովրդեան իմոյ. մեռցի՛ յանիրաւութեան իւրում:

19․ Եւ ասէք թէ զի՞ է զի ո՛չ եհաս անիրաւութիւն հօրն՝ որդւոյն. զի որդին ողորմութիւն և արդարութիւն արար. զամենայն օրէնս իմ պահեաց և արար զնոսա, կելո՛վ կեցցէ:

20․ Անձն որ մեղիցէ, նոյն և մեռցի. և որդի զհօր մեղս մի՛ առցէ. և մի՛ հայր առցէ զանիրաւութիւնս որդւոյ իւրոյ։ Արդարութիւն արդարոյն՝ ‘ի վերայ նորին եղիցի, և անօրէնութիւն անօրինին ‘ի վերայ նորի՛ն եղիցի:

21․ Եւ անօրէնն եթէ դարձցի յամենայն անօրէնութեանց իւրոց զոր արար. և պահիցէ զամենայն պատուիրանս իմ, և արասցէ արդարութիւն և ողորմութիւն, կելով կեցցէ, և մի՛ մեռանիցի:

22․ Ամենայն յանցանք նորա զոր գործեալ իցէ, և ամենայն անիրաւութիւնք նորա զոր անիրաւեալ իցէ՝ մի՛ յիշեսցին. այլ արդարութեամբ իւրով զոր արար՝ կեցցէ:

23․ Միթէ կամելով կամիցի՞մ զմահ մեղաւորին ասէ Տէր Տէր՝ որպէս զդառնալ նորա ‘ի չար ճանապարհէ՝ և կեալ:

24․ ’Ի դառնալ արդարոյն յարդարութենէ իւրմէ, և առնել զանիրաւութիւն, ըստ ամենայն անօրէնութեանց՝ զոր առնիցէ անօրէնն. ամենայն արդարութիւնք նորա զոր արար՝ մի՛ յիշեսցին. ‘ի յանցանսն իւր յոր անկաւ, և ‘ի մեղս իւր զոր մեղաւ՝ ‘ի նոսի՛ն մեռցի:

25․ Եւ ասէք՝ թէ ո՛չ աջո՛ղ է ճանապարհ Տեառն. արդ լուարո՛ւք տունդ Իսրայէլի. միթէ ի՞մ ճանապարհ չիցէ աջող, ոչ ապաքէն ձեր ճանապարհք չե՛ն աջող:

26․ Եւ ‘ի դառնա՛լ արդարոյն յարդարութենէ իւրմէ, և առնել զանիրաւութիւն մեռցի յանօրէնութեանն զոր գործեաց:

27․ Եւ ‘ի դառնալ անօրինին յանօրէնութենէ իւրմէ զոր արար, և առնիցէ իրաւունս և արդարութիւն, ինքն զանձն իւր ապրեցոյց.

28․ զի ետե՛ս և դարձաւ յամենայն ամպարշտութեանց իւրոց զոր արար. կելով կեցցէ և մի՛ մեռցի։

29․ Եւ  ասեն տունդ Իսրայէլի. Ո՛չ ուղիղ է ճանապարհ Տեառն. միթէ ի՞մ ճանապարհ չիցէ ուղիղ տո՛ւնդ Իսրայէլի, ոչ ապաքէն ձեր ճանապարհք չեն ուղիղ։

30․ Վասն  այսորիկ զիւրաքանչիւրոք ըստ իւրում ճանապարհի դատեցայց տունդ Իսրայէլի. ասէ Ադովնայի Տէր։ Դարձա՛յք և դարձարուք յամենայն ամպարշտութեանց ձերոց. և ո՛չ լինիցի ձեզ ‘ի տանջանս անիրաւութեան:

31․ Ընկեցէ՛ք յանձանց ձերոց զամենայն ամպարշտութիւնս ձեր զոր ամպարշտեցայք յիս. և արարէ՛ք ձեզ սիրտ՝ նոր, և ոգի՛ նոր. և արարէ՛ք զամենայն զպատուիրանս իմ. և ընդէ՞ր մեռանիք տունդ Իսրայէլի, ասէ Տէր։

32․ Զի ո՛չ կամիմ զմահ մեղուցելոյն՝ ասէ Ադովնայի Տէր. այլ զի դարձցի ‘ի ճանապարհաց իւրոց չարեաց, և կեցուսցէ զանձն իւր. արդ՝ եկա՛յք դարձարո՛ւք՝ և կեցէ՛ք: