1. Եւ եկին առ իս արք 'ի ծերոցն Իսրայէլի, և նստա՛ն առաջի իմ։
2. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
3. Որդի մարդոյ, արքդ այդոքիկ եդին զխորհուրդս իւրեանց 'ի սիրտս իւրեանց, և զտանջանս անիրաւութեանց իւրեանց եդին առաջի երեսաց իւրեանց. թէ իցէ տալով տա՛ց դոցա պատասխանի:
4. Վասն այնորիկ խօսեա՛ց ընդ դոսա՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Այր ոք այր՝ 'ի տանէդ Իսրայէլի, որ դիցէ զխորհուրդս իւր' ի սրտի իւրում. և զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի աչաց իւրոց, և եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ յինէն. ե՛ս Տէր՝ պատասխանի տաց նմա ըստ այնմ զոր 'ի մտի՛ ունիցի.
5. զի մի՛ խոտորեցուսցեն զտունդ Իսրայէլի ըստ օտարացելոց սրտից իւրեանց յինէ՛ն 'ի գնացս իւրեանց:
6. Վասն այնորիկ ասա՛ տանդ Իսրայէլի. Այսպէս ասէ Տէր՝ Տէր Աստուած. Դարձա՛յք և դարձարո՛ւք 'ի գնացից ձերոց, և յաենայն ամպարշտութեանց ձերոց, և դարձուցէ՛ք զերեսս ձեր առ իս։
7. Քանզի այր ոք՝ այր 'ի տանէդ Իսրայէլի, և յեկաց և պանդխտացդ Իսրայէլի, որ օտարասցի յինէն, և դիցէ զխորհուրդս իւր 'ի սրտի իւրում, և զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի երեսաց իւրոց. և եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ զիս. ե՛ս Տէր պատասխանի՛ տաց նմա ըստ այնմ զոր 'ի մտին ունիցի
8. և հաստատեցից զերեսս իմ 'ի վերայ մարդոյն այնորիկ. եդից զնա 'ի նշան և յապականութիւն, և բարձից զնա 'ի միջոյ ժողովրդեան իմոյ. և ծանիջիք զի ես եմ Տէր:
9. Եւ մարգարէ՛ ոք թէ խաբեսցի՝ և խօսեսցի բա՛ն ինչ. ե՛ս Տէր մոլորեցուցի զմարգարէն զայն. և ձգեցից զձեռն իմ 'ի վերայ նորա, և սատակեցից զնա 'ի միջոյ ժողովրդեան իմոյ Իսրայէլի:
10. Եւ ընկալցին զանիրաւութիւն իւրեանց ըստ անիրաւութեան հարցողին. նո՛յնպէս և անիրաւութիւն մարգարէին եղիցի.
11. զի մի՛ ևս մոլորեսցի տունն Իսրայէլի յինէն. և զի մի՛ ևս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. և եղիցին ինձ 'ի ժողովուրդ, և ես եղէց նոցա յԱստուած՝ ասէ Ադովնայի Տէր:
12. Եւեղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
13. Որդի մարդոյ, երկիր մի որ յանցանիցէ ինչ ինձ յանցանս. և ձգեցից զձեռն իմ 'ի վերայ նորա, և խորտակեցի՛ց զհաստատութիւն հացի նորա, և արձակեցից 'ի վերայ նորա սով. և բարձից 'ի նմանէ զմարդ և զանասուն։
14. Եւ թէ եթէ իցեն արքն այն երեքին 'ի միջի նորա, Նոյ, և Յովբ, և Դանիէլ. նոքա արդարութեամբն իւրեանց ապրեսցին՝ ասէ Ադովնայի Տէր:
15. Եւ թէ եթէ գազանս չարս ածից 'ի վերայ երկրին՝ և ատժեցից զնա, և եղիցի յապականութիւն. մինչև անց ո՛չ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց։
16. Եւ այն արք 'ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ իցէ ուստերք նոցա և դստերք՝ ապրեսցին. այլ ինքեանք ապրեսցին, և երկիրն եղիցի՛ 'ի սատակումն:
17. Եւ եթէ սուր ածից յերկիրն յայն, և ասացից սրոյն անցանել ընդ երկիրն, և բարձից 'ի նոցանէ զմարդ և զանասուն:
18. Եւ արքն այն երեքեան 'ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, ո՛չ ապրեցուսցեն զուստերս և զդստերս, բայց եթէ ինքեանք միայն ապրեսցին։
19. Եւ եթէ մա՛հ առաքեցից յերկիրն յայն, և հեղից զսրտմտութիւն իմ 'ի վերայ նորա՝ արեամբ սատակել 'ի նմանէ զմարդ և զանասուն։
20. Եւ Նոյ, և Յովբ, և Դանիէլ 'ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր, եթէ իցէ ուստերք և դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն:
21. Այսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր, և զսով, և զգազանս չարս, և զմահ 'ի վերայ Երուսաղեմի, սատակե՛լ 'ի նմանէ զմարդ և զանասուն.
22. սինլքորքն ապրեալքն 'ի նմա հանցեն զուստերս և զդստերս իւրեանց։ Ահաւասիկ ընդ նոսա ելցեն առ ձեզ, և տեսջիք զճանապարհս նոցա և զխորհուրդս նոցա. և զղջանայցէք 'ի վերայ չարեացն զոր ածի 'ի վերայ Երուսաղեմի, զամենայն զչարիսն զոր ածի 'ի վերայ նորա:
23. Եւ մխիթարեսցեն զձեզ. և տեսանիցէք զճանապարհս նոցա և զխորհուրդս նոցա, և 'ի միտ առնուցուք՝ թէ ո՛չ տարապարտուց արարի զամենայնն զոր ինչ արարի ընդ նոսա՝ ասէ Ադովնայի Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: