1․ Եւ ա՛յս տեսիլ նմանութիւն փառացն Տեառն։ Իբրև տեսի՝ անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց, և լուայ բարբառ որ խօսէր ընդ իս՝ և ասէր. Որդի՛ մարդոյ՝ կա՛ց ‘ի վերայ ոտից քոց և խօսեցա՛յց ընդ քեզ։
2․ Եւ եկն ‘ի վերայ Հոգի, վերացոյց և կանգնեաց կացո՛յց ‘ի վերայ ոտից իմոց. և լսէի զի խօսէր նա ընդ իս,
3․ և ասէր. Որդի՛ մարդոյ՝ ես առաքեցից զքեզ առ դառնացուցիչ տունդ Իսրայէլի. որք դառնացուցին զիս, ինքեանք և հա՛րք իւրեանց, անարգեցին զիս մինչև ցա՛յսօր։
4․ Որդիք եղջերիկք և խստասիրտք են առ որս առաքեմն զքեզ, և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր․
5․ Եթէ իցէ լուիցե՞ն կամ սարսեսցե՞ն, զի տուն դառնացողա՛ց են. և կամ բնաւ ծանիցեն թէ մարգարէ՛ ես դու ‘ի մէջ նոցա։
6․ Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ մի՛ երկնչիցիս ‘ի նոցանէ, և մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին և յարիցեն ‘ի վերայ քո. զի ‘ի մէջ կարճաց բնակեալ ես դու՝ մի՛ երկնչիցիս ‘ի բանից նոցա, և յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողա՛ց են։
7․ Եւ խօսեսցիս ընդ նոսա զբանս զայսոսիկ. եթէ իցէ լուիցե՞ն կամ սարսեսցե՞ն, զի տուն դառնացողա՛ց են։
8․ Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ լո՛ւր բանից զոր խօսիմ ընդ քեզ. մի՛ լինիր դառնացօղ իբրև զտուն դառնացողաց. բա՛ց զբերան քո և կե՛ր զոր ջամբեցից քեզ։
9․ Տեսի՝ և ահա ձեռն ձգեալ առ իս, և ‘ի նմա մատեան մի գրոյ, և պարզեաց առաջի իմ. և էր գրեալ ‘ի նմա ներքո՛յ և արտաքոյ՝ ո՛ղբս, և ձա՛յնս և վա՛յս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: