Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 5

   

1․ Եւ դու որդի մարդոյ՝ ա՛ռ քեզ սուսեր յեսանաւոր սո՛ւր քան զսուսեր վարսավիրայից. ստանայցես զայն քեզ, և ածիցես զայն զգլխով քով՝ և զմօրուօք. և առցես կշիռս՝ և կշռեսցես զնոսա։

2․ Զչորրորդ մասնն հրո՛վ այրեսցես ‘ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. և զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. և զչորրորդ մասն հոսեսցես հողմոյ, և սուր արձակեցից զկնի նորա։

3․ Եւ առցես անտի սակա՛ւ ինչ թուով, և ծրարեսցես ‘ի մեկնոցի քում։

4․ Եւ դարձեալ առցես անտի, և ընկեսցես ‘ի մէջ հրոյ, և այրեսցես զնոսա ‘ի հուր, և անտի ելցէ հուր․

5․ և ասասցես ամենայն տանն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ա՛յս ա՛յն Երուսաղէմ է զոր եդի ‘ի մէջ հեթանոսաց զդա, և որ շուրջ զդովաւ գաւառք։

6․ Զի փոխեցին զիրաւունս իմ ընդ անիրաւութեանն հեթանոսաց. և զօրէնս իմ ընդ օրէնս աշխարհացն, որ շուրջ էին զնովաւ. զի զիրաւունս իմ մերժեցին, և յօրէնս իմ ո՛չ գնացին։

7․ Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի պատճառք ձեր յազգացդ են որ շո՛ւրջ են զձեւք. և յօրէնս իմ ո՛չ գնացէք, և զիրաւունս իմ ո՛չ արարէք. այլ և ո՛չ ըստ իրաւանցն հեթանոսաց՝ որ շո՛ւրջ են զձեւք արարէք։

8․ Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո, և արարից ‘ի միջի քում դատաստան առաջի ազգացդ։

9․ Եւ արարից ընդ քեզ՝ զոր ո՛չ երբէք արարի. և ո՛չ ա՛յլ ևս նմին նման արարից ըստ ամենայն պղծութեանցն քոց։

10․ Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ‘ի միջի քում, և որդիք կերիցեն զհարս. և արարից ‘ի քեզ դատաստանս, և ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։

11․ Վասն այդորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր. փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, և ամենայն պղծալից պաշտամամբքն քովք. և ես մերժեցի՛ց զքեզ, և ո՛չ խնայեսցէ ‘ի քեզ ակն իմ. և ո՛չ ողորմեցայց քեզ։

12․ Չորիր մասն քո մահո՛ւ սպառեսցի. և չորիր մասն քո սովով վախճանեսցի ‘ի միջի քում. և զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից. և չորրորդ մասն քո շուրջ զքև ‘ի սո՛ւր անկցի, և սո՛ւր արձակեցից զկնի նոցա։

13․ Եւ կատարեսցի սրտմտութիւն բարկութեան իմոյ ‘ի վերայ նոցա, և մխիթարեցա՛յց. և ծանիցեն զի ե՛ս Տէր խօսեցայ նախանձո՛ւ իմով ‘ի կատարել ինձ զբարկութիւն իմ ‘ի վերայ նոցա։

14․ Եւ եդից զքեզ յանապա՛տ և ‘ի նախատինս հեթանոսաց որ շուրջ զքև՛ իցեն. և զդստերս քո  շուրջ զքև առաջի ամենայն անցաւորաց ճանապարհի։

15․ Եւ եղիցես հեծեծելի՛ և եղկելի, ծաղր և երևոյթ ‘ի մէջ ազգացն որ շուրջ զքև՛ իցեն. յառնե՛լ ինձ ‘ի քեզ դատաստանս բարկութեամբ, և սրտմտութեամբ և վրէժխնդրութեամբ ցասման։

16․ Ես Տէր խօսեցայ, ‘ի յարձակել ինձ զչարաչար զնետս իմ սովոյ ‘ի վերայ նոցա, և եղիցին ‘ի սատակումն. արձակեցից զայս ‘ի վերայ նոցա. և սով գումարեցից ‘ի վերայ ձեր. և խորտակեցից զհաստատութիւն հացի քոյ։

17․ Եւ առաքեցից ‘ի վերայ քո սով՝ և գազանս չա՛րս, և պատժեցից զքեզ. և մահ և արիւն անցցեն ‘ի քեզ, և ածից շուրջ զքև սո՛ւր. զի ես Տէր խօսեցայ։