Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 28

'Ի վերայ իշխանին Տիւրոսի։
 

1  Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

2. Եւ դու որդի մարդոյ՝ ասա՛ ցիշխանդ Տիւրոսի. Այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի հպարտացաւ սիրտ քո, ասացեր՝ թէ Աստուած եմ ես, և զբնակութիւն Աստուծոյ բնակեցի 'ի սիրտ ծովու. մարդ ես դու՝ և ո՛չ Աստուած. և ետուր զսիրտ քո իբրև զսիրտն Աստուծոյ:

3. Միթէ իմաստնագո՞յն իցես քան զԴանիէլ, կամ իմաստունք խրատեցին զքեզ հանճարովն իւրեանց ․

4. միթէ իմաստութեամբ քով կամ խորհրդով՝ արարեր դու քեզ զօրութիւն, և ստացար ոսկի և արծաթ 'ի գանձս քո.

5. կամ բազմութեամբ իմաստութեան քոյ և վաճառաց՝ յաճախեցեր զզօրութիւն քո, և բարձրացա՛ւ սիրտ քո զօրութեամբն քով։

6. Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Վասն զի ետուր զսիրտ քո իբրև զսիրտն Աստուծոյ:

7. փոխանակ այնորիկ ահաւադիկ ես ածից 'ի վերայ քո օտարս ժանտագործս յազգաց, եւ թափեսցեն զսուր իւրեանց' ի քեզ, եւ 'ի վերայ գեղոյ իմաստութեան քոյ, եւ տարածեսցեն զգեղ քո' ի կորուստ.

8. և կործանեսցեն զքեզ՝ և մեռանիցիս մահու վիրաւորաց 'ի սիրտ ծովու:

9. Միթէ ասելով ասիցես. Աստուած եմ ես՝ առաջի վիրագացն քոց. բայց դու մա՛րդ ես՝ և ո՛չ Աստուած. և 'ի բազմութեան վիրաւորաց քոց:

10. մեռելոց անթլփատից մեռանիցիս 'ի ձեռաց օտարաց. զի ես խօսեցայ ասէ Ադովնայի Տէր։
11. ղև եղև բան Տեառն առ իս՝ ասէ. Որդի մարդոյ՝ ո՛ղբս առ 'ի վերայ իշխանին Տիւրոսի,

12. և ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր Տէր. Դո՛ւ ես կնիք նմանութեան լի՛ իմաստութեամբ՝ և պսակ գեղեցկութեան․

13. ’ի գրգանս դրախտին Աստուծոյ եղեր, և զամենայն ականս պատուականս ‘ի քե՛զ կապեցեր. Զսարդիոնն. և զտպազիոն. և զզմրուխտ. և զկարկեհան. և զշափիղ’այ. և զյասպիսն. զարծաթ և զոսկի. և զգոճազմն. զակատն. զմելեսիկն. զոսկեքարն. զբիւրեղն. զեղեգնաքարն. և ոսկւով լցուցեր զգանձս քո, և զշտեմարանս քո ‘ի քեզ. յօրէ յորմէ հաստատեցար և հանդերձեցար:

14. ընդ օծելոյ քրոբէին, ետու զքեզ ‘ի լեառն սուրբ Աստուծոյ, և եղեր ‘ի մէջ հրեղէն վիմացն։

15 Եղեր անարա՛տ յաւուրսն քո, յօրէ յորմէ հաստատեցար դու, մինչև գտան անիրաւութիւնք ‘ի քեզ։

16. ’Ի բազմութենէ վաճառաց քոց լցեր զշտեմարանս քո անիրաւութեամբք. մեղա՛ր՝ և վիրաւորեցար։ ‘Ի լեռնէն Աստուծոյ իջոյց զքեզ քերովբն վարսաւոր, ‘ի միջոյ հրեղէն վիմացն․

17. և բարձրացաւ սիրտ քո ‘ի գեղեցկութեան քում, և ապականեցաւ հանճար քո հանդերձ գեղովն քո։ Վասն բազմութեան մեղաց քոց ընկեցի զքեզ յերկիր. յանդիման թագաւորաց ետու զքեզ ‘ի խայտառակութիւն։

18. Վասն բազմութեան  մեղաց քոց, և խարդախութեան վաճառաց քոց՝ պղծեցեր զսրբութիւնս քո. հանից հուր ‘ի միջոյ քումմէ՝ և նոյն կերիցէ զքեզ. և տա՛ց զքեզ ‘ի մոխիր յերկրին քում առաջի ամենայն տեսողացն քոց։

19. Եւ ամենեքին որ ճանաչիցեն զքեզ ‘ի մէջ ազգաց տրտմեսցին վասն քո. զի եղեր ‘ի կորուստ, և ո՛չ ևս իցես յաւիտեան:
20. ‘Ի վերայ Սիդոնի։ Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ․

21. Որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ Սիդովնի. մարգարէա՛ց ‘ի վերայ նորա,

22. և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո Սիդոն, և փառաւորեցա՛յց ես ‘ի քեզ. և ծանիցես թէ ես եմ Տէր յառնել ինձ ‘ի քեզ դատաստանս, և սո՛ւրբ եղէց ես ‘ի քեզ:

23. Եւ առաքեցից 'ի վերայ քո մահ, և արիւն' ի հրապարակս քո. և անկցին վիրաւորք 'ի միջի քում, պատեսցին շուրջ զքև սրովք. և ծանիցեն թէ ես եմ Տէր։

24. Եւ ո՛չ ևս եղիցիս տանն Իսրայէլի խո՛չ դառնութեան, և փո՛ւշ ցաւոց յամենեցունց որ շուրջանակի անարգեցին զնոսա. և ծանիցես թէ ես եմ Ադովնայի Տէր:

25. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ ժողովեցից զտունն Իսրայէլի յազգաց ուր ցրուեցան անդր. և սուրբ եղէց 'ի նոսա առաջի ազգաց և ժողովրդոց. և բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ծառային իմում Յակովբու,

26. և բնակեսցեն 'ի նմա յուսով. շինեսցեն տունս, և տնկեսցեն այգիս՝ և բնակեսցեն յուսով. յորժամ արարից դատաստան յամենեսին որ շուրջանակի անարգեցին զնոսա։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր Աստուած նոցա, և Աստուած հարց նոցա: