1. Եւ Եղև եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ 'ի մէջ անօրէնութեանց նոցա բնակեալ ես դու. որ աչս ունին տեսանելոյ՝ և ո՛չ տեսանեն, ա ականջս լսելոյ՝ և ո՛չ լսեն. զի տուն դառնացողա՛ց են։
3. Եւ դու որդի մարդոյ՝ արա՛ դու քեզ հանդերձ գերութեան, և վարեա՛ց 'ի գերութիւն զաւուրս առաջի նոցա. և գերեսջի՛ր 'ի տեղւոջէ քումմէ յա՛յլ տեղի առաջի դոցա՝ զի տեսցեն. քանզի տուն դառնացողաց են:
4. Եւ մերկասցի՛ս զհանդերձս քո, րև զհանդերձ գերութեան:
5. առաջի աչաց նոցա։ Եւ դու ելցես ընդ երեկոյս առաջի նոցա, որպէս ելանիցէ գերի, առաջի աչաց նոցա ծակեա՛ դու քեզ որմ, և ելցես ընդ այլ:
6. առաջի նոցա. կորակո՛ր գնասցես՝ գաղտագողի՛ ելանիցես. ձորձ զգլխով պատիցես, և մի՛ տեսանիցես զերկիրն. զի նշանա՛կ ետու զքեզ տանն Իսրայէլի:
7. Եւ արարի այնպէս ըստ ամենայնի զոր պատուիրեաց ինձ Տէր, և արկայ հանդերձ գերութեան զաւուրս. և փորեցի ընդ երեկոյս զորմն ձեռամբ իմով, և երթայի գաղտագողի՛ կորակո՛ր առաջի նոցա:
8. Եւ եղև բան Տեառն ընդ առաւօտն 'ի վերայ իմ՝ և ասէ.
9. Որդի մարդոյ՝ ո՞չ ասացին քեզ տունդ Իսրայէլի տուն դառնացողաց, թէ զի՞նչ է զոր գործեսդ:
10. Եւ արդ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցիշխանսդ՝ և ցառաջնորդս Երուսաղեմի՝ և ցամենայն տունդ Իսրայէլի որ են 'ի մէջ դոցա.
11. թէ ես նշանա՛կ արարից 'ի մէջ դորա. որպէս արարիդ՝ այնպէս եղիցի դմա. զի 'ի պանդխտութիւն և' ի գերութիւն երթիցեն:
12. Եւ իշխանն 'ի մէջ նոցա կորակո՛ր գնասցէ, գաղտագողի՛ շրջեսցի, զորմն հատեա՛լ ելցէ, զերեսս ծածկեա՛լ գնասցէ. և մի՛ տեսցէ զերկիրդ:
13. Եւ արկից զցա՛նց իմ զնովաւ՝ և պատեսցի ուռկանաւ 'ի պաշարումն. և ածից զնա 'ի Բաբելոն յերկիրդ Քաղդեացւոց. և զդա մի՛ տեսցէ, և այդր վախճանեսցի։
14. Եւ զամենայն օգնականս նորա որ շուրջ զնովաւ իցեն, և զամենայն պաշտպանս նորա ընդ ամենայն հողմս ցրուցեցից, և սուր զկնի նոցա արձակեցից:
15. Եւ ծանիցես թէ ե՛ս եմ Տէր. 'ի ցրուել իմ զնոսա ընդ ամենայն ազգս, և ցանել զնոսա ընդ գաւառս:
16. Եւ թողից 'ի նոցանէ արս թուով՝' ի սովոյ, և 'ի սրոյ, և' ի մահուանէ. զի պատմեսցեն զամենայն անօրէնութիւնս նոցա 'ի մէջ ազգացն՝ յորս մտանիցեն անդր. և ծանիցեն թէ ես եմ Տէր։
17. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.
18. Որդի մարդոյ՝ զհաց քո կարօտութեամբ կերիջի՛ր, և զջուր քո՝ տանջանօք և նեղութեամբ արբջի՛ր.
19. ասասցես ցժողովուրդ երկրին. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր ցբնակիչս Երուսաղեմի յերկիրն Իսրայէլի. Զհա՛ց իւրեանց կարօտութեամբ կերիցեն, և զջուր իւրեանց ապականութեամբ արբցեն. զի ապականեսցի երկիր լրիւ իւրով, զի յամպարշտութեան են ամենայն բնակիչք նորա:
20. Եւ քաղաքք նոցա բնակեալք՝ աւերեսցին. և երկիր նոցա յապականութիւն եղիցի. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր:
21. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
22. Որդի մարդոյ, զի՞նչ է ձեզ առակդ այդ յերկրիդ Իսրայէլացւոց՝ զոր ասեն. Հեռի՛ են աւուրքն, ո կորեան տեսիլք ամենայն:
23. Վասն այդորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Դարձուցի՛ց զառակդ զայդ՝ և մի՛ ևս ասասցեն տունդ Իսրայէլի զառակդ զայդ. զի խօսեսցիս առ նոսա, թէ հասեալ են աւուրք՝ և պատգամք ամենայն տեսլեանց։
24. Զի ո՛չ ևս եղիցի ամենայն տեսիլ սուտ, և որ խօսիցի ըղձութեամբ և շնորհուկս 'ի մէջ որդւոցն Իսրայէլի:
25. Քանզի ե՛ս Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ և արարից, և ո՛չ ևս յերկարեցից. զի յաւուրս ձե՛ր տուն դառնացողաց խօսեցայ զբանն, և արարից ասէ Ադովնայի Տէր:
26. Եվ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
27. Որդի մարդոյ՝ ահաւադիկ տունդ Իսրայէլի տուն դառնացողաց ասեն. Տեսիլդ զոր տեսանէ՛ դա՝ յաւուրս բազումս և 'ի ժամանակս հեռաւորս լինելոց է այդ զոր դա՛յդ մարգարէանայ:
28. Վասն այդորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ո՛չ ևս յերկարեսցին ամենայն բանք իմ զոր խօսեցայց, այլ զոր խօսեցայց՝ արարի՛ց ասէ Ադովնայի Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: