Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 40

Վասն շինուածոյ Տաճարին: 

1. Եւ եղև 'ի քսաներորդի և' ի հինգերորդի ամի գերութեան մերոյ, յամսեան առաջնում ​​որ օր մետասան մսոր ամսոյն. 'ի չորեքտասաներորդի ամի առնլոյ քաղաքին. յաւո՛ւր յայնմիկ ե 'ի վերայ իմ ձեռն Տեառն:
2. Եւ ա՛ծ զիս 'ի տեսլեան Աստուծոյ յերիրն Իսրայէլի, դ եդ զիս' ի վերայ լերին միոյ բարձու յոյժ. և 'ի վերայ նորա իբրև զշինուած քաղաքի դէ՛մ յանդիման.
3. և տարաւ զիս 'ի ներքս։ Եւ ահա ա՛յր մի, և տեսիլ նորա իբրև զտեսիլ փայլուն պղնձոյ. և 'ի ձեռին նորա էր լա՛ր շինողաց, և ձո՛ղ չափոյ. և ինքն կա՛յր 'ի վերայ դրանն:
4. Եւ ասէ ցիս այրն. Տեսե՛ր որդի մարդոյ. արդ ՝ հայեա՛ց աչօք քովք, ր ակընջօք քովք, և հաստատեա՛ 'ի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ. զի վասն ցուցանելո՛յ քեզ եկի այսր. և ցուցցե՛ս զամենայն զոր դո՛ւդ տեսանես ՝ տանն Իսրայէլի։
5. Եւ ահա շուրջ զտաճարաւն փողոցս. և 'ի ձեռին առն ՝ ձո՛ղ չափոյ' ի վե՛ց կանգնոյ և թզաւ. և չափեաց զլայնութիւն պարսպացն հաւասար ձողոյն, և զբարձրութիւն նորա հաւասար ձողոյն։
6. Եւ եմո՛ւտ եմո՛ւտ ընդ դուռնն որ հայէր ընդ արևելս ՝ զե՛ւթն աստիճանօք. և չափեաց զկոզակսն վեց վեց զկամարօք դրանն հաւասար ձողոյն. և զերկայնութիւն կոզակին հաւասար ձողոյն, և զլայնութիւն նորին հաւասար ձողոյն. և կամարս 'ի մէջ կոզակացն' ի վեց կանգնոյ:
7. Եւ կոզակն երկրորդ հաւասա՛ր ձողոյն 'ի լայնութիւն, և հաւասար ձողոյն յերկայնութիւն. և կամարն 'ի հինգ կանգնոյ։
8.Եւ կոզակն երորդ հաւասար ձողոյն յերկայնութիւն, և հաւասար ձողոյն 'ի լայնութիւն. և կամարք դրանն:
9. մերձ 'ի կոնք դրանն յութ կանգնոյ. և կամարք յերկուց կանգնոց, և կամարք ներքին դրանն:
10. Եւ կոզակք դրանն ՝ դէմ յանդիման միմեանց երե՛ք աստի և երեք անտի. և չափ մի էր երեցուն. և չա՛փ մի կամարացն ՝ աստի և անտի։
11. Եւ չափեաց զլայնութիւն մտից դրանն ի տասն կանգնոյ, և զերկայնութիւն դրանն յերեքտասան կանգնոյ։
12. 'ի մի կանգուն բովանդակեալ դէմ յանդիման կոզակացն ՝' ի մի կանգուն սահմանեալ յայս կոյս յայն կոյս. և կոզակքն աստի և անտի 'ի վեց վեց կանգնոյ:
13. Եւ չափեաց զդուռնն 'ի պարսպէ կոզակին մինչև յո՛րմ կոզակին,' ի լայնութիւն քսան և հինգ կանգուն. և ա՛յն էր դուռն 'ի դրան վերայ:
14. Եւ զմիջոց կամարի դրանն, և զկոզակս նորին 'ի վաթսուն կանգնոյ շուրջ զդրամբն. և զմիջոց սրահին արտաքնոյ,
15. Եւ զմիջոց կամարի դրանն ներքնոյ, 'ի յիսուն կանգնոյ:
16. Եւ պատուհանք ծածուկ էին 'ի կոզակսն, և' ի կամարսն ներքուստ դրան սրահին շո՛ւրջ շրջանակաւ. նոյնպէս և կամարացն, և պատուհանք շուրջ ներքոյ և արտաքոյ. և 'ի վերայ կամարացն արմաւենիք աստի և անտի։ Եւ տարաւ զիս 'ի ներքին սրահն.
17.Եւ ահա դահլիճք, և սի՛ւնք շրջանակօք, շուրջ զսրահիւքն յօրինեալք. երեսուն դահլիճք 'ի մէջ սեանցն շրջանակաց։
18. Եւ սիւնք դէմ յանդիման դրանցն ըստ երկայնութեան դրանցն,
19. և սիւնք շրջանակաւ 'ի ներքոյ։ Եւ չափեաց զլայնութիւն սրահին 'ի միջոցէ դրանն արտաքնոյ մինչև ցմիջոց դրանն ներքնոյ որ հայէր ընդ արևելս. հարե՛ւր կանգուն:
20. Եւ տարաւ զիս 'ի կողմն հիւսւսոյ, և ահա դուռն մի որ հայէր ընդ հիւսւսի սրահին արտաքնոյ. և չափեաց զնա յերկայնութիւն և 'ի լայնութիւն.
21. Եւ զկոզակս նորա աստի և անտի, և զկամարն, և զկոնքն, և զարմաւենիս։ Եւ եղև ըստ չափոյ դրանն որ հայէր ընդ արևելս, յիսուն կանգուն յերկայնութիւն, և քսան և հինգ կանգուն 'ի լայնութիւն:
22. Եւ պատուհանք նորա, և կամարք. և արմաւենիք ըստ դրանն որ հայէր ընդ արևելս. և ընդ եւթն սանդուխս ելանէին 'ի նա. և էր կամարակապ 'ի ներքոյ:
23. Եւ դուռն ներքին սրահին հայէր ընդ դուռն հիւսւսոյ , ըստ օրինակի դրանն որ հայէր ընդ արևելս. և չափեաց զսրահն դրանէ 'ի դուռն ՝ հարե՛ւր կանգուն:
24. Եւ տարաւ զիս ընդ կողմն հարաւոյ, և ահա դուռն մի որ հայէր ընդ հարաւ. և չափեաց զնա և զկոզակս նորա, և զկոնքս, և զկամարս ըստ նմին չափոյ:
25. Եւ պատուհանք նորա և կամարք շրջանակաւ, ըստ օրինակի պատուհանիցն և կամարացն առաջնոցն, յիսուն կանգուն յերկայնութիւն ՝ և քսան և հինգ կանգուն 'ի լայնութիւն:
26. Եւ եւթն սանդուխք 'ի նմա. և կամարք 'ի ներքս, և արմաւենիք աստի և անտի' ի վերայ կոնքիցն ․
27. և դուռն ներքոյ հանդէպ դրան սրահին ՝ որ հայէր ընդ հարաւ։ Եւ չափեաց զսրահն դրանէ 'ի դուռն' ի լայնութիւն ՝ հարեւր կանգուն 'ի կողմն հարաւոյ:
28. Եւ տարաւ զիս 'ի սրահն ներքին դրանն որ հայէր ընդ կողմն հարաւոյ. և չափեաց զդուռնն որ ընդ հարաւ ըստ նմին չափոյ:
29. Եւ կոզակսն, և զկամարս և զկոնքս նովին չափով. և պատուհանք նորա և կամարք շուրջ շրջանակաւ. յն կանգուն յերկայնութիւն, և քսան և հինգ 'ի լայնութիւն:
30. Եւ շուրջ զնովաւ կամարք ՝ յն կանգուն յերկայնութիւն և քսան և հինգ 'ի լայնութիւն։
31. Եւ կամարք 'ի յարտաքնում սրահին, և արմաւենի՛ք' ի կամարսն. և եւթն սանդուխք ելանելիք նորա:
32. Եւ տարաւ զիս 'ի դուռնն որ հայէր ընդ ճանապարհ արևելից, և չափեաց զնա ըստ առաջին չափոյն ․
33. կոզակսն, և զկամարսն, և զկոնքսն ՝ ըստ նմին չափոյ. և պատուհանք 'ի նմա, կ կամարք շուրջանակի. յն կանգուն յերկայնութիւն, և քսան և հինգ 'ի լայնութիւն:
34.Եւ կամարք 'ի ներքնում սրահին, և արմաւենիք ի վերայ կամարացն աստի և անտի, և եւթն սանդուխք' ի նմա։
35. Եւ տարաւ զիս 'ի դուռնն որ ընդ հիւսւսի. և չափեաց ըստ նմին չափոյ,
36. զկոզակսն և զկամարսն և զկոնքս. և պատուհա՛նք 'ի նմա շուրջանակի, և կամարք յիսուն կանգուն յերկայնութիւն, և քսան և հինգ կանգուն 'ի լայնութիւն։
37. Եւ կամարք արտաքոյ դրանն. և արմաւենիք կամարացն աստի և անտի, և ութ սանդուխք 'ի նմա։
38. Եւ դահլիճք նորա ՝ և լայնութիւնք նորա ՝ և կամարք նորա հանդէպ երկրորդ դրանն ՝ ուր լուանային  զողջակէզսն։
39. 'ի կամարի դրանն երկու սեղանք յայսկոյս, ե երկու սեղանք յա՛յնկոյս. զի զենուցուն 'ի նմա զողջակէզսն ՝ և զվասն մեղացն ՝ և զվասն անգիտութեանն:
40. ընդ հարաւակողմն խողուակի ողջակիզացն 'ի մուտս դրանն որ հայէր ընդ հիւսւսի, երկու սեղանս որ հայէր ընդ արևելս. և 'ի հարաւակողմ կուսէ երկրորդի դրանն ՝ հանդէպ կամարաց դրանն երկու սեղանք։ Եւ ընդ արևելս ութ սեղանք․
41. Չորք սեղանք յայսկոյս, և չորք սեղանք յայնկոյս, հանդէպ հարաւոյ դրանն. և անդ զենուցուն զզոհսն և զողջակէզսն, յանդիման ութից սեղանոց ողջակիզացն:
42. Եւ չորք սեղանք ողջակիզացն քարեղէնք կոփածոյք. կանգնա՛ւ և կիսով երկայնութիւն, և կանգնաւ և կիսով 'ի լայնութիւն, և կանգնաւ և կիսով' ի բարձրութիւն. զի 'ի վերայ նոցա դիցեն զգործին ՝ որով զենուցուն անդ զողջակէզսն և զզոհսն:
43. Եւ ծնօտս ուղկեանս քանդակագործս ունիցին 'ի ներքուստ շուրջանակի. և 'ի վերայ սեղանոյն յա՛րկ առ' ի ծածկել յանձրևոյ և յերաշտութենէ:
44. Եւ տարաւ զիս 'ի սրահն ներքին. և ահա երկու պատշգամք 'ի ներքոյ սրահին, մի ընդ հարաւո՛յ դրանն որ հայէր ընդ հիւսւսի, և հանէր ընդ հարաւ. և մի ընդ հիւսւսոյ դրանն որ հայէր ընդ հարաւ, և հանէր ընդ հիւսւսի:
45. Եւ ասէ ցիս. Ա՛յս պատշգամ, որ հայի ընդ կողմանս հարաւոյ ՝ քահանայիցն եղիցի որ պահեն զպահպանութիւնս տանն:
46. Եւ պատշգամն որ հայի ընդ հիւսւսի ՝ քահանայիցն եղիցի որ պահեն զպահպանութիւն սեղանոյն. նոքա են որդիք Սադովկայ ՝ որ մերձենան 'ի Ղևտացւոց անտի պաշտել զՏէր։
47. Եւ ափեաց զսրահն յերկայնութիւն հարեւր կանգուն, և 'ի լայնութիւն հարեւր կանգուն, զչորեսին կողմանս նորա, ևա' այ սեղան իան
48. Եւ տարաւ զիս «ի կոնք տաճարին, չափեաց եւ զլայնութիւն կոնքին, 'ի միոջէ կողմանէ հինգ կանգուն, եւ' ի միւսմէ կողմանէ, հինգ կանգուն, եւ զլայնութիւն մտին, չորեքտասան կանգուն. և զխոյակս ուսոց դրան կոնքին յա՛յսկոյս յայնկոյս ՝ երիս երիս կանգունս։
49. Եւ զբարձրութիւն կոնքին քսա՛ն կանգուն. և զլայնութիւն նորին ՝ մետասան կանգուն. և ընդ տասն աշտիճան ելանէին 'ի նա, և սիւնք երկո՛ւ էին աստի և անտի: