'Ի վերայ Եդովմայեցւոցն:
1. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ դարձո՛ զերեսս քո 'ի վերայ լերինդ Սէիրայ. մարգարեա՛ց 'ի վերայ դորա՝ և ասասցես ցդա.
3. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ե՛ս 'ի վերայ քո լեառնդ Սէիր, և ձգեցից զձեռն իմ' ի քեզ, և տաց զքեզ յանապատ՝ և աւերեսցիս.
4. և զքաղաքս քո յաւե՛ր դարձուցից, և եղիցիս աւերակ. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր:
5. Փոխանակ զի եղեր 'ի թշնամութիւն յաւիտենից, և դարանակալ նստէիր նենգութեամբ տանն Իսրայէլի, 'ի ձեռն թշնամեաց սրոյ' ի ժամանակի նեղութեան, 'ի ժամանակի անիրաւութեան յետին վախճանի։
6. Վասն այնորիկ կենդանի՛ եմ ես ՝ ասէ Տէր Տէր. եթէ ոչ յարիւն մեղար՝ և արիւն հալածեսցէ զքեզ, և զարիւնն զոր ատեցեր՝ նոյն արիւն հալածեսցէ զքեզ:
7. Եւ տաց զլեառնդ Սէիր յաւերակ և յանապատ. և կորուսից 'ի դմանէ զմարդ և զանասուն.
8. և լցից զլերինս վիրաւորօք քովք, զբլուրս քո և զձորս քո. և յամենայն դաշտս քո՝ վիրաւորեալք 'ի սրոյ անկցին' ի քեզ։
9. Յաւերակ յաւիտենից եդից զքեզ. և քաղաք քո ո՛չ ևս շինեսցին. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր:
10. անակ ասելոյն թէ երկու ազգքն և երկու աշխարհք ի՛մ եղիցին. և ժառանգեցից զնոսա. և Տէր ա՛նդ էր:
11. Վասն այնորիկ կենդանի եմ ես՝ ասէ Տէր Տէր. և արարից ընդ քեզ ըստ թշնամութեան քում, և ըստ նախանձուն քում զոր արարեր ատել զնոսա. և ծանուցայց քեզ յորժամ դատեցայց զքեզ.
12. ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։ Լուայ զձայն հայհոյութեանց քոց զի ասէիր, թէ լերինք Իսրայէլի աւերակք՝ մե՛զ տուեալ են 'ի կերակուր.
13. և մեծաբանեցեր 'ի վերայ իմ բերանովք քովք. և հնչեցէք առ իս զբանս ձեր, և ես լուայ:
14. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յուրախութիւն ամենայն երկրի արարից զքեզ յաւերակ.
15. փոխանակ զի ոտնհա՛ր եղեր ժառանգութեան տանն Իսրայէլի՝ զի ապականեցաւ.
16. նոյնպէս արարից զքեզ, ղիցիս եղիցիս աւերակ լեա՛ռնդ Սէիր, և ամենայն Իդովմա սատակեսցի. և ծանիցես թէ ե՛ս եմ ՏԷր Աստուած նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: