Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 17

Առակ վասն արծուեացն:
 

1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի՛ մարդոյ՝ պատմեա՛ պատմութիւն, և խօսեա՛ց առակ առ տունդ Իսրայէլի,
3. ս ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր.Արծուին մեծ՝ մեծաթև՛ երկայնատարած՝ լի՛ լիամագիլ որ խորհեցաւ մտանել 'ի Լիբանան, և ա՛ռ զընտիր ընտիր մայրիցն.
4. և եհան զմատաղատունկն՝ և տարաւ յերկիրն Քանանացւոց, և տնկեաց զնա 'ի պարսպաւոր քաղաքին:
5. Եւ ա՛ռ 'ի սերմանէ երկրին, և ցանեաց ընդ երես դաշտին՝ տունկ մանրատունկ, ընդ առատութեամբ ջրոյ երևելի՛ առնել կարգեաց զնա.
6. և բուսա՛ւ՝ և եղև յորթ տկար. և փոքր տեսութեամբ, յերևե՛լ ուռոց իւրոց 'ի նմա. և արմատք նորա 'ի ներքոյ նորա էին, և եղև յորթ մեծ. և եհան անդ ողկոյզս, և արձակեաց զբարունակս իւր:
7. Եւ երևեցաւ ա՛յլ արծուի մեծ, մեծաթև՝ բազմամագիլ, ահա որթս այս պատեալ է զնովաւ, և արմատք րա 'նա, րա նորա. և առաքեաց արբուցանե՛լ զնա հանդերձ բուսով տնկո՛յ նորա. 'ի գեղեցիկ դաշտին:
8. ընդ բազում ջրով պարարեսցի, արձակել շառաւիղս, և բերել պտո՛ւղս, և լինել յո՛րթ մեծ։
9 Վասն այսորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եթէ իցէ աջողեսցի. ոչ ապաքէն արմատք փափկութեան նորա, և պտուղ նորա նեխեսցին. և չորասցին ամենայն շառաւիղք նորա. և ո՛չ բազկաւ մեծաւ՝ և ո՛չ ազգաւ բազմաւ՝ բուռն հարկանել և խլե՛լ զնա յարմատոց իւրոց:
10. Եւ արդ պարարեսցի՞, մի՛ յաջողեսցի. ո՞չ ապաքէն ընդ մերձեալն հողմոյ խորշակի՝ ցամաքեսցի հանդերձ բուսովն և շառաւիղօք իւրովք:
11. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ. Որդի մարդոյ,
12. ասա՛ ցտունդ Իսրայէլի տուն դառնացողաց. Ո՛չ գիտէք զի՞նչ է այդ զոր ասացիդ. յորժամ եկեսցէ թագաւորն Բաբելացւոց յԵրուսաղէմ, առցէ զթագաւոր նորա և զիշխանս, և տարցի զնոսա առ ինքն 'ի Բաբելովն:
13. Եւ առցէ 'ի զաւակէ թագաւորութեանն, և դիցէ ընդ նմա ուխտ, և անցուսցէ ընդ նզովս. և զիշխանս երկրին առցէ,
14. լինել 'ի թագաւորութիւն տկար, ամենևին ո՛չ բարձրանալ. պահե՛լ զուխտ նորա՝ և կա՛լ 'ի նմին։
15. Եւ սա՝ ապստամբեսցի՛ 'ի նմանէ առաքել հրեշտակս յԵգիպտոս, տա՛լ նմա երիվարս և զօրս բազումս. եթէ իցէ աջողեսցի՞, եթէ իցէ ապրեսցի՞. որ առնէ իրս հակառակս, և անցանէ ըստ ուխտ. եթէ իցէ ապրեսցի՞:
16. Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր. եթէ ո՛չ 'ի տեղւոջ յորում թագաւորն թագաւորեցո՛յց զնա. որ անարգեաց զնզովսն իմ, և ա՛նց ըստ ուխտն իմ որ ընդ նմա. 'ի մէջ Բաբելոնի վախճանեսցի:
17. Եւ ո՛չ զօրութեամբ մեծաւ, և ո՛չ գնդաւ բազմաւ տացէ ընդ նմա պատերազմ փարաւոն. պատնէշս և նետակա՛լս շինեսցէ սատակել զանձինսբազմաց.
18. զի անարգեաց զերդումն, և ա՛նց զուխտիւն. և ահա ետու 'ի ձեռս նորա, ա արարի զայս ամենայն ընդ նմա, միթէ ապրեսցէ՞:
19. Վասն այսորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր՝ եթէ ոչ ըստ ուխտին իմում զորով ա՛նց, և ըստ երդմանն իմոյ զոր անարգեաց, հատուցից 'ի գլո՛ւխ նորա:
20. Եւ սփռեցից 'ի վերայ նորա զվա՛րմ իմ, և ըմբռնեսցի ընդ պաշարմամբ իմով. և ածից զնա 'ի Բաբելոն, և անդ դատեցայց ընդ նմա ըստ անիրաւութեան նորա զոր անիրաւեցաւ առ իս.
21. և ըստ ամենայն խուսափանաց նորա. յամենայն պատերազմունս նորա սրո՛վ անկցին, և զմնացորդս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից. և ծանիջիք զի ե՛ս Տէր խօսեցայ։
22. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձուանդակին. և տա՛ց ես 'ի գլխոյ շառաւիղացն նորա' ի սիրտս նոցա. քշտեցից և տնկեցից 'ի վերայ լերինն բարձու:
23. և կախեցից զնա զբարձրացեալ լեռնէն Իսրայէլի. տնկեցից՝ և ոստս արձակեսցէ և պտուղ բերցէ, և եղիցի 'ի մայր մեծ. և հանգիցե՛ն ընդ նովաւ ամենայն գազանք, և ամենայն հաւք թռչունք ընդ հովանեա՛ւ նորա դադարեսցին. և բարունակք նորա 'ի նմի՛ն հաստատեսցին:
24. Եւ ծանիցեն ամենայն փայտք դաշտի՝ թէ ե՛ս եմ Տէր. որ խոնարհեցուցանե՛մ զփայտ բարձրացեալ, և բարձրացուցանե՛մ զփայտ խոնարհեալ. ցամաքեցուցանեմ զփայտ դալար, և դալարացուցանեմ զփայտ գօսացեալ. ե՛ս Տէր խօսեցայ ՝ և արարից: