Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 23

 

1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

2. Որդի՛ մարդոյ, կանայք երկո՛ւ էին՝  դստերք միո՛յ մօր.

3. և պոռնկեցան յԵգիպտոս ‘ի մանկութեան իւրեանց. ա՛նդ  անկան ստինք իւրեանց. ա՛նդ արկան ‘ի կուսութենէ իւրեանց:

4. Անուն դստերն  երիցու Ոողա, և քե՛ռ նորա Ոողիբա. և եղեն ինձ՝ և ծնան ուստերս և դստերս, և  անուն նոցա՝ անուն Շամրնի Ոողա, և Երուսաղեմի Ոողիբա:

5. Եւ պոռնկեցա՛ւ  Ոողայն յինէն. և արձակեաց զաչս իւր զհետ հոմանեաց իւրոց,  յԱսորեստանեա՛յսն որ մե՛րձ էին առ նա.

6. ‘ի զգեցեալ հի՛րս և կարմիրս,  յիշխանս և ‘ի զօրագլուխս, յերիտասարդս, յընտրեալս յամենեսին, ‘ի  սպառազէնս ‘ի հեծեալս յերիվարս:

7. Եւ տարածեաց զպոռնկութիւն առ նոսա,  առ ամենայն ընտրեալս որդիսն Ասորեստանեայց. և առ ամենեսին զորոց չոգաւ  զկնի ամենայն խորհրդովք իւրովք՝ և պղծեցաւ:

8. Եւ զպոռնկութիւն իւր յերկրէն  Եգիպտացւոց ո՛չ եթող. զի ընդ նոսա պղծէր ‘ի մանկութենէ իւրմէ. և նոքա արկին  զնա ‘ի կուսութենէ, և հեղին ‘ի վերայ նորա զպոռնկութիւնս իւրեանց։

9. Վասն  այնորիկ մատնեցին զնա ‘ի ձեռս հոմանեաց իւրեանց, ‘ի ձեռս որդւոցն  Ասորեստանեայց զորոց զհետ երթայր:

10. Նոքա յայտնեցին զխայտառակութիւն  նորա. զուստերս և զդստերս նորա առին, և զնա սրով սպանին. և եղև խօսք  կանանց, և խնդրեցին վրէ՛ժ ‘ի նմանէ ‘ի դստերս իւր:

11. Եւ ետես քոյր նորա  Ոողիբա. և առաւել զանցոյց զաչարձակութիւն ապականութեան իւրոյ քան զնորայն. և զպոռնկութիւն իւր քան զպոռնկութիւն քեռ իւրոյ։

12. Զի չոգաւ զհետ  որդւոցն Ասորեստանեայց. իշխանաց և զօրավարաց, որ մե՛րձ էին առ նա, զգեցելոց հանդերձս ծիրանիս ազնուականս. սպառազինաց հեծելո՛ց  յերիվարս, երիտասարդաց՝ ընտրելոց ամենեցուն։

13. Եւ տեսի զի պոռնկեցան՝ և  մի ճանապարհ էր երկոցունց:

14. Եւ յաւե՛լ ‘ի պոռնկութիւնս իւր. և ետես արս  նկարեալս յորմս պատկերս Քաղդեացւոց՝ նկարեալս գրչաւ ‘ի նկարս.

15. ածեալ  պէսպէս կամարս ընդ մէջ իւրեանց, և խոյրս ներկեալս ‘ի գլուխս իւրեանց. երփն երփն հարկանէր յամենեցունց ‘ի նմանութիւն որդւոցն Բաբելացւոց՝ յերկրին  Քաղդեացւոց՝ յաշխարհն իւրեանց:

16. Եւ ակն ե՛տ նոցա հայեցուածովք աչաց  իւրեանց. և առաքեաց հրեշտակս առ նոսա յերկիրն Քաղդեացւոց:

17. Եւ եկին  առ նա որդիքն Բաբելացւոց յանկողինս օթի, և պղծեցին զնա ‘ի պոռնկութեան  իւրում. և պղծեցա՛ւ ընդ նոսա, և յափրացա՛ւ անձն նորա ‘ի նոցանէ։

18. Եւ  յայտնեաց զպոռնկութիւն իւր, և առակեաց զամօթ իւր։ Եւ մեկնեցա՛ւ անձն իմ ‘ի  նմանէ. որպէս և մեկնեցաւ անձն իմ ‘ի քեռէ՛ նորա:

19. Եւ յաճախեցեր  զպոռնկութիւն քո յիշեցուցանել զաւուրս մանկութեան քոյ յորս պոռնկէիրն յԵգիպտոս.

20. և արձակեցեր զաչս քո առ Քաղդեացիսն՝ յիշանդամս և ‘ի  ձիանդամս:

21. Եւ ա՛յց արարից անօրէնութեան մանկութեան քոյ՝ զոր գործէիրն  յերկրին Եգիպտացւոց յօթեվանս քո. ուր անկա՛ն ստինք քո և լուծա՛ւ  կուսութիւն քո:

22. Վասն այնորիկ Ո՛ողիբա՝ այսպէս ասէ Ադովնայի Տէր.  Ահաւասիկ ես յարուցից ‘ի վերայ քո զհոմանիսն յորոց յափրացա՛ւ անձն քո, և  ածից պատեցից զնոսա զքև:

23. զորդիսն Բաբելացւոց, և զամենայն  Քաղդեացիսն, զՓակուդ և զՍուէ և զԿուէ, և զամենայն որդիսն Ասորեստանեայց  ընդ նոսա. զերիտասարդս ընտիրս, զիշխանս, զզօրավարս, զսպառազէնս  զանուանիս՝ զհեծեալս յերիվարս:

24. Ամենեքին եկեսցեն ‘ի վերայ քո ‘ի հիւսւսոյ.  կառք և անիւք ազգաց բազմութեան, սաղաւարտաւորք և վահանաւորք. և  արկցեն շուրջ զքև պահ. և տաց առաջի երեսաց նոցա դատաստանս, և  խնդրեսցեն ‘ի քէն վրէժս դատաստանօք իւրեանց։

25. Եւ տաց զնախանձ իմ ‘ի  քեզ, և արասցեն ընդ քեզ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ. և զունչս և  զականջս քո կտրեսցեն. և զմնացորդս քո սրով կոտորեսցեն, և զուստերս քո և  զդստերս քո առցեն, և զմնացորդս քո հրով սատակեսցեն.

26. և մերկասցեն ‘ի  քէն զհանդերձս քո, և առցեն զզարդ պարծանաց քոց։

27. Եւ դարձուցից  զամպարշտութիւնս քո ‘ի քեզ, և զպոռնկութիւնս քո որ յերկրին Եգիպտացւոց. և  ո՛չ ամբառնայցես զաչս քո ‘ի նա, և ո՛չ ևս յիշեսցես զԵգիպտոս:

28. Վասն  այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ե՛ս մատնեցից զքեզ ‘ի ձեռս  ատելեաց յորոց յարփացաւ անձն քո ‘ի նոցանէ:

29. Եւ գնասցեն ընդ քեզ  ատելութեամբ, և առցեն զամենայն վաստակս քո և զերկս քո. և եղիցես մե՛րկ և  խայտառակեալ. և յայտնեսցի ամօթ պոռնկութեան քոյ. ամպարշտութիւնն քո և պոռնկութիւն քո

30. արարին քեզ զայդ, ‘ի պոռնկելն քում զհետ ազգաց, ուր  պղծէիր ‘ի խորհուրդս նոցա։

31. Զճանապարհս քեռ քո գնացեր. և տա՛ց զբաժակ  նորա ‘ի ձեռս քո։
32. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Զբաժակն քեռ քո արբցես, զխորն և  զլայնն. և եղիցես ‘ի ծաղր և ‘ի կատականս. յաճախել կատարել  զարբեցութիւն.

33. և լցցիս լքմամբ. զբաժակն ապականութեան, զբաժակն քեռ  քո Շամրն,

34. արբցես՝ և քամեսցես. և զհերս քո խզեսցես, և զստինս քո  կոծեսցես. և զտօնս քո և զամսագլուխս քո դարձուցից ‘ի քէն. զի ե՛ս խօսեցայ՝  ասէ Ադովնայի Տէր։

35. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի  մոռացա՛ր զիս, և ընկեցեր զիս զկնի մարմնոյ քոյ. և դու ընկա՛լ  զամպարշտութիւնս քո և զպոռնկութիւնս քո:

36. Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ,  եթէ դատեսցիս զՈողայն և զՈողիբայն, և պատմեսցես նոցա զանօրէնութիւնս  իւրեանց։

37. Զի շնացան՝ և արի՛ւն է ‘ի ձեռս նոցա և ‘ի խորհուրդս նոցա. շնային՝  և զորդիս իւրեանց զոր ինձ ծնան՝ ածէին զբոցով:

38. Մինչ ցայնչափ ևս արարին  ինձ. զի զսրբութիւնս իմ պղծէին ‘ի նմին աւուր, և զշաբաթսն իմ ապականէին`

39. ’ի զոհե՛լ նոցա զորդիս իւրեանց կռոցն իւրեանց. և մտանէին ‘ի նմին աւուր ‘ի  սրբութիւնս իմ և պղծէին զնոսա. և այսպէս առնէին ‘ի մէջ տան իմոյ։

40. Զի և  արանց եկելոց ‘ի հեռաստանէ, առ որս հրեշտակս արձակէին. իսկ և իսկ իբրև  գային, ‘ի բաղանիս մտանէիր. ‘ի ծարիր և ‘ի սնգոյր շպարէիր. և զարդարէիր  զարդու,

41. և նստէիր ‘ի գահոյս զարդարեալս. և սեղա՛ն յօրինեալ՝ և դնէիր  առաջի. և զխունկս իմ և զեւղսն առնուիր՝ և ուրա՛խ լինէիր ընդ նոսա.

42. և ‘ի  ձայն արուեստականաց նուագէին։ Եւ առ այն արամբք, ա՛յլ ևս բազմութիւն :