Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 19

Ողբ ‘ի վերայ իշխանին Իսրայէլի:
   
1. Եւ դու որդի մարդոյ, ո՛ղբս առ ‘ի վերայ իշխանին Իսրայէլի.

2. և ասասցես. Զի՞ է զի եղև մայր քո ‘ի մէջ առիւծուց. կորիւնդ ‘ի մէջ առիւծուց բազմացոյց զկորիւնս իւր։

3. Եւ զարգացաւ կորիւն մի ‘ի կորեանց նորա. և առիւծացա՛ւ, և ուսաւ յափշտակել զյափշտակութիւն, և եղև մարդախա՛նձ:

4. Լուա՛ն զնմանէ ազգք, ըմբռնեցին զնա յապականութիւն. և տարան զնա գայլիբերա՛ն յերկիրն Եգիպտացւոց:

5. Եւ ետես զի անջատեցաւ ‘ի նմանէ, և կորեա՛ւ յոյս նորա. և նա ի՛ւս ևս ա՛յլ կորիւն ‘ի կորեանց իւրոց առիւծացոյց.

6. և շրջէր ‘ի մէջ առիւծուց։ Առիւծացաւ, և ուսաւ յափշտակել յափշտակութիւն, և եղև մարդախա՛նձ։

7. Որսայր յանդգնութեամբ իւրով. զքաղաքս կործանէր, և զերկիրն լրիւ իւրով ապականէր մռնչելով բարբառոյ իւրոյ:

8. Եւ յարեան ‘ի վերայ նորա ազգք յիւրաքանչիւր աշխարհաց շուրջանակի, և պատեցին զնա թակարդօք յապականութիւն:

9. Գայլիբերա՛ն հարին, և տարան գայռագղիւ առ արքայն Բաբելացւոց, և արկին զնա ‘ի բանտ. զի մի՛ ևս լուիցի բարբառ նորա ‘ի վերայ լերանցն Իսրայէլի:

10. Մայր քո իբրև զորթ, և իբրև զծաղիկ նռնենեաց տնկեալ ‘ի գնացս ջուրց. բոյս նորա և պտուղ նորա եղև ‘ի ջուրց բազմաց:

11. Եւ եղև նորա գաւազան զօրութեան ‘ի վերայ ազգին իշխանաց, և բարձրացաւ մեծութեամբ ‘ի մէջ դարաստանաց. և ետե՛ս զմեծութիւն իւր ‘ի բազմութեան ուռոց իւրոց.

12. և բեկա՛ւ ‘ի բարկութեան՝ և յերկիր կործանեցաւ, և հողմ խորշակի ցամաքեցոյց զշառաւիղս նորա. խնդրեցաւ ‘ի նմանէ վրէ՛ժ, և ցամաքեցաւ գաւազան զօրութեան նորա. և հուր մաշեաց զնա:

13. Եւ անդ տնկեցին զնա յանապատի յերկրի յանջրդին:
14. և ել հուր յընտիր ընտիր գաւազանաց նորա՝ և եկեր զնա. և ո՛չ գոյր ‘ի նմա գաւազան զօրութեան. ա՛զգ յառակս ողբոց և յո՛ղբս եղիցի: