‘Ի վերայ Գովգայ՝ և Մագովգայ:
1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ Գովգայ, և երկրին Մագովգայ, իշխանին Ռովսմեսովքայ և Թոբելայ. և մարգարեա՛ ‘ի վերայ նորա,
3. և ասասցես ցնա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո իշխանդ Ռովսմեսովքայ և Թովբելայ.
4. և պաշարեցից զքեզ, և արկից դանդանաւանդ ‘ի կզակս քո, և ժողովեցից զքեզ և զամենայն զօրութիւնս քո. զհեծեալս և զերիվարս, զվառեալս և զսպառազէնս ազգաց բազմաց. վահանաւորս և սաղաւարտաւորս, և սուսերաւորս. և ամենեքին սոքա ընդ նոսա:
5. Պարսիկք և Եթւովպացիք, Լիբէացիք և Լիդացիք, ամենեքին սաղաւարտեալք՝ և վահանաւորք.
6. Գոմեր՝ և ամենեքին որ շո՛ւրջ են զնովաւ. և տունն Թորգոմայ ‘ի ծագացն հիւսւսոյ, և ամենեքին որ շուրջ զնովաւ, և ազգք բազումք ընդ քեզ:
7. Պատրաստեա՛ց, պատրաստեա՛ զանձն քո՝ դո՛ւ և ամենայն ժողովք որ ժողովեալ են ընդ քեզ. և եղիցես ինձ յառաջապահ:
8. Յաւուրց բազմաց պատրաստեսցի, և ‘ի վախճան ժամանակաց եկեսցէ՛ և հասցէ յերկիրն յապահով ‘ի սրոյ. ժողովեալ յազգաց բազմաց յերկիրն Իսրայէլի, որ եղև աւերակ համօրէն. և նոյն յազգաց ժողովեալ՝ և բնակեն խաղաղութեամբ ամենեքին:
9. Եւ ելցես իբրև զանձրև, և հասցես իբրև զամպ և ծածկեսցես զերկիրն. և եղիցես դու՝ և ամենայն ազգք բազումք՝ որ շուրջ զքև՛ իցեն ընդ քեզ։
10. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եւ եղիցի յաւուր յայնմիկ անկանիցին բանք ‘ի սիրտ քո, և խորհեսցիս խորհուրդս չարս.
11. և ասասցես. Ելի՛ց ‘ի վերայ յապահով երկրին. հասի՛ց ‘ի վերայ հանդարտացելոցն յանհոգութեան, և բնակեցելոցն ‘ի խաղաղութեան, ամենեցուն որ բնակեալ են յերկրին. որոց ո՛չ պարիսպք և ո՛չ նիգք և ո՛չ դրունք,
12. աւարել զաւար, կողոպտել զկապուտ նոցա. արկանել զձեռն իմ ‘ի վերայ երկրին աւերելոյ՝ և բնակեցելոյ, և ‘ի վերայ ազգին ժողովելոյ յազգաց բազմաց. ստացելոց ինչս և դաստակերտս, բնակելոց ‘ի սիրտ երկրի:
13. Սաբա և Դեդան, և վաճառականք Կարքեդովնացւոց, և ամենայն աւանք նորա ասիցեն ցքեզ. Յա՛ռ յաւա՛ր արշաւեալ գաս. ժողովեցեր զժողովս քո առնուլ զարծաթ և զոսկի, վարե՛լ ‘ի գերութիւն զստացուածս, և կողոպտել զկապուտ մեծ:
14. Վասն այնորիկ մարգարեա՛ց որդի մարդոյ, և ասասցես ցԳովգ. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ոչ ապաքէն յաւուր յայնմիկ յորում բնակեսցէ ժողովուրդ իմ Իսրայէլ խաղաղութեամբ, զարթիցես
15. և եկեսցես ‘ի տեղւոջէ քումմէ ‘ի ծագաց հիւսւսոյ, դո՛ւ և բազում ազգք ընդ քեզ հեծեալ յերիվարս. ամենեքին ընդ գունդս բազումս զօրաց բազմաց։
16. Եւ ելանիցես ‘ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէլի՝ իբրև զա՛մպ ծածկեալ զերկիրն. ‘ի յետին ժամանակի եղիցի այն. և ածից զքեզ յերկիր իմ, զի ծանիցեն զիս ամենայն ազգք, ‘ի լինել ինձ սուրբ ‘ի միջի քում առաջի նոցա:
17. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցԳովգ. Դո՛ւ ես վասն որոյ խօսեցայ յաւուրցն առաջնոց ‘ի ձեռն ծառայիցն իմոց մարգարէիցն Իսրայէլի յաւուրսն յայնոսիկ՝ և յամսն, ածել զքեզ ‘ի վերայ նոցա:
18. Եւ եղիցի յաւուր յայնմիկ յորում եկեսցէ Գովգ ‘ի վերայ երկրիդ Իսրայէլի՝ ասէ Տէր Տէր. Ելցէ սրտմտութիւն իմ բարկութեամբ,
19. և նախա՛նձ իմ հրով բարկութեան իմոյ. խօսեցայ թէ ո՛չ յաւուր յայնմիկ եղիցի շարժումն մեծ ‘ի վերայ երկրին Իսրայէլի.
20. և խռովեսցին յերեսաց իմոց ձկունք ծովու, և թռչունք երկնից, և գազանք դաշտաց, և ամենայն սողունք երկրի, և ամենայն մարդիկ որ ‘ի վերայ երեսաց երկրի. լերինք պատառեսցին, և ձորք տապալեսցին, և ամենայն պարիսպք երկրին կործանեսցին։
21. Եւ կոչեցից զա՛հ սրոյ ‘ի վերայ նորա՝ ասէ Տէր Տէր. սո՛ւր առն ‘ի վերայ եղբօր իւրոյ լինիցի.
22. և դատեցայց զնա արեամբ և մահու. և հեղեղօք անձրևաց, և վիմօք կարկտի. և հուր և ծծումբ տեղացից ‘ի վերայ նորա, և ‘ի վերայ ամենեցուն որ ընդ նմա իցեն, և ‘ի վերայ ազգաց բազմաց որ ընդ նմա։
23. Եւ մեծացա՛յց և սուրբ եղէց, և փառաւորեցայց և ծանուցայց առաջի ազգաց բազմաց. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: