Տեսիլ Եզեկիելի քահանայի որդւոյ Բուզեայ. զոր ետես յերկրին Քաղդեացւոց ‘ի վերայ Քովբար գետոյ։
1․ Եւ եղև յամին երեսներորդի, յամսեանն չորրորդի, որ օր հինգ էր ամսոյն. և էի ես ‘ի մէջ գերութեանն առ ափն Քովբար գետոյ. և բացան երկինք, և տեսի զտեսիլ Աստուծոյ.
2․ որ օր հինգ էր ամսոյն. ա՛յն ամ հինգերորդ էր գերութեանն Յովաքիմայ արքայի։
3․ Եւ եղև բա՛ն Տեառն առ Եզեկիէլ քահանայ՝ որդի Բուզեայ, յերկրին Քաղդեացւոց ‘ի վերայ Քովբար գետոյ։ Եւ ա՛նդ եղև ‘ի վերայ իմ ձեռն Տեառն։
4․ Եւ տեսի՝ և ահա հողմ վերացեալ գայր ‘ի հիւսւսոյ, և ամպ մեծ ի կողման նորա. և լոյս շուրջ զնովաւ, և հուր փայլատակէր ‘ի նմանէ. և ‘ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց, և ճառագայթք ‘ի նմա։
5․ Եւ ‘ի մէջ նորա կերպարանք չորից կենդանեաց. և ա՛յս տեսիլ նոցա. կերպարանք մարդոյ ‘ի վերայ նոցա։
6․ Եւ չորք դէմք միոյ, և չորք թևք միոյ միոյ ‘ի նոցանէ։
7․ Եւ բարձք նոցա բարձք ուղո՛րդք. և ոտք նոցա թևաւորք էին, և կճղակք նոցա իբրև զկճղակս որթուց. և կայծակունք թօթափէին ‘ի նոցանէ իբրև ‘ի փայլատականց պղնձոյ։ Եւ թևք իւրեանց երագո՛ւնք էին.
8․ և ձեռն մարդոյ ‘ի ներքոյ թևոց նոցա ‘ի չորեսին կողմանս նոցա. և երեսք նոցա
9․ և թևք չորեցունց ընդ միմեանս թևակից էին խառնեալ. և զերեսս իւրեանց ‘ի գնալն յետս ընդդէմ ո՛չ դարձուցանէին. իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային։
10․ Եւ կերպարանք երեսաց նոցա՝ կերպարանք մարդոյ՝ և կերպարանք առիւծու յաջմէ չորեցունց. և կերպարանք եզին, և կերպարանք արծուոյ ‘ի ձախմէ չորեցունց.
11․ ա՛յս կերպարանք նոցա։ Եւ թևք նոցա տարածեալ ‘ի վերուստ չորեցունց. իւրաքանչիւր երկու երկու խառնեալ ընդ միմեանս, և երկու երկու ծածկէին ‘ի վերուստ զմարմինս իւրեանց։
12․ Եւ իւրաքանչիւր հանդէպ երեսաց իւրեանց գնային. յոր կողմն դիմէր հողմնն՝ գնային, և յետս ընդդէմ ո՛չ դառնային ‘ի գնացս իւրեանց։
13․ Եւ ‘ի մէջ գազանացն տեսիլ իբրև զկայծականց հրոյ բորբոքելոյ. և իբրև զտեսիլ ղ’ամբարաց խառնելոց ‘ի մէջ գազանացն, և լոյս հրոյ. և ‘ի հրոյ անտի փայլատակունք հատանէին.
14․ և գազանքն երագս ընթանային, և թեթևս դառնային ‘ի նմանութիւն արեգական։
15․ Եւ տեսանէի և ահաւասիկ անիւ մի յերկրի զհետ գազանացն չորեցունց. և կերպարանք անուոցն և արա՛ր նոցա՝ իբրև զտեսիլ ականց Թարշշի.
16․ և կերպարանք չորեցունց՝ և տեսիլ նոցա, և գործուած իւրեանց, որպէս թէ շրջիցի անիւ ‘ի մէջ անուոյ։
17․ Ի չորեսին կողմանս իւրեանց գնային, և յետս ընդդէմ ո՛չ դառնային ‘ի թիկունս իւրեանց.
18․ և բարձունք էին. Հայէի ընդ նոսա՝ և տեսանէի զի լի էին աչօք թիկունք նոցա շուրջ զչորեքումբք.
19․ և ‘ի գալ գազանացն, գնային և անիւքն ընդ նոսա, և ‘ի վերանալ գազանացն յերկրէ՝ վերանային և անիւքն։
20․ Ընդ որ կողմ դիմէր ամպն և հողմն, երթային գազանքն՝ և անիւքն ընդ նոսին վերանային. զի ոգի կենդանի՛ գոյր յանիւսն։
21․ ‘Ի գնալն նոցա գնային, և ‘ի կալն նոցա՝ զտեղի առնուին, և ‘ի վերանալ նոցա յերկրէ, և անիւքն ընդ նոսին վերանային. զի ոգի կենդանի՛ գոյր յանիւսն։
22․ Եւ նմանութիւն հաստատութեան ‘ի վերայ գլխոյ գազանացն իբրև զտեսի՛լ ական վանի՝ տարածեալ ‘ի վերայ թևոց նոցա ‘ի վերուստ։
23․ Եւ ‘ի ներքոյ հաստատութեանն թևք իւրեանց տարածեալ սաւառնէին ընդ միմեանս. և իւրաքանչիւր երկու երկու ծածկէին զմարմինս իւրեանց։
24․ Եւ լսէի զձայն թևոց նոցա ‘ի սաւառնելն իբրև զձայն ջուրց բազմաց, և իբրև զձայն Աստուծոյ Սադայի. և ‘ի գնալն իւրեանց ձայն պատգամաց իբրև զձայն բանակի. և ‘ի կալն իւրեանց յանկչէին թևք իւրեանց։
25․ Եւ ահա բարբառ ‘ի վերուստ քան զհաստատութիւնն որ է՛ր ‘ի վերայ գլխոց նոցա ‘ի կալն իւրեանց, և յամբառնալն զթևս իւրեանց։
26․ Եւ ‘ի վերոյ քան զհաստատութիւնն որ ‘ի վերայ գլխոց նոցա իբրև զտեսիլ ական շափիղ’այ. և նմանութիւն աթոռոյ ‘ի վերայ նորա. և ‘ի վերայ աթոռոյն՝ նմանութիւն կերպարանաց մարդոյ։
27․ Եւ տեսանէի իբրև զտեսիլ ական բազմագունի, և իբրև զտեսիլ հրոյ ‘ի ներքոյ քան զնա շուրջանակի. միջովք չափ ‘ի վեր՝ նմանութիւն արեգական, և միջովք չափ ‘ի խոնարհ՝ նմանութիւն հրոյ. և լոյսն որ շուրջ զնովաւ բա՛կ ունէր,
28․ իբրև տեսիլ աղեղանդ որ ձգի յամպս յաւուրս անձրևաց. և ա՛յսպէս ահագին տեսիլ լուսոյ շուրջ զնովաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: