Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 42

   

1. Եւ եհա՛ն զիս 'ի սրահն արտաքին ընդ արևելս դէմ յանդիման դրանն հիւսւսոյ. և տարաւ զիս 'ի ներքս։ Եւ ահա պատշգամք հինգ առանցիւք և խորշիւք ընդ կո՛ղմ հիւսւսոյ.
2. հարեւր կանգուն յերկայնութիւն, և յիսուն կանգուն 'ի լայնութիւն.
3. նկարեալք ըստ օրինակի դրան սրահին ներքնոյ, և ըստ օրինակի շրջանակիւ սեանցն սրահին արտաքնոյ. դէ՛մ ընդ դէմ կարգեալ երեք սրահեա՛ն:
4. Եւ դէմ ընդ դէմ պատշգամացն գնացք 'ի տասն կանգնոյ լայնութիւն, և հարեւր կանգուն յերկայնութիւն. և ներգսագոյն կողմ ճանապարհին կանգուն մի. և դրունք նոցա ընդ հիւսւսի:
5. Եւ գնացք 'ի վերնատունսն նոյնպէս, զի խառնեալ էին սիւնքն շրջանակաւ 'ի ներքուստ մինչև 'ի վեր. և անջրպետն նոյնպէս. և սիւնքն շրջանակօք, և անջրպետք և մոյթք.
6. քանզի երեքսրահեանք էին. և սիւնք ո՛չ գոյին իբրև զսիւնս պատշգամացն. վասն այնորիկ առանցք էին 'ի ներքոյ կողմանէն. և 'ի միջնայարկացն 'ի գետնոյ կողմանէ յիսուն։
7. Եւ լոյս արտաքուստ, որպէս և պատշգամք սրահին արտաքնոյ որ հային դէմ յանդիման պատշգամացն ՝ որ ընդ հիւսւսոյ ՝ յերկայնութիւն յիսուն կանգուն:
8. Քանզի երկայնութիւն պատշգամացն որ հայէին 'ի սրահն արտաքին՝ է՛ր' ի յիսուն կանգնոյ. և նոքա էին դէմ յանդիման միմեանց. ընդ ամենայն հարեւր կանգուն:
9. Եւ դրունք պատշգամացն որ ընդ մուտս արևելից՝ վասն մտանելոյ ընդ նոսա յարտաքին սրահին անտի․
10. ըստ լուսամտին առաջի՛ն գնացին որ ընդ կողմն հարաւոյ՝ դէմ յանդիման հարաւոյ, և ընդդէմ անջրպետացն, և հանդէպ խորշիցն։ Եւ պատշգամքն,
11. և գնացն հանդէպ նոցուն ըստ չափոյ պատշգամացն ճանապարհին ՝ որ ընդ հիւսւսի. և ըստ երկայնութեան նոցա ՝ և ըստ լայնութեան նոցա ՝ և ըստ ելից նոցա. և ըստ շրջանակաց նոցին, և ըստ լուսանցուցաց․
12. և ըստ մտից պատշգամացն՝ որ ընդ հիւսւս, և ըստ մտից պատշգամացն որ ընդ հարաւ. և ըստ մտից առաջին գնացիցն առ 'ի զլոյսն տալոյ անջրպետութեան ձողոյն, և հանդէպ արևելից գնա՛լ ընդ նոսա:
13. Եւ ասէ ցիս. Պատշգամք որ են ընդ հիւսւսի, և պատշգամքդ որ են ընդ հարաւ՝ հանդէպ բացատանցն, դոքա են պատշգամք սրբութեանն ուր ուտեն քահանայքն որդիքն Սադովկայ մերձաւորք տանն զսրբութիւն սրբութեանցն. և ա՛նդ դիցեն զսրբութիւն սրբութեանցն, և զզոհսն, և զվասն մեղացն, և զվասն անգիտութեանն. քանզի սո՛ւրբ է տեղին:
14. Եւ մի՛ ոք մտցէ անդր, բա՛ց 'ի քահանայիցն։ Եւ ո՛չ ելանիցեն 'ի սրբութենէ անտի 'ի սրահն արտաքին. զի յամենայն ժամանակի որ մերձենանն՝ սո՛ւրբ կացցեն. և մի՛ մատչիցին 'ի պատմուճանս իւրեանց որով պաշտիցինն, զի սո՛ւրբ է այն. և զգեցցին ա՛յլ հանդերձ յորժամ մերձենայցեն 'ի ժողովուրդն:
15. կ կատարեցաւ չափ տաճարին ներքնոյ։ Եւ եհան զիս ընդ ճանապարհ դրանն որ հայէր ընդ արևելս. և չափեաց զձև տանն շուրջանակի ըստ յօրինուածոյ։
16. Եւ եկն եկաց առ հարաւային դրանն որ հայէր ընդ արևելս, և չափեաց հինգ հարեւր չափով ձողոյն։ Եւ դարձաւ 'ի կողմ հիւսւսոյ․
17. չափեաց հանդէպ հիւսւսոյ, հինգ հարեւր չափով ձողոյն:
18. Եւ դարձաւ 'ի ծովակողմն, և չափեաց հանդէպ ծովուն, հինգ հարեւր չափով ձողոյն:
19. դարձաւ 'ի կողմն հարաւոյ, և չափեաց հանդէպ հարաւոյ հինգ հարեւր չափով ձողոյն։
20. Եւ զփողոցս նորա շուրջանակի 'ի չորեսին կողմանսն նովին չափով. և յօրինեաց զնա և զփողոցս նորա շուրջանակի, 'ի հինգ հարեւր կանգնոյ հանդէպ արևելից, և' ի հինգ հարեւր կանգնոյ զլայնութիւնն ՝ անջրպետել 'ի մէջ սրբութեանցն, և' ի մէջ պարսպացն յօրինուածոյ տաճարին: