1. Եւ ‘ի վիճակել ձեզ զերկիրն ‘ի ժառանգութիւն, զատուսջի՛ք պտուղ Տեառն սուրբ ‘ի յերկրէն. քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազար ‘ի լայնութիւն, նուիրեալ եղիցի յամենայն սահմանս նորա շուրջանակի:
2. Եւ եղիցի յայնմանէ ‘ի սրբութիւն. հինգ հարեւր առ հինգ հարեւր չորեքկուսի շուրջանակի. և յիսուն կանգուն բացատացն շուրջանակի:
3. Եւ յայսմ չափոյ չափեսցի քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազա՛ր ‘ի լայնութիւն. և ‘ի նմա՛ եղիցի սրբութիւն սրբութեանցն:
4. նուիրեալ յերկրէն. և եղիցի քահանայիցն որ պաշտիցեն ‘ի սրբութեանն, և այնոցիկ որ մերձենան պաշտել զՏէր։ Եւ եղիցի նոցա տեղի մի զատեալ ‘ի տուն սրբութեան իւրեանց,
5. քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազար ‘ի լայնութիւն։ Եւ Ղևտացւոցն որ պաշտեն ‘ի տաճարին, եղիցի ‘ի կալուածս քաղաքի ‘ի բնակութիւն․
6. ըստ բնակութեան քաղաքի տացես, հինգ հազար ‘ի լայնութիւն, և քսան և հինգ հազար յերկայնութիւն ըստ երախտեաց սրբութեանցն. յամենայն տանէն Իսրայէլի եղիցի:
7. Եւ առաջնորդին յայնմանէ և անտի յերախայրիս սրբոցն ‘ի նիստ քաղաքին յանդիման երախայրեաց սրբութեանցն, ընդդէմ բնակութեան քաղաքին ընդ կողմ ծովու. և ‘ի ծովէն ընդ արևելս. և երկայնութիւն ըստ միոյ վիճակաց ‘ի սահմանացն որ ընդ ծովակողմն, և լայնութիւն ըստ սահմանաց երկրին որ ընդ արևելս․
8. և եղիցի նմա ‘ի կալուածս ‘ի մէջ Իսրայէլի։ Եւ ո՛չ ևս բուռն լիցին իշխանք որդւոցն Իսրայէլի ժողովրդեան իմում. և զերկիրն վիճակեալ ժառանգեսցեն տունն Իսրայէլի ըստ ազգս իւրեանց։
9. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Շա՛տ լիցի ձեզ իշխանքդ Իսրայէլի. արդ ‘ի բա՛ց արարէք զապիրատութիւն և զչուառութիւն. իրաւունս և արդարութի՛ւն արարէք. ‘ի բա՛ց մերժեցէք զբռնութիւն ‘ի ժողովրդենէ իմմէ՝ ասէ Տէր Աստուած:
10. Կշիռք արդա՛ր, և չափ արդա՛ր, և կապիճ արդա՛ր եղիցի չափոց ձերոց:
11. Եւ կապիճ նո՛յն լիցի տալոյ և առնլոյ. տասներորդն գրուի եղիցի կապիճ. և տասներորդ գրուի կապիճն, կշի՛ռ ըստ գրուին, և ըստ արդուին եղիցի:
12. Եւ կշիռն քսան դանգ, և քսա՛ն սիկղ, և քսան և հինգ սիկղ, և ‘ի քսան և ‘ի հինգ սկեղէ՝ եղիցի ձեզ մնաս մի։
13. Եւ ա՛յս պտուղ իցէ զոր զատանիցէք. զվեցերորդ չափոյն ‘ի գրուէ ցորենոյ, և զվեցերորդ արդուի ‘ի քոռէ գարւոյ։
14. Եւ հրաման ձիթոյ, քսէստ մի իւղոյ, տասներորդ սափորոյն. զի տասն քսէստն՝ է՛ սափոր մի:
15. Եւ ոչխար մի ‘ի տասն ոչխարէ, նուէրք յամենայն ազգացն Իսրայէլի, ‘ի զոհս և յողջակէզս քաւութեան և փրկութեան ձերոյ՝ ասէ Տէր Աստուած։
16.Եւ ամենայն ժողովուրդ երկրիդ՝ տացէ՛ զերախայրիսն ցառաջնորդս Իսրայէլի:
17. Եւ ‘ի ձեռն առաջնորդին եղիցին ողջակէզքն՝ և զոհքն՝ և սպանդքն, ‘ի տօնս և յամսագլուխս և ‘ի շաբաթս. և յամենայն տօնս տանդ Իսրայէլի նա մատուսցէ զվասն մեղացն, և զզոհսն՝ և զողջակէզսն, և զվասն փրկութեանն քաւե՛լ զտունդ Իսրայէլի:
18. Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Յառաջնում ամսեանն որ օր մի իցէ ամսոյն, առնուցո՛ւք զուարակ մի յանդւոյ անարատ՝ քաւել զսրբութիւնն:
19. Եւ առցէ քահանայն յարենէ քաւութեանն, և ցանեսցէ ‘ի վերայ սեմոց տանն, և ‘ի վերայ չորեցունց անկեանց տաճարին, և ‘ի վերայ սեղանոյն, և ‘ի վերայ սեմոց դրանն ներքին սրահին:
20. Եւ ա՛յսպէս արասցէ, որ օր եւթն իցէ ամսոյն, յամենայն յանգէտս յանցանաւորէ և ‘ի տղայոց քաւել զտունն:
21. Եւ յամսեանն առաջնում, որ օր չորեքտասան իցէ ամսոյն, եղիցի ձեզ տօնն պասէք, զեւթն օր բաղա՛րջ կերիջիք:
22. Եւ արասցէ առաջնորդն յաւուրն յայնմիկ վասն իւր՝ և վասն տանն՝ և վասն ամենայն ժողովրդեան երկրին, զուարակ մի յարջառոց վասն մեղաց:
23. Եւ զեւթն օր տօնին արասցեն ողջակէզս Տեառն, եւթն զուարակ՝ և եւթն խոյ. անարատ աւուր աւուր զեւթն օր. և վասն մեղաց նոխազ մի յայծեաց աւուր աւուր․
24. և զոհ և նաշիհ գործեալ ըստ զուարակին, և հաց գործեալ ըստ խոյին. և քսէստ մի եւղ ըստ հացին։
25. Եւ յամսեանն երրորդի որ օր հինգետասան իցէ ամսոյն արասցեն տօն ըստ օրինակի եւթանց աւուրց. որպէս վասն մեղացն՝ և վասն ողջակիզացն. և ըստ նաշհւոյն՝ և ըստ ձիթոյն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: