Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 6

 

1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

2. Որդի՛ մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ լերանցդ Իսրայէլի. մարգարէա՛ց ‘ի վերայ դոցա,

3. և ասասցես. Լերի՛նք Իսրայէլի՝ լուարո՛ւք զպատգամս Ադովնայի Տեառն. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր ցլերինս և ցբլուրս՝ և ցձորս և ցդաշտս. Ահաւադիկ ես ածե՛մ ‘ի վերայ ձեր սուր, և ապականեսցին բարձունք ձեր.

4. և կործանեսցին սեղանք ձեր. և խորտակեսցին մեհեանք ձեր. և տապա՛ստ արկից զվիրաւորս ձեր առաջի կռոց ձերոց։

5. Եւ դի՛ թաւա՛լ կացուցից վիրաւորս զորդիսդ Իսրայէլի առաջի պատկերաց ձերոց. և ցրուեցից զոսկերս ձեր շուրջ զսեղանօք ձերովք։

6. յամենայն բնակութեան ձերում. քաղաքք աւերեսցին, և բարձունք ապականեսցին. զի ջնջեսցին և պակասեսցին սեղանք ձեր, և խորտակեսցին՝ և դադարեսցեն կուռք ձեր. և բարձցին մեհեանք ձեր. և ջնջեսցին գործք ձեռաց ձերոց․

7. և անկցին վիրաւորք ‘ի միջի ձերում. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր։

8. Եւ թողից ‘ի ձէնջ ապրեալս ‘ի սրոյ ‘ի մէջ ազգաց, և ‘ի վարատման ձերում ‘ի մէջ աշխարհաց.

9. և յիշեսցեն զիս ապրեալքն ձեր ‘ի մէջ ազգաց ուր գերեցա՛ն ‘ի նոսա. զի երդուայ ես սրտի նոցա շնացելոյ և ապստամբելոյ յինէն, և աչաց նոցա պոռնկացելոց զհետ գնացիցն իւրեանց. և կոծեսցին յերեսս իւրեանց, վասն չարեացն զոր արարին յամենայն գարշելիսն իւրեանց և յամենայն ‘ի գնացս իւրեանց։

10. Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, և ո՛չ ‘ի զուր ինչ խօսեցայ առնել ընդ նոսա զայս ամենայն չարիս։

11. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ծա՛փս հար ձեռամբ, և դոփեա՛ ոտամբ, և ասասցես. Վա՛շ վա՛շ ‘ի վերայ գարշելեացն և չարեաց տանն Իսրայէլի. զի սրով և մահուամբ և սովով անկցին։

12. Հեռաւորն՝ մահո՛ւ վախճանեսցի, և մերձաւորն՝ սրո՛վ անկցի, և մնացեալն և պաշարեալն սովով սատակեսցին. և կատարեցից զբարկութիւն իմ ‘ի վերայ նոցա։

13. Եւ  ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր, յորժամ անկցին վիրաւորքն ձեր ‘ի մէջ կռոցն ձերոց, շուրջ զսեղանովքն ձերովք. ‘ի վերայ ամենայն բլրոցն բարձանց, և յամենայն գլուխս լերանց, և ‘ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց, և ‘ի ներքոյ ամուր կաղնեաց՝ ուր արկանէին խունկս ամենայն կռոցն իւրեանց։

14. Եւ ձգեցից զձեռն իմ ‘ի վերայ նոցա, և եդից զերկիրն յապականութիւն և ‘ի սատակումն. յանապատէն Դեբղ’աթայ յամենայն բնակութեան նոցա. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր։