1. Իմաստութիւն Եմանայ յԵզրայելացւոյ. ՁԸ:
2. Զողորմութիւնս քո Տէր յաւիտեան աւրհնեցից, ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո բերանով իմով:
3. Ասացեր թէ աշխարհս ողորմութեամբ շինեսցի, յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն քո:
4. Եդի ուխտ ընտրելոյ իմոյ, երդուայ Դաւթի ծառայի իմոյ:
5. Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո, շինեցից ազգէ յազգ զաթոռ քո:
6. Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց քոց Տէր, եւ ճշմարտութիւն քո յեկեղեցիս սրբոց:
7. Ո՞վ է յամպս որ հաւասարէ քեզ, կամ ո՞վ նմանիցէ Տեառն յորդիս Աստուծոյ:
8. Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց, մեծ եւ ահաւոր ի վերայ այնոցիկ որ շուրջ են զնովաւ:
9. Տէր Աստուած զաւրութեանց, ո նմանէ քեզ. հզաւր ես դու Տէր` եւ ճշմարտութիւն քո շուրջ են զքեւ:
10. Դու տիրես զաւրութեանց ծովու, եւ զխռովութիւն ալեաց նորա դու ցածուցանես:
11. Դու խոնարհեցուցանես որպէս վիրաւորս զամբարտաւանս, ի զաւրութիւն բազկի քո ցրուեցեր զթշնամիս քո:
12. Քո են երկինք եւ քո է երկիր, զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր,
13. զհիւսւս եւ զհարաւ դու արարեր, Թաբոր եւ Հերմոն յանուն քո ցնծասցեն:
14. Քո է բազուկ եւ քո է զաւրութիւն, զաւրասցի աջ քո եւ բարձր եղիցի ձեռն քո:
15. Յարդարութիւն եւ յիրաւունս հաստատեալ է աթոռ քո, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնասցէ առաջի երեսաց քոց:
16. Երանի ժողովրդեան որ գիտեն զաւրհնութիւնս քո Տէր. ի լոյս երեսաց քոց գնասցեն,
17. եւ յանուն քո ցնծասցեն զաւրհանապազ, եւ յարդարութեան քում բարձր եղիցին:
18. Պարծանք զաւրութեանց մերոց դու ես եւ ի կամս քո բարձր եղիցի եղջեւր մեր:
19. Ի Տեառնէ է աւգնութիւն սրբոյն Իսրայէլի` թագաւորին մերոյ:
20. Յայնժամ խաւսեցար տեսլեամբ ընդ որդիս քո, եւ ասացեր եդից զաւգնութիւն ի վերայ հզաւրին, եւ բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ:
21. Գտի զԴաւիթ ծառայ իմ, իւղով սրբով իմով աւծի զնա:
22. Ձեռն իմ ընկալցի զնա, եւ բազուկ իմ զաւրացուսցէ զնա: 23 Մի մեղիցէ նմա թշնամի, եւ որդի անաւրէնութեան մի չարչարեսցէ զնա:
24. Հարից առաջի նորա զթշնամիս նորա, եւ զատելիս նորա ի պարտութիւն մատնեցից:
25. Ճշմարտութիւն իմ եւ ողորմութիւն իմ ընդ նմա, եւ յանուն իմ բարձր եղիցի եղջեւր նորա:
26. Եդից ի ծովու զձեռն նորա, ի վերայ գետոց զաջ նորա:
27. Նա կարդասցէ առ իս` հայր իմ ես դու, Աստուած ընդունելի փրկութեան իմոյ:
28. Ես անդրանիկ արարից զնա, եւ բարձր քան զամենայն թագաւորս երկրի:
29. Յաւիտեան պահեցից նմա զողորմութիւն իմ, եւ ուխտ իմ հաւատարիմ ընդ նմա:
30. Հաստատեցից յաւիտեանս յաւիտենից զզաւակ նորա, եւ զաթոռ նորա որպէս զաւուրս երկնից:
31. Թէ թողցեն որդիք նորա զաւրէնս իմ, եւ յիրաւունս իմ ոչ կամեսցին գնալ:
32. Թէ զարդարութիւնս իմ անարգեսցեն, եւ զպատուիրանս իմ ոչ պահեսցեն:
33. Հարից գաւազանաւ զանաւրէնութիւնս նոցա, տանջանաւք զանիրաւութիւնս նոցա:
34. Բայց զողորմութիւն իմ ոչ արգելից ի նոցանէ, եւ ոչ նենգեցից ճշմարտութեան իմում,
35. եւ ոչ անարգեցից զուխտ իմ, եւ ինչ որ ելանէ ընդ շրթունս իմ զայն ոչ արհամարհեցից:
36. Միանգամ երդուայ ի սրբութիւն իմ, թէ Դաւթի ես ոչ ստեցից:
37. Զաւակ նորա յաւիտեան կացցէ, եւ աթոռ նորա որպէս արեգակն առաջի իմ.
38. որպէս լուսին զի հաստատեալ է յաւիտեան վկայ հաւատարիմ յերկինս:
39. Իսկ արդ դու մերժեցեր եւ անարգեցեր, եւ ընդ վայր հարեր զաւծեալ քո:
40. Դարձուցեր զուխտ ի ծառայէ քումմէ, պղծեցեր յերկրի զսրբութիւն նորա:
41. Քակեցեր զամենայն պարիսպս նորա, եւ եդիր զամուրս նորա ի դողումն:
42. Յափշտակեցին զնա անցաւորք ճանապարհի, եղեւ նա նախատ դրացեաց իւրոց:
43. Բարձր արարեր զաջ նեղչաց նորա. ուրախ արարեր զամենայն թշնամիս նորա:
44. Դարձուցեր զաւգնութիւն ի սրոյ նորա, եւ ոչ ընկալար զնա ի պատերազմի:
45. Անարգեցեր զսրբութիւն նորա, զաթոռ նորա յերկիր կործանեցեր:
46. Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա, եւ հեղեր զնովաւ զամաւթ:
47. Մինչչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո ի սպառ, բորբոքեսցի որպէս հուր բարկութիւն քո:
48. Իսկ արդ յիշեա տես ով է իմ հանգիստ. միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան:
49. Ով է մարդ որ կեցցէ եւ ոչ տեսցէ զմահ, կամ փրկեսցէ զանձն իւր ի ձեռաց դժոխոց:
50. Ուր են ողորմութիւնք քո Տէր առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ քով:
51. Յիշեա զնախատինս ծառայի քոյ, զոր ընկալայ ի ծոց իմ յազգաց բազմաց:
52. Զոր նախատեցին թշնամիք քո Տէր, նախատեցին փոխանակ աւծելոյ քոյ:
53. Աւրհնեալ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի: Տունք. խը: Կանոնս Գոբղայս. է: Սաղմոս. ժզ: Տունս. յխը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: