1. Աստուած Աստուծոց Տէր խաւսեցաւ, կոչեաց զերկիր յարեւելից մինչ ի մուտս արեւու:
2. Ի Սիովնէ մեծվայելչութիւն փրկութեան գեղոյ նորա:
3. Աստուած մեր յայտնապէս եկեսցէ, եւ Աստուած մեր մի դադարեսցէ: Հուր առաջի նորա բորբոքեսցի, եւ շուրջ զնովաւ մրրիկ յոյժ:
4. Կոչեսցէ զերկինս ի վերուստ` եւ զերկիր ի դատել զժողովուրդ իւր,
5. ժողովել առ ինքն զսուրբս իւր, եւ ոյք դնեն զպատարագս ուխտից ի վերայ սեղանոյ:
6. Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, զի Աստուած դատաւոր է: Հանգիստ:
7. Լուր ժողովուրդ իմ եւ խաւսեցայց ընդ քեզ, եւ Իսրայէլ քեզ վկայեցից. զի Աստուած Աստուած քո ես եմ:
8. Ոչ թէ վասն պատարագաց քոց կշտամբեմ զքեզ. զի ողջակէզք քո առաջի իմ են յամենայն ժամ:
9. Ոչ ընդունիմ ի տանէ քումմէ զուարակս, եւ ոչ ի հաւտից քոց նոխազս:
10. Իմ է ամենայն գազան անտառի, երէ լերանց եւ ամենայն անասուն:
11. Գիտեմ ես զամենայն թռչունս երկնից, գեղեցկութիւն վայրի ընդ իս է:
12. Թէ քաղցեայց, քեզ ինչ ոչ ասացից. զի իմ է աշխարհ լրիւ իւրով:
13. Ոչ ուտեմ ես զմիս զուարակաց քոց, եւ ոչ զարիւն նոխազաց քոց ըմպեմ:
14. Մատո Աստուծոյ պատարագ աւրհնութեան, կատարեա բարձրելոյն զուխտս քո:
15. Կարդասցես առ իս յաւուր նեղութեան քո, ես փրկեցից զքեզ` եւ դու փառաւոր արասցես զիս: Հանգիստ:
16. Սակայն մեղաւորին ասէ Աստուած. իսկ դու ընդէ՞ր բնաւ պատմես զարդարութիւն իմ, կամ առնուս զուխտ իմ ի բերան քո:
17. Զի դու ատեցեր զխրատ իմ, մերժեցեր եւ յետս ընկեցեր զամենայն բանս բերանոյ իմոյ:
18. Թէ տեսանէիր զգողս ընթանայիր ընդ նոսա, եւ ընդ շունս դնէիր զբաժին քո:
19. Բերան քո յաճախէր զչարութիւն, եւ լեզու քո նիւթէր զնենգութիւն:
20. Նստեալ զեղբաւրէ քումմէ չարախաւսէիր, եւ ի վերայ որդւոյ մաւր քոյ դնէիր զգայթագղութիւն:
21. Զայս ամենայն արարեր եւ ես լռեցի քեզ. կարծեցեր անաւրէնդ ի մտի քում, թէ եւ ես քեզ նմանիցեմ: Արդ յանդիմանեցից եւ կացուցից զայս ամենայն առաջի քո,
22. իմացարուք ամենեքեան որոց մոռացեալ իցէ զԱստուած: Գուցէ երբէք յափշտակիցիք, եւ ոչ ոք իցէ որ փրկիցէ:
23. Պատարագ աւրհնութեան փառաւոր արասցէ զիս. եւ անդ է ճանապարհ ուր ցուցից նմա զփրկութիւն Աստուծոյ: Տունք. իդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: