1. Զառանցելոց ժամանակաց առ ուսմէ:
2. ի ժամանակի զի հրձիգ արար նա զՄիջագետս եւ զԱսորեստանն Սոբողայ, եւ ի դարձին հարկանէր Յովաբ զձորն աղտից յերկոտասան հազարս: Յարձանագիր.
3. Աստուած մերժեցեր եւ աւերեցեր զմեզ, բարկացար եւ գթասցիս ի մեզ:
4. Շարժեցեր զերկիր եւ խռովեցուցեր զսա. բժշկեա զհարուածս սորա զի սասանեցաւ:
5. Ցուցեր ժողովրդեան քում խստութիւն, եւ ետուր ըմպել մեզ գինի յիմարութեան:
6. Ետուր երկիւղածաց քոց նշան, զի ապրեսցին յերեսաց աղեղան:
7. Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո աջով քով եւ լուր մեզ:
8. Աստուած խաւսեցաւ ի սրբութենէ իւրմէ, բարձր եղէց բաժանեցայց զսիւքեմ, եւ զհովիտսն յարկաց չափեցից:
9. Իմ է Գաղաադ եւ իմ է Մանասէ, Եփրեմ հզաւրիչ գլխոյ իմոյ: Յուդայ թագաւոր իմ,
10. Մովաբ աւազան յուսոյ իմոյ: Յեդոմէ ուղղեցից զգնացս իմ, եւ ինձ այլազգիք հնազանդ եղեն:
11. Ո տարցի զիս ի քաղաք ամուր, կամ ո առաջնորդեսցէ ինձ մինչչեւ յԵդոմէ:
12. Թէ ոչ դու Աստուած որ մերժեցեր զմեզ, եւ ոչ ելեր Աստուած ընդ զաւրս մեր:
13. Տուր մեզ աւգնութիւն ի նեղութեան, զի ընդունայն է փրկութիւն մարդոյ:
14. Աստուծով արասցուք զաւրութիւն, եւ նա արհամարհեսցէ զայնոսիկ որ նեղեն զմեզ: Տունք. ժգ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: