ՄԱՐԴՈՒ ԱՆԶԳԱՄՈՒԹԻՒՆԸ
Այսուհետեւ՝ Մալալէթի մասին, իմաստութիւն Դաւթի
1․ Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ «Աստուած չկայ»:
2․ Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի:
3․ Աստուած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն է փնտռում:
4․ Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտք դարձան: Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ հոգի:
5․ Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրէնութիւն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց եւ չեն դիմում Աստծուն:
6․ Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղի [կմատնվեն] նրանք, քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները: Նրանք պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն, քանզի Աստուած անարգեց նրանց:
7․ Ո՞վ կը տայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը: Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: