Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 4

   
1․ Ի կատարած աւրհնութեան. Սաղմոս երգոց ի Դաւիթ. Դ:

2․ Ի կարդալ իմում լուար ինձ Աստուած ըստ արդարութեան, ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա ինձ եւ լուր աղաւթից իմոց:

3․ Որդիք մարդկան` մինչչեւ յե՞րբ էք խստասիրտք. ընդէ՞ր սիրէք զնանրութիւն, եւ խնդրէք զստութիւն:

4․ Ծաներուք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ նա:

5․ Բարկանայք` եւ մի մեղանչէք. զոր ինչ ասէք ի սիրտս ձեր յանկողինս ձեր զղջացարուք:

6․ Մատուցէք պատարագ արդարութեան, եւ յուսացարուք ի Տէր: Բազումք ասէին թէ ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն.

7․ նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:

8․ Ի պտղոյ ցորենոյ գինւոյ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:

9․ Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք.

10․ զի դու Տէր միայն առանձին յուսով քով բնակեցուցեր զմեզ: Տունք. ը