1․ Ի կատարած վասն վիճակելոցն: Սաղմոս. Ե:
2․ Բանից իմոց ունկն դիր Տէր, եւ ի միտ առ զաղաղակ իմ:
3․ Նայեաց ի ձայն աղաւթից իմոց, թագաւոր իմ եւ Աստուած իմ:
4․ Ես զքեզ աղաչեմ Տէր, ընդ առաւաւտս լուիցես ձայնի իմում.
5․ ընդ առաւաւտս պատրաստ եղէց յանդիման լինել քեզ: Ոչ թէ դու Աստուած կամիս զանաւրէնութիւն,
6․ եւ ոչ բնակեն առ քեզ չարք, մի անաւրէնք բնակեսցեն առաջի աչաց քոց:
7․ Ատեցեր զայնոսիկ որ գործեն զանաւրէնութիւն. կորուսանես զամենեսեան ոյք խաւսին սուտ: Զայր արիւնահեղ եւ նենգաւոր պիղծ առնես դու Տէր,
8․ այլ ես` ըստ բազում ողորմութեան քում մտից ի տուն քո. երկիրպագից ի տաճար սուրբ քո երկիւղիւ քո:
9․ Տէր առաջնորդեա ինձ յարդարութեան քում. վասն թշնամեաց իմոց ուղիղ արա առաջի իմ զճանապարհս քո:
10․ Զի ոչ գոյ ի բերանս նոցա ճշմարտութիւն, եւ սիրտք նոցա նանրեալք են:
11․ Որպէս գերեզման բաց է կոկորդ նոցա. լեզուաւք իւրեանց նենգաւորք եղեն: Դատեա զնոսա Աստուած զի անկցին ի խորհրդոց իւրեանց. ըստ բազում ամպարշտութեան նոցա մերժեա զնոսա` զի դառնացուցին զքեզ:
12․ Ուրախ լիցին ամենեքեան ոյք յուսացեալ են ի քեզ, յաւիտեան ցնծասցեն, եւ բնակեսցես դու ի նոսա: Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ.
13․ զի աւրհնեսցես դու զարդարն. Տէր որպէս զինու հաճութեամբ քով պսակեցեր զմեզ: Տունք. ժբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: