1․ Ի կատարած ի վերայ հնձանացն. Սաղմոս ի Դաւիթ. Ը:
2․ Տէր Տէր մեր` զի սքանչելի է անուն քո յամենայն երկրի: Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս.
3․ ի բերանոյ մանկանց տղայոց ստընդիեցաց հաստատեսցի աւրհնութիւն: Վասն թշնամեաց քոց Տէր. զի եղծցին թշնամին եւ հակառակորդն:
4․ Տեսից զերկինս զգործս մատանց քոց, զլուսին եւ զաստեղս զորս դու հասատեցեր:
5․ Ո՞վ է մարդ զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ թէ այց ինչ արասցես դու նմա:
6․ Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառաւք եւ պատուով պսակեցեր զնա,
7․ եւ կացուցեր զնա ի վերայ ձեռակերտաց քոց:
8․ Զամենայն ինչ հնազանդ արարեր ի ներքոյ ոտից նորա, զխաշն եւ զարջառ` եւ զամենայն ինչ:
9․ Եւս եւ զերէ վայրի, զթռչունս երկնից, զձկունս ծովուց որ շրջին ընդ շաւիղս ծովուց:
10․ Տէր Տէր մեր` զի սքանչելի է անուն քո յամենայն երկրի: Տունք. թ: Գոբղայս. իզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: