1․ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. Ժ:
2․ Ի Տէր յուսացայ. ո՞րպէս ասիցէք ցանձն իմ, փոփոխեաց ի լերինս որպէս ճնճղուկ:
3․ Զի ահա մեղաւորք լարեցին զաղեղունս իւրեանց. պատրաստ արարին զնետս ի կապարճս, ձգել ընդ խաւար այնոցիկ ոյք ուղիղ են սրտիւք:
4․ Զի զոր դուն շինեցեր` աւերեցին. իսկ արդարն զի՞ արար:
5․ Տէր ի տաճար սուրբ իւրում. Տէր յերկինս յաթոռ իւրում: Աչք նորա ի տնանկս հային, արտեւանունք նորա քննեն զորդիս մարդկան:
6․ Տէր քննէ զարդարն եւ զամպարիշտ, որ սիրէ զմեղս ատեայ զանձն իւր:
7․ Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ հուր եւ ծծումբ, այս մրրիկ բաժին բաժակի նոցա:
8․ Արդար է Տէր` զարդարութիւն սիրէ, զուղղութիւն տեսանեն երեսք նորա: Տունք. ը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: