Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 20

 
1․ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. Ի:

2․ Տէր ի զաւրութեան քում ուրախ եղիցի թագաւորն. ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

3․ Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա. եւ զկամս շրթանց նորա ոչ արգելեր ի նմանէ:

4․ Ժաման արարեր զնա յաւրհնութիւն քաղցրութեան քոյ, եդիր ի գլուխ նորա պսակ ի քարէ պատուականէ:

5․ Կեանս խնդրեաց ի քէն` եւ ետուր նմա ընդ երկայն աւուրս, յաւիտեանս յաւիտենից:

6․ Մեծ են փառք նորա ի փրկութեան քում. զփառս եւ զմեծվայելչութիւն դիցես ի վերայ նորա:

7․ Տացես զնա յաւրհնութիւն յաւիտեանս յաւիտենից. ուրախ արասցես զնա յուրախութիւն երեսաց քոց:

8․ Թագաւոր յուսացաւ ի Տէր, յողորմութենէ բարձրելոյն նա մի սասանեսցի:

9․ Գտցի ձեռն քո ի վերայ թշնամեաց քոց. եւ աջ քո գտցէ զամենայն ատելիս քո:

10․ Դիցես զնոսա որպէս հնոց ի հուր` ի ժամանակի երեսաց քոց: Տէր բարկութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա, եւ հուր կերիցէ զնոսա:

11․ Պտուղ նոցա յերկրէ կորիցէ, եւ զաւակ նոցա յորդւոց ի մարդկանէ:

12․ Խոտորեցան ի քէն չարութեամբ. խորհեցան խորհուրդ զոր ոչ կարացին հաստատել:

13․ Արասցես զնոսա հալածեալս, ի մնացուածս քո պատրաստեսցես զերեսս նոցա:

14․ Բարձր լեր Տէր ի զաւրութեան քում. աւրհնեսցուք եւ սաղմոս ասասցուք զաւրութեան քում: Տունք. ժդ: Գոբղայս. լը: