Սաղմոս ի Դաւիթ.
1. Ցնծացէք արդարք ի Տէր` ուղղոց վայելէ աւրհնութիւն,
2. խոստովան եղերուք Տեառն աւրհնութեամբ. տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացէք նմա:
3. Աւրհնեցէք զՏէր յաւրհնութիւն նոր զի բարի է, սաղմոս ասացէք նմա աւրհնութեամբ:
4. Ուղիղ են պատգամք Տեառն, եւ ամենայն ճանապարհք նորա հաւատովք են,
5. եւ սիրէ զողորմութիւն եւ զիրաւունս Տէր: Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր,
6. եւ բանիւ Տեառն երկինք հաստատեցան, եւ հոգւով բերանոյ նորա ամենայն զաւրութիւնք նոցա:
7. Ժողովեաց որպէս ի տիկ զջուրս ծովու, եւ դնէ ի խոր զգանձս իւր:
8. Երկիցէ ի Տեառնէ ամենայն երկիր, եւ ի նմանէ դողասցեն ամենայն բնակիչք աշխարհի:
9. Նա ասաց եւ եղեն, ինքն հրամայեաց` եւ հաստատեցան:
10. Տէր ցրուէ զխորհուրդս հեթանոսաց, անարգէ Տէր զխորհուրդս ժողովրդոց, եւ արհամարհէ Տէր զխորհուրդս իշխանաց:
11. Խորհուրդ Տեառն յաւիտեան մնայ, խորհուրդ սրտի նորա ազգէ մինչչեւ յազգ:
12. Երանի ազգի որոյ Տէր Աստուած աւգնական է նմա. ժողովուրդ զոր ընտրեաց ի ժառանգութիւն իւր:
13. Յերկնից նայեցաւ Տէր յամենայն որդիս մարդկան,
14. ի պատրաստ բնակութենէ իւրմէ հայեցաւ յամենայն բնակիչս աշխարհի:
15. Ո ստեղծ առանձին զսիրտս նոցա եւ ի միտ առնու զամենայն գործս նոցա:
16. Ոչ թէ ի բազում զաւրս իւր ապրեսցի թագաւոր, եւ ոչ սկայ ի բազում զաւրութեան իւրում:
17. Սուտ է ձի ի փրկութեան իւրում. ի բազում զաւրութեան իւրում ոչ ապրեցուցանէ զհեծեալն:
18. Աչք Տեառն ի վերայ երկիւղածաց իւրոց, եւ ոյք յուսան յողորմութիւն նորա:
19. Փրկել ի մահուանէ զանձինս նոցա. կերակրել զնոսա ի սովի:
20. Անձինք մեր համբերեսցեն Տեառն, զի աւգնական եւ պաշտպան մեր է:
21. Ի նա ուրախ եղիցին սիրտք մեր, եւ յանուն սուրբ նորա յուսասցուք:
22. Եղիցի ողորմութիւն քո Տէր ի վերայ մեր, որպէս յուսացաք ի քեզ: Տունք. ժթ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: