Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 33

 
1․ Սաղմոս ի Դաւիթ. ի ժամանակի զի այլագունեաց զերեսս իւր առաջի Աբիմելեքայ. եւ ապա արձակեաց զնա, եւ գնաց.

2․ Աւրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ աւրհնութիւն նորա ի բերան իմ:

3․ Ի Տէր պարծեսցի անձն իմ, լուիցեն հեզք, եւ ուրախ եղիցին:

4․ Մեծ արարէք զՏէր ինեւ, եւ բարձր արասցուք զանուն նորա ի միասին:

5․ Խնդրեցի ի Տեառնէ եւ լուաւ ինձ, յամենայն նեղութենէ իմմէ փրկեաց զիս:

6․ Մատիք առ Տէր եւ առէք զլոյս, եւ երեսք ձեր մի ամաչեսցեն:

7․ Այս աղքատ կարդաց առ Տէր, եւ Տէր լուաւ սմա. յամենայն նեղութենէ սորա փրկեաց զսա:

8․ Բանակ հրեշտակաց Տեառն շուրջ է զերկիւղածովք իւրովք, եւ պահէ զնոսա:

9․ Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր. երանեալ է այր որ յուսայ ի նա:

10․ Երկերուք ի Տեառնէ ամենայն սուրբք նորա. զի ոչինչ է պակասութիւն երկիւղածաց նորա:

11․ Մեծամեծք աղքատացան եւ քաղցեան. բայց ոյք խնդրեն զՏէր` մի պակասեսցէ ի նոցանէ ամենայն բարութիւն:

12․ Եկայք որդիք իմ եւ լուարուք ինձ, եւ զերկեւղ Տեառն ուսուցից ձեզ:

13․ Ո՞վ է մարդ որ կամի զկեանս, սիրէ զաւուրս իւր տեսանել ի բարութեան:

14․ Լռեցո զլեզու քո ի չարութենէ. շրթունք քո մի խաւսեսցի զնենգութիւն:

15․ Խոտորեա ի չարէ եւ արա զբարի, խնդրեա զխաղաղութիւն եւ երթ զհետ նորա:

16․ Աչք Տեառն ի վերայ արդարոց, ականջք նորա ի վերայ աղաւթից նոցա:

17․ Երեսք Տեառն ի վերայ չարագործաց, սատակել յերկրէ զյիշատակս նոցա:

18․ Կարդացին արդարք առ Տէր` եւ Տէր լուաւ նոցա, յամենայն նեղութենէ նոցա փրկեաց զնոսա:

19․ Մերձ է Տէր առ այնոսիկ որ մաշեալ են սրտիւք, եւ զխոնարհս հոգւով կեցուցանէ:

20․ Բազում նեղութիւնք են արդարոց, յամենայնէ փրկէ զնոսա Տէր.

21․ եւ պահէ զամենայն ոսկերս նոցա, եւ մի ի նոցանէ ոչ փշրեսցի:

22․ Մահ մեղաւորի չար է. բայց որ ատեայ զարդար զղջասցի:

23․ Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի զղջասցին ամենեքեան ոյք յուսացեալ են ի նա: Տունք. իա. Գոբղայս. խ: Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԼԴ: