Սաղմոս ի Դաւիթ. ԼԶ:
1. Մի նախանձիր ընդ չարս. մի ընդ այնոսիկ որ գործեն զանաւրէնութիւն:
2. Զի որպէս խոտ վաղվաղակի ցամաքեսցին. որպէս դալարի խոտոյ վաղվաղակի անցցեն:
3. Յուսա ի Տէր` եւ արա զքաղցրութիւն. բնակեա յերկրի` եւ հովուեսցիս ի մեծութեան նորա:
4. Ժտեա ի Տեառնէ` եւ նա տացէ քեզ զխնդրուածս սրտի քո.
5. յայտնեա առաջի Տեառն զճանապարհս քո եւ յուսա ի նա: Նա արասցէ
6. եւ հանցէ որպէս զլոյս զարդարութիւնս քո, զիրաւունս քո որպէս զաւրհասարակ:
7. Հնազանդ լեր Տեառն` եւ ծառայեա նմա, եւ մի նախանձիր ընդ այնոսիկ որոց առակեալ իցեն ճանապարհք իւրեանց ընդ մարդոյ որ գործէ զանաւրէնութիւն:
8. Լռեա ի բարկութենէ եւ հանգիր ի սրտմտութենէ, մի նախանձիր ընդ չարս:
9. Զի չարք վաղվաղակի սատակեսցին. բայց ոյք համբերեն Տեառն նոքա ժառանգեսցեն զերկիր:
10. Փոքր մի եւ այլ ոչ եւս իցէ ամպարիշտն. խնդրեսցես զտեղի նորա եւ ոչ գտցես:
11. Այլ որ հեզքն են նոքա ժառանգեսցեն զերկիր, եւ փափկասցին ի բազում խաղաղութեան իւրեանց:
12. Սպասէ մեղաւոր արդարոյ, եւ կրճտէ ի վերայ նորա զատամունս իւր.
13. այլ Տէր ծիծաղեսցի զնովաւ: Քանզի յառաջագոյն տեսանէ, զի հասեալ է աւր նորա:
14. Սուր հանին մեղաւորք եւ լարեցին զաղեղունս իւրեանց` հարկանել զաղքատ եւ զտնանկ, սպանանել զայն որ խոնարհ է սրտիւ:
15. Սուրք նոցա մտցեն ի սիրտս նոցա, եւ աղեղունք նոցա փշրեսցին:
16. Լաւ է սակաւիկ ինչ արդարոյ քան զբազում մեծութիւն մեղաւորաց,
17. եւ բազուկք ամպարշտաց խորտակեսցին: Հաստատէ Տէր զարդարս
18. եւ ճանաչէ զաւուրս անբծից, ժառանգութիւն նոցա յաւիտեան եղիցի:
19. Մի ամաչեսցեն նոքա ի ժամանակս չարութեան. այլ յաւուրս սովոյ յագեսցին:
20. Ահա մեղաւորք կորիցեն. այլ թշնամիք Տեառն ի փառաւորել եւ ի բարձրանալ իւրեանց պակասեսցին որպէս ծուխ զի պակասէ:
21. Փոխ առնու մեղաւորն եւ ոչ հատուցանէ. այլ որ արդարն է ողորմի եւ տայ:
22. Ոյք աւրհնեն զՏէր` ժառանգեսցեն զերկիր, եւ ոյք անիծանեն սատակեսցին ի նմանէ:
23. Ի Տեառնէ ուղղին գնացք առն, զճանապարհս նորա նա կամի յոյժ:
24. Թէպէտ եւ գայթագղեսցի, նա մի կործանեսցի, զի Տէր ձեռնկալու է նորա:
25. Մանուկ էի ես եւ ծերացայ, եւ ոչ տեսի զարդար արհամարհեալ, եւ ոչ զզաւակ նորա թէ մուրանայ հաց:
26. Զաւրհանապազ ողորմի եւ տայ փոխ, զաւակ նորա աւրհնեալ եղիցի յաւիտեան:
27. Խոտորեա ի չարէ եւ արա զբարի. բնակեսցես յաւիտեանս յաւիտենից ի նմա:
28. Տէր սիրէ զիրաւունս, եւ ոչ ընդ վայր հարկանէ զսուրբս իւր, այլ յաւիտեան պահէ զնոսա: Անաւրէնք հալածեսցին ի միասին, եւ զաւակ ամպարշտաց սատակեսցի:
29. Այլ արդարք ժառանգեսցեն զերկիր, եւ բնակեսցեն յաւիտեանս յաւիտենից ի նմա:
30. Բերան արդարոյ պատմէ զիմաստութիւն, եւ լեզու նորա խաւսեսցի զիրաւունս:
31. Աւրէնք Աստուծոյ իւրոյ են ի սրտի իւրում. եւ մի գայթագղեսցին գնացք նորա:
32. Հայի մեղաւորն ընդ արդար եւ խնդրէ սպանանել զնա,
33. այլ Տէր ոչ թողու զնա ի ձեռս նորա, եւ ոչ դատապարտէ զնա յորժամ դատի զնա:
34. Համբեր Տեառն եւ պահեա զճանապարհս նորա, եւ բարձր արասցէ զքեզ ի ժառանգել զերկիր, եւ զսատակումն մեղաւորաց տեսցես:
35. Տեսի զամպարիշտն վերացեալ բարձրացեալ որպէս զմայրս Լիբանանու:
36. Անցի եւ ահա` ոչ էր, խնդրեցի` եւ ոչ գտաւ տեղի նորա:
37. Պահեա զանբծութիւն, եւ տես զուղղութիւն. զի գոն մնացուածք յառն խաղաղարարի:
38. Անաւրէնք հալածեսցին ի միասին, եւ զաւակ ամպարշտաց կորիցէ:
39. Փրկութիւն արդարոց ի Տեառնէ է, վերակացու է նոցա ի ժամանակս նեղութեան:
40. Աւգնեսցէ նոցա Տէր եւ փրկեսցէ զնոսա. ապրեցուսցէ ի մեղաւորաց` եւ կեցուսցէ զնոսա զի յուսացան ի նա: Տունք. լը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: